Ադոլֆ Հիտլերի արծաթյա մատիտն օրեր առաջ «Bloomfield Auctions» աճուրդի տանն է վաճառվել: «Sky News» հեռուստատեսության փոխանցմամբ՝ այն վաճառվել է ավելի քան 60 հազար դոլարով:
Մատիտի վրա գրված է եղել Հիտլերի անվան ու ազգանվան սկզբնատառերը եւ «Eva» անունը: Ըստ երեւույթին՝ Հիտլերին այն նրա սիրուհին՝ Եվա Բրաունն է նվիրել: Նա այդ նվերն Հիտլերին արել է 1941-ի ապրիլի 20-ին՝ Ֆյուրերի 52-րդ տարեդարձին:
Աճուրդը հունիսի 6-ին է տեղի ունեցել: Բացի մատիտը՝ Հիտելին վերաբերող այլ իրեր ու աքսեսուրաներ նույնպես վաճառվել են։
Ս.Վ.