ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին): Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: