«Իսլանդիան որոշել է նվազեցնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ օգոստոսի 1-ից դադարեցնելով Մոսկվայում գործող դեսպանատան աշխատանքը», – հայտարարել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ այս քայլը Մոսկվայի հետ դիվանագիտական կապերի խզում չի նշանակում։
«Հուսով ենք, որ որոշ ժամանակ անց համապատասխան պայմաններ կստեղծվեն Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ և բնականոն գործունեություն ծավալելու համար», – նշված է իսլանդական ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մեկնաբանելով պաշտոնական Ռեյկյավիկի այս որոշումը, այսօր հայտարարել է, որ՝ «դրան կարձագանքի համապատասխան կերպով, ինչպես նաև հաշվի կառնի Իսլանդիայի կառավարության այդ քայլը՝ ապագայում երկկողմ հարաբերությունների կառուցման ընթացքում»։