Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր կլինիկայում ամենաերիտասարդ թմրամոլը 16 տարեկան տղա է, ավելացել է նաև կանանց դիմելիությունը. նարկոլոգ

08/06/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի նարկոլոգիական և հոգեբուժական ծառայության ղեկավար, բժիշկ-նարկոլոգ` Ալեքսանդր Մանուկյանը։

-Պարոն Մանուկյան, իրավապահ մարմիններն ահազանգում են, որ վերջերս պատանիների և երիտասարդների շրջանում թմրամոլությունն աննախադեպ ծավալների է հասել։ Անձամբ Ձեր պրակտիկայում աճի դինամիկա տեսնո՞ւմ եք, վիճակագրական տվյալներ կարո՞ղ եք ներկայացնել։

-Բնականաբար, աճի դինամիկա տեսնում ենք, դիմողների թիվն ավելացել է։ Բացի այդ՝ հիվանդության երիտասարդացում է նկատվում, բայց ինչ վերաբերում է  վիճակագրական տվյալներին, ապա դրանք չեմ կարող տրամադրել, որովհետև, նախ, ինձ մոտ բուժումն անանուն է։ Երկորդ, ճշգրիտ վիճակագրություն, ամանայն հավանականությամբ, կարող է ներկայացնել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը, որտեղ և՛ դիմելիությունն է շատ, և՛ վիճակագրություն է վարվում։

-Հատկապես ո՞ր տարիքի և սեռի ներկայացուցիչներն են բուժման նպատակով առավել հաճախ դիմում Ձեզ։

-Ավելացել է հատկապես կանանց կողմից դիմելիությունը, տարիքային շեմն էլ, ինչպես արդեն ասացի, երիտասարդացել է։ Ճիշտ է, կին պացիենտներ միշտ էլ ունեցել ենք, բայց այժմ թմրանյութերի վաճառքը բավական ազատականացվել և հեշտացվել է՝ իր բոլոր հետևանքներով։

Մեր կլինիկայում ամենաերիտասարդ թմրամոլը 16 տարեկան տղա է, իսկ իգական սեռի ամենաերիտասարդ պացիենտը՝ 23 տարեկան։ Ճիշտ է, այդ աղջիկը տեղացի չէ (թմրամիջոցներից կախվածության համար հիմնականում դիմում են ուկրաինուհիները, ռուսները), բայց ավելի մեծ տարիքի հայ կանայք էլ կան։ Նրանցից շատերն ընտանիք ունեն, որոշ կանանց ընդհուպ իրենց ամուսիններն են սովորեցնում թմրանյութ օգտագործել։

-Պարոն Մանուկյան, ո՞ր տեսակի թմրամիջոցներից են կախվածության ամենաշատ դեպքերը գրանցվում։ Նշվում է, որ երիտասարդների շրջանում ամենատարածվածը  կրիստալ տեսակի թմրանյութն է։

-Ամենայն հավանականությամբ մարիխուանայից, քանի որ այն գոնե սկզբնական շրջանում ակնհայտ հետևանքներ և բարդություններ չի թողնում։ Մինչդեռ կրիստալը շատ ավելի ծանր թմրանյութ է համարվում՝ ծանր հետևանքներով։ Դա սինթետիկ թմրամիջոց է՝ փոշու տեսքով։ Բնական թմրանյութերի շարքին են դասվում նաև ափիոնը և կոկաինը։ Սրանցից ամենահաճախը գործածվողը մարիխուանան է։  

-Իսկ ո՞ր հաստատություններում է թմամիջոցներն առավել լայն շրջանառություն գրանցվում։ Ձեր պացիենտները պատմո՞ւմ են, թե որտեղ և ինչ պայմաններում են առաջին անգամ թմրանյութ ձեռք բերել և օգտագործել։

-Առավել հաճախ դա տեղի է ունենում ակումբներում, բակերում, փողոցներում։ Երիտասարդները, ավելի մեծ տարիքի մարդիկ թմրամիջոցների հետ առաջին անգամ առնչվում են ժամանցային կենտրոններում, ընկերական նեղ շրջապատում։ Այդ վայրերում մի փոքր ավելի «լուրջ» թմրանյութեր են օգտագործվում։

-Ինչպե՞ս են թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող անձինք իրենց թակարդը գցում պատանիներին և երիտասարդներին։ Որո՞նք են ներազդեցության մեխանիզմները՝ համոզել, հյուրասիրել։

– Մեխանիզմները տարբեր են։ Շատ դեպքերում պատանիներին թմրամիջոց հյուրասիրում են բակերում՝ տարիքով իրենցից ավելի մեծ, մի փոքր ավելի աչքաբաց ընկերները։ Պատանիները ուզում են նրանց նմանակել, այդ թվում՝ ինքնահաստատվելու համար։ Նրանց թվում է, թե թմրանյութ օգտագործելը բարձրացնում է իրենց կարգավիճակը, կարևոր մարդ դարձնում իրենց։

-Պարոն Մանուկյան, միջինը քանի՞ օգտագործումից հետո է մարդը սկսում թմրամիջոցից կախծվածության մեջ ընկնել։

-Միանշանակ հնարավոր չէ ասել. թմրանյութերի ազդեցության և կախվածության մեջ գցելու մեծանիզմները տարբեր են։ Հիմնականում 2-3 օգտագործումից հետո։ Սինթետիկ թմրամիջոցներն ավելի ուժեղ են. կրիստալն ավելի կարճատև ազդեցություն է թողնում, դրա համար էլ մարդիկ բավական հաճախ են օգտագործում և անընդհատ ուզում են դրա ազդեցության տակ մնալ։ Օրվա ընթացքում ընդհուպ 7-8 օգտագործում է տեղի ուեննում՝ ապահովելով գրեթե 24-ժամյա ազդեցություն։ Առավել երկարատև ազդեցություն ունենում է մարիխուանան։

– Ի՞նչ առողջական խնդիրներ են հետևում թմրամոլությանը՝ հոգեկան և ֆիզիկական։

-Հոգեկան շեղումներ միանշանակ հետևում են։ Լինում են վարքի խանգարումներ, սինթետիկ թմրամիջոցների հենց առաջին օգտագործումից հետո կարող են ի հայտ գալ առողջական լուրջ խնդիրներ։ Հոգեկան խնդիրներից զատ՝ մասնագետը հստակ կարող է նկատել նաև ֆիզիկական ձևախեղումներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը․ Միշուստին

Հաջորդ գրառումը

ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Բանկում զինված հարձակում կատարածը Բագրատաշենով անցել է սահմանը

18/11/2025
Հասարակություն

Աբովյանում 24-ամյա տղային սպանած անձը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել. Armlur.am

12/11/2025
Հասարակություն

Դանակահարության դեպք՝ Աբովյանում. մեկ սպանված և մեկ վիրավոր. գինու փառատոնի միջադեպից վրեժի հետևանքը

12/11/2025
Հասարակություն

Օմանի և Կատարի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու դեկտեմբերի 14-ին գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

12/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական