Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավ գիրք՝ «ՔՈԼԱԳԻՐ», Կորյուն Բաղդասարյան

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Ձեռքս ընկավ Կորյուն Բաղդասարյանի վերջերս լույս տեսած «Քոլագիր» պատմվածքների ժողովածուն: Թեեւ անվանն «անծանոթ» չէի՝ Կորյուն Բաղդասարյանի հրապարակումները հիշում էի «Գարունից», սակայն անմիջապես չեմ ընթերցել, խոստովանում եմ: Նորաձեւ արձակի նմուշներ համարվող այնքան գրքեր են հիասթափեցրել ինձ՝ իրենց դատարկությամբ ու երբեմն անգամ ոչ գրագետ լեզվով, որ ակամա հիմա դժվար եմ բացում որեւէ նոր գրքի առաջին էջը: Կորյուն Բաղդասարյանի գիրքը բացեցի, ու նրա գիրն այնպես ինձ տարավ, այն աստիճան տեղայնացա նրա աշխարհում, որ հերոսների հետ վերապրեցի նրանց՝ սիրով, հիասթափություններով եւ վայրիվերումներով լի կյանքը:

Գրքի պատմվածքների հերոսները սահմանային բնակավայրի մարդիկ են՝ գյուղացիներ, սահմանի զորամասի զինվորներ եւ սպաներ, հյուր եկած եկվորներ: Հեղինակն ինքն էլ զորամասի սպա եղած՝ որպես ականատես ու մասնակից է քննում սահմանի բերնին ապրող մարդկանց կյանքը, վարքագիծը, բնավորությունը, տարբեր սահմանային (բառի հոգեբանական իմաստով) իրավիճակներում մարդու խորքերում թաքնված հատկանիշների դուրս ցայտումը:

Հանդարտ ու հայեցողական ոճով, հեշտ ընկալելի գրով նա պարզապես նկարագրում է կյանքը՝ իր նախաստեղծ, մարդկային, առինքնող եւ երբեմն էլ ստորակա դրսեւորումներով, մեզ մատուցում տխրությամբ եւ ուրախությամբ, ցավով եւ վտանգով գիրկընդխառն իրադարձությունների հերոսներին, բացում նրանց կերպարների լույսնուստվերը: Թվում է՝ պարզ, հեշտ կարդացվող արձակ է, որից կաթում են մարդկային սերը, նվիրվածությունն ու անձնվիրությունը, երբեմն՝ անհամարժեք վարքագիծը: Բայց ոչ, դա միայն առաջին հայացքից է այդպես թվում: Հեշտ ընթերցվող գրի մեջ շատ ինքնատիպ, երբեմն թաքնվող- երբեմն աչքի զարնող մի այնպիսի ոճային ինքնատիպություն կա, որ զարմացնում է, մտածել տալիս: Եւ Բաղդասարյանի արձակի մյուս առանձնահատուկ բանը էլի պատումի մեջ առաջին հայացքից աննկատելի, բայց ոսկեհատիկի նման երբեմն անսպասելի փայլատակող- հոգին քրքրող քննախույզ հայացքն է, որը սովորական ընթերցողին պատումի գրավիչ հանդարտությամբ իր հետեւից տանելով՝ հանկարծ բացում է հոգու հատակի, մարդու ամենախորքերում թաքնվող զգացմունքների ողջ համապատկերը: «Միջադեպ», «Անտառապահը», «Մեր վաշտի հրամանատար Պետոն», «Չառլին», «Օձերը», մյուս պատմվածքները սովորական մարդկանց մասին հոգեբանական անձնագրեր են, գեղեցիկ պատում լինելու հետ միասին:

Մեկ- մեկ տողերի արանքից այնպիսի փոխաբերություններ են հայտնվում Կորյուն Բաղդասարյանի արձակում, որ մի պահ ընդհատում ես ընթերցելն ու մտածում: Ինքներդ մտահայեք. «Աշխարհի մեծ ճանապարհներից ու մեծ-մեծ քաղաքներից մի կյանքաչափ հեռու մեր զորամասում…», «Ծխախոտի ծուխը ուղիղ գծով հասնում էր երկինք…», «Զարմացած գերեզմանաքարերը նայում են մի ուղղությամբ…», «Լուցկու ձայնը հրդեհում է սահմռկելի լռությունը…», «Նստում ենք հացի՝ խմելով արցունքահամ թթի օղի…»: Այսպիսի շատ սիրուն պատկերավորումներ կան գրքում:

Ենթատեքստային զուգահեռում ունի անգամ գրքի վերնագիրը՝ «Քոլագիր»: Դա տեղանուն է, այդպես է գործածված գրքում, բայց նաեւ ենթադրվում է ականատեսի պատում՝ դաշտի, քոլի (անտառ) գիր, հեղինակի մասնակցությամբ կյանքի գիր: Վավերական ու վստահելի:

Երբեմն, այո, շատ լավ գրքեր են տպվում, մնում է գնահատողները նկատեն հենց դրանք, ոչ թե նորարարական անվանված գրական աղբը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

«Տունը հրաբխի վրա». Խորհրդային Հայաստանի դասական համր ֆիլմը փառաբանվում է մեքենաների դարում

Հաջորդ գրառումը

Քերականությունը հրամայում է նույնիսկ թագավորներին

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Քերականությունը հրամայում է նույնիսկ թագավորներին

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական