«Այս անձնավորությունը Մուրադ Բարդաքչըն է` թուրք հրապարակախոս, պատմաբան, լրագրող: Հանդիսանում է երիտթուրքական ժամանակաշրջանի գովերգող, անձամբ հարցազրույց է վերցրել Թալեաթի կնոջից և գիրք գրել, որտեղ քննադատել և դատապարտել է հայերին (այդ գրքին գրախոսություն եմ գրել)` ներկայացնելով Թալեաթին մի բարի անձնավորություն: Նա աշխատում է Haber Türk լրատվականում որպես հոդվածագիր, իսկ այս լրատվականը ազգայնական, պահպանողական է և հարում է իշխանական թևին:
Ահա այս մարդու հետ նկարվել է ՀՀ վարչապետը»,- գրել է թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
