Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կապիտալի կուտակումը` նորովի

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական

Մերօրյա հայաստանյան միջավայրին տրվող իշխանական ու որոշ հանրային ներկայացուցիչների կարծիքներում ու մոտեցումներում առօրյա խոսքերով սար ու ձորի տարբերություն կա: Եթե առաջիններն առաջնորդվում են ինչ-որ տեղում ինչ-որ միջոցներով կազմավորված զուտ մաթեմատիկական թվերով, երկրորդները նշում են առօրյայի սովորական ու անգամ վատացող պատկերը, պարբերական գնաճն ու դրա հետեւանքով արձանագրվող աղքատությունը:

Աշխատատեղերի ավելացումը պաշտպանել փորձող տնտեսագետ ներկայացող բանախոսներն ընդամենը մեկ-երկուսն են, հիմնականում պետական ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներ ու նախարարությունների բարձրագույն պաշտոնյաներ, երբ նրանց հակադարձողները շատ հաճախ անվանի գիտնականներն են, ոչ վաղ տարիների կառավարիչներ:

Թե ինչու ենք այսչափ տարօրինակ, թերեւս անօգնականի վիճակում հայտնվել, կարծես որեւէ մեկը չի պատրաստվում բացատրել, ամեն ինչ հանգեցնելով 500 կիլոմետր կազմող ճանապարհաշինությանը, մանկապարտեզների ու դպրոցների թվաքանակի ավելացմանը: Կարծես մեզանում արտակարգ ոչինչ է համարվում այն, որ խաղողագործության խթանման պետական ծրագրերին զուգահեռ այգեգործները քանդում են խաղողի այգիները, մարզում անգամ մեկ սպանդանոց չլինելու պարագայում մարզի անասնապահներից սպանդանոցային մորթի փաստաթուղթ է պահանջվում, փոքր ու միջին գործարարության հաստատություններն են տասնյակներով փակվում, ապագա կա-ն է հիմնավորապես սասանվում, մարդկանց հուսալքությունն է ավելանում: Միայն ոչ` պետական հսկայական ապարատի, ովքեր իրենց անգործությամբ մեր մարդկանցից ոմանց ստիպում են հուսալքվել չկա-ի մոտեցմամբ առաջնորդվել, իրենց հարցերը ինքնուրույնաբար լուծել: Տեսնեք ինչ է արել նման մեկը:
Մեր հայրենակիցը քաղաքաբնակ է, տան կից ոչ մեծ այգի ունի, որի մի անկյունում որոշել է… ջերմոց հիմնել: Սակայն արի ու տես, որ այն պատրաստելու համար անհրաժեշտ նյութերի գնման ոչ մի միջոց չունի: Նպատակ է դարձնում մոտ 30 քառակուսի մետր ջերմոցի կողահատվածների ու տանիքի պատրաստում… հանքային ջրերի պլաստմասսայե շշերի միջոցով: Շուրջ երկու տարի է տեւում գործընթացը, որն իրականացնում է ամենատարբեր միջոցներով, ծանոթ-բարեկամներից սկսած մինչեւ այլեւայլ վայրեր այցելություններով: Օրեր են եղել, երբ զղջացել է իր որոշման համար, սակայն հիշելով ժողովրդական շատ ասացվածքներ, համառության նոր որակներ է դրսեւորել: Հիմա ջերմոցը կա, ուր նռնենիներ են աճում, թող որ նվազագույն եկամուտներ բերում: Ջերմոցատերն իրեն ուղղված հարցերին ի պատասխան ասում է. – գոհ եմ, անգամ շատ գոհ:

Ինչո՞ւ հարկ համարեցի հիշեցնել տարիներ առաջ կայացած սույն փաստը. ակնարկով կանխելու հին ու նոր կառավարիչների այն անգործությունն արդարացնելու փորձերը, որոնցում հիշեցվում է, ասենք, հարուստ ընդերք, բարենպաստ կլիմա, դեպի համաշխարհային ջրեր ելք չունենալու հանգամանքները: Մեր հայրենակիցն էլ չունենալու մի երկար ցուցակ է արձանագրել, դրանց պարզելու հարցն է սահմանել, իր վիճակը գոհացնելու ելքերն է նախանշել, քրտնել է ու պաղել, մրսել է ու ջերմել, ինքն իրենից հոգնել ու նեղսրտել: Ամենայն համեստությամբ ակնարկենք, որ ՀՀ պաշտոնյաների ու կառավարիչների  մեծաթիվ բանակն այսօրինակ հարցեր չունի, լավից-վատից նվազագույնը պաշտպանված է, սոցիալական կարգավիճակով ապահովագրված… եւ անգործության մատնված: Նման գնահատականը կազմավորվել է ՀՀ շարքային քաղաքացու ու իր շրջապատի հարյուրավոր ներկայացուցիչների վիճակի անորոշության արդյունքում, որոնց շարքում է մեզանում երկրորդական հումք հանդիսացողի հանդեպ վերաբերմունքը: Երկիր մոլորակի հարյուրավոր պետություններում  այն վերամշակելով նոր նյութեր են ստանում, այրելով էլեկտրաէներգիայի  կիլովատժամեր են արտադրում, մեզանում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսվում աղբ համարվողը կուտակելու, դրա այրումը վերացնելու ուղղությամբ: Տարիներ առաջ եմ եղել Ավստրիայի բնակչությամբ 2-րդ Գրաց քաղաքի աղբի վերամշակման արտադրությունում, ուր սովորական ճարտարագիտական լուծումներ են ներդրված, որոնք հասու են մերոնց մասնագիտական ներուժին, կնշեմ` անգամ մի բան էլ ավելիով: Ավա՜ղ, հերթական  «ավաղ»-ն ենք արձանագրելու, քանզի պարզ հարցը խնդրի չվերածելու ոչ ցանկություն կա, ոչ պահանջ, որն էլ հաստատում է, որ աղբ համարվողի գործարար շրջանակներում այլ շարժեր են տեղի ունենում:

Ինչպես շատ ու շատ այլ ոլորտներում, գրեթե բոլոր բնագավառներում: Օրակարգ է մտցվել ծխախոտի ու թունդ ալկոհոլային խմիչքի ակցիզային հարկի բարձրացումը, երբ հացամթերք արտադրելու ցորեն չենք մշակում, իսկ թանկարժեք օղի թորում ենք, բնակարանաշինությունն է աննախադեպ աճում , իսկ տեղում օժանդակ պարագաների արտադրություն չի նշմարվում, սկսած պարզ սռնիներից մինչեւ բարդ փականներ, փոքր ծավալների էլեկտրոմոբիլների արտադրությունը հեռավոր ժամանակների երազ է համարվում, քանզի ուժերը հարկ է կենտրոնացնել նոր ատոմակայան ունենալու ուղղությամբ, երբ ամենուր գերակա է դիտարկվում վերականգնվող էլեկտրաէներգետիկան, հանձին քամու, արեւի, ստորգետնյա տաք ջրերի: Ցանկալի տնտեսամիջավայր ունեցող երկրներում իշխանություններն աշխատում են ավելացված արժեքի նոր աստիճանի ստեղծման ուղղությամբ, մեզանում իրականացվում է այլոց արտադրածը ներկրելու ու վերաարտահանելու գործընթաց: Գործարարության յուրովի դրսեւորում:

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը շուրջ երեք տարի առաջ ընդունեց, որ երկրում բարեփոխումների հիմնական խոչընդոտ է հանդիսանում պետական ապարատը: Եվ ի՞նչ… կարծես ոչինչ, քանզի զարգացման նկատելի ծրագրեր գրեթե չկան, անգամ ավանդական ոլորտներն են դիրքերը զիջում: Այս առումով ԱԺ-ում 2022-ի կատարողականի քննարկման ընթացքում մի տարօրինակից արտառոց միտք հնչեցվեց. Խոսելով ահագնացող պետական պարտքի առաջիկա տարիների սպասարկման խնդրից, փորձելով շրջանցել այն ասվեց, որ մեզանում, այո, ներքին պարտքը թանկ է, բայց այն գնում է ներքին ռեզիդենտների հատվածին: Թե ովքեր են նրանք, հանրությունը մասամբ է տեղեկացմած, քանզի կապիտալի կուտակումը նոր ու նորովի է սկսում:

Անակնկալների սպասենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Շախմատային կայսրություն Հայաստանի գոյությունը վտանգված է

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Շախմատային կայսրություն Հայաստանի գոյությունը վտանգված է

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական