Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տունը հրաբխի վրա». Խորհրդային Հայաստանի դասական համր ֆիլմը փառաբանվում է մեքենաների դարում

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Բրիտանական «Գարդիան» պարբերականի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն թերթի մայիսի 1-ի համարում հոդված է ստորագրել Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» ֆիլմի մասին: Ներկայացնում ենք թարգմանաբար:

Համո Բեկնազարյանի սեւ-սպիտակ ֆիլմը, որը պատմում է նավթահանքում մատնության մասին, առանձնանում է իր սրտաճմլիկ գեղեցկությամբ եւ օպերային լարվածությամբ:

Հայ կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի` 1928 թվականի այս ուշագրավ համր ֆիլմում մեքենաներն ինքնին ունեն աստղային որակ՝ իրենց ամենամոնումենտալ եւ հակահերոսական տեսակով: Սա անչափ վառ, դինամիկ, գրավիչ աշխատանք է, որի էներգիան վերստին բոցավառվել է վերականգնված տարբերակում, որն ի թիվս ամեն բանի՝ ունի բացառիկ արխիվային արժեք:

Բեկնազարյանը բուռն կերպով համադրում է հսկայական արդյունաբերական ճարտարապետության տարօրինակ կառույցը եւ դրա ստվերում ապրող ու աշխատող մարդկանց դեմքերը: Պատումը ներկայացվում է որպես այդ տարիների Խորհրդային Հայաստանի մի վետերան բանվորի վերհուշ,  որին նրա որդին կամ ինչ-որ մեկը, որն, ըստ մեր ենթադրության, նրա որդին է (որդեգիրը – թրգմ.), խնդրում է ստորագրել կոմունիստական կուսակցությանն անդամակցելու դիմումը: Մտահոգված՝ տարեց տղամարդը նրան ասում է, որ սա պարզապես թղթի կտոր չէ, այլ դժվարությամբ ձեռք բերված համերաշխության եւ ինքնազոհաբերության փորձառություն: Այնուհետեւ վետերանը նրան (եւ մեզ) պատմում է «հետադիմական» 1907 թվականի բանվորական ելույթների մասին:

Նավթային հանքավայրում բանվորները պարբերաբար աշխատանքային անվտանգության ցածր չափանիշների զոհն են դառնում` ուժասպառ լինելով բարաքներից աշխատավայր տանող ճանապարհին: Նրանց հայ գործատերը, որի նիհար, խորշոմած դեմքը երեւում է ոճավորված խոշոր պլանում, համաձայնում է բնակարաններ կառուցել նավթահանքին ավելի մոտ, բայց դրանք վտանգավոր ստորգետնյա գազերի տեղակայման վայրում են (այստեղից էլ վերնագիրը), եւ նրա սառն ամբարտավանությունն ու դաժանությունը հանգեցնում են սոսկալի աղետի, քանի որ նրա աշխատակիցների բնակարանները բառացիորեն կուլ են գնում դժոխային կրակին: Արհմիության համար բարդ գործոնն այն էր, որ հայ աշխատավորները չպետք է կասկածի տակ դնեին հայ գործատիրոջ հայացքները. հենց այս տեսակ բուրժուական ազգայնականությունն է դատապարտվում ֆիլմում:

Վերջապես, արհմիության աշխատակցին խաբելով` ստիպում են հարձակվել սեփականատիրոջ վրա, բանտ են նետում եւ բաժանում կնոջից ու երեխայից. սա մի վերջին շրջադարձ է, որը մեզ բերում է դեպի մեր օրերը: Այս ֆիլմի արժանիքներից մեկը բացառիկ նոր սաունդթրեքն է՝ Ջուլիետ Մերչանթի հեղինակությամբ, որը շեշտում է ֆիլմին հատուկ օպերային լարվածությունը եւ սրտաճմլիկ գեղեցկությունը:

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Պահպանելով ճանապարհասկզբի ազնվությունը

Հաջորդ գրառումը

Լավ գիրք՝ «ՔՈԼԱԳԻՐ», Կորյուն Բաղդասարյան

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Լավ գիրք՝ «ՔՈԼԱԳԻՐ», Կորյուն Բաղդասարյան

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական