Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԾՈՎ ՉԿԱ

28/02/2014
- 28 Փետրվարի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի տարբերություն ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր-նոր հաղթահարած (ըստ երկրի վարչապետի) Հունաստանի քաղաքացու, ում համար ամեն օր Աթենքի բացօթյա սրճարաններից մեկում նստելն ու ծովին նայելը սովորական բան է, ֆինանսատնտեսական ճգնաժամը վաղուց հաղթահարած Հայաստանի քաղաքացու համար, օրինակ Աբովյանի փողոցի բացօթյա սրճարաններից մեկում նստելն ու փողոցին նայելը շռայլություն է:

Հոգեբանները պնդում են, որ ծովին նայող մարդը բարության ու երջանիկ լինելու ավելի մեծ լիցքեր է ստանում, քան փողոցին նայողը, որովհետեւ փողոցում մեզ նման մարդիկ են, առավելագույնըՙ մի ալարկոտ մեծ շուն, իսկ ծովը մարդու երազանքների անսահմանության պատկերն է: Ես անկեղծ ասած չգիտեմ, թե կօգնե՞ր մեզ ավելի բարի ու երջանիկ լինելու գործում ծովը, եթե այն ունենայինք, բայց փաստ է, որ մենք ոչ երջանիկ ենք, ոչ էլ բարի, չնայած, ինչպես կառավարությունն է ասում, ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ չենք, իսկ ընթացիկ տարին էլ սկսել ենք դանդաղ տնտեսական աճով:

Մեր քաղաքացին, սակայն, խոսում է հեղափոխություն անելու մասին, ընդ որում այս օրերի Կիեւի պատկերը, Մայդանի իրադարձությունների լուսանկարներն ու տեսանյութերը ոչ թե ստիպում են, որպեսզի մեր քաղաքացին հետ կանգնի իր` հեղափոխություն անելու ցանկությունից, այլ ճիշտ հակառակը, ավելի են ոգեւորում: Հետեւաբար մեր քաղաքացին ոչ միայն բարի ու երջանիկ չէ, այլեւ չարացել է, որովհետեւ արյան ու դիակների տեսքը միայն չարացած մարդուն է ոգեւորում` արյուն թափելու եւ սպանելու:

Պետք է անկեղծ լինենք ու նկատենք, որ մեր երկրում հեղափոխություն անելու բոլոր նախադրյալները կան` չարացած մարդիկ կան, նրանք ամենեւին էլ միեւնույն գործունեության ոլորտի ներկայացուցիչներ չեն, հետեւաբար այս չարությունը նեղ մասնագիտական չէ: Իշխանությունների կողմից, ընդհանուր առմամբ, սեփական ժողովրդին լսելու ցանկությունն ու պատրաստակամությունը չկա, ինչը, տրամաբանորեն, ավելի է չարացնում մարդկանց, ծովը` որպես հոգեբանական եզրույթ, եթե կա էլ, ապա խիստ մշուշոտ է, կյանքը դարձել է անարժեք մի բան, որովհետեւ ապրելու հնարավորություն չկա, բայց միեւնույն ժամանակ շատերն են սկսել հասկանալ, որ կյանքը այն չէ, ինչը մեզ տրվել է, թեկուզ մեր ծնողներից, այլ այն է, ինչը մենք պետք է ստեղծենք` մեր իսկ համար: Սակայն Հայաստանի քաղաքացու մեջ այսօր կռիվ են տալիս դարերից եկած ազգային գենետիկ համբերատարությունն ու բոլորովին վերջերս ձեռք բերած` լավ ապրելու, լավ կյանք ստեղծելու քաղաքացիական պարտքն ու մղումը: Հետեւաբար Հայաստանի քաղաքացին այսօր ներքին հեղափոխական գործընթացների մեջ է, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ավելի կայուն է, քան ՀՀ քաղաքացին, չնայած ՀՀ քաղաքացին հենց Հանրապետությունն է:

Այսօր նա կանգնած է ընտրության առջեւ. կամ, յուրովի հասկանալով նախագահ Սարգսյանին, ով ԵԿՄ վերջին համագումարի ընթացքում հայտարարեց, թե` «Միայն զինված է լինում փրկություն», զինվում է ու կանգնում փողոցում: Կամ նա ընդօրինակում է այն 3000 ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այս տարի` «չհամակերպվելով ԱՄՆ կոշտ հարկային քաղաքականության հետ», հրաժարվել են ամերիկյան քաղաքացիությունից եւ գաղթել հյուսիս, ինչը Մ. Նահանգների պարագայում նշանակում է` Կանադա: Կամ էլ համակերպվում է իրավիճակի հետ, եւ ամեն անգամ փողոցում ծանոթ տեսնելիս ասում` «Այնպես, ինչպես մենք ենք ապրում, ապրել չի կարելի»: Գուցե ծանոթներից մեկը` եւս ՀՀ քաղաքացի, նրան հրավիրի բացօթյա սրճարան, ասենք, Աբովյան փողոցի վրա, հյուրասիրի ընտիր գինի, փարիզյան սուրճ` ֆրանսիական ընտիր կրուասանի հետ, հատուկ ընկերոջ համար պատվիրի սիգար` Հավանայից «քիչ առաջ» բերված, վայելեն երկուսով այս ամենն ու փողոցին նայեն, որտեղ իրենց նման մարդիկ են, չհաշված ալարկոտ մեծ շունը, եւ ընկերը ասի` «Այո, ճիշտ ես, այնպես, ինչպես մենք ենք ապրում, ապրել չի կարելի»…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆԴՎԶՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ` «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ` «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

28/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն...

ԿարդալDetails

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը. հայտարարություն

28/09/2025

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է

28/09/2025

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական