Հունիսի 19-22-ը Հայաստանում կլինի Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակությունը՝ գնահատելու Հայաստանում անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ծանոթանալու հայկական կողմում տիրող իրավիճակին
Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի կառավարության և խորհրդարանի անդամների, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։