Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ գույքի բռնագանձման պահանջով։
Նշենք, որ Արթուր Գևորգյանը նախկին ոստիկանապետ Վադիմիր Գասպարյանի հետ փոխկապակցված անձ է՝ նրա փեսան է։
Բռնագաձման պահանջը վերաբերում է 2 անշարժ գույքի և 1 տրանսպորտային միջոցի՝ Հայաստանում և ԱՄՆ-ում, որոնց շուկայական միջին արժեքը կազմում է մոտ 409 մլն դրամ․ Բացի այդ, ներկայացվել է մոտ 2 մլրդ 57 մլն դրամի բռնագանձման պահանջ։