Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ` ԱՆԻՄԱՍՏ ՀԱՄԱԿԱՐԳ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 1,5 ՏՈԿՈՍԻՆ ԴՈՒՐ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ

04/04/2014
- 04 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ապրիլի 1-ից Հայաստանում սկսեց գործել բջջային կապի համարների տեղափոխելիության ծառայությունը (MNP), որը հնարավորություն է տալիս բաժանորդներին, առանց փոխելու իրենց հեռախոսահամարը` փոխել շարժական կապի օպերատորին: Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի կարծիքով, փոփոխությունը կկատարվի 1 օրվա ընթացքում, թեեւ սահմանված է 3 օր ժամկետը: Այսպես ասած` «մայր ցանցից» այլ օպերատորի ցանց տեղափոխված համարի մասին տեղեկատվությունը կհաղորդվի զանգ կատարողին, որպեսզի վերջինս տեղյակ լինի, որ կատարում է զանգ դեպի այլ ցանց: Ի՞նչ նպատակով է գործարկվել այս ծառայությունը, հատկապես երբ նման համակարգ գործարկած երկրներում մի ցանցից մյուս ցանց տեղափոխվել են բոլոր բաժանորդների ընդամենը 1,5 տոկոսը: Սաՙ դարձյալ ըստ Սամվել Արաբաջյանի հաղորդած տեղեկատվության: Այսինքն, քիչ հավանական է, որ Հայաստանում նույնպես ցանցից ցանց տեղափոխվողները ավելի շատ լինեն: Հետեւաբար մեկ այլ հարց է ծագում` ի՞նչ արդյունքներ կլինեն այս համակարգի կիրառումից:

MNP-ի ներդրման նպատակահարմարության մասին խոսելով, Սամվել Արաբաջյանը այն համոզմունքն է հայտնել, որ սա կբերի մատուցվող ծառայությունների որակի եւ արդյունավետության բարձրացմանը: Սակայն հիմա էլ հեռահաղորդակցության ոլորտում լուրջ մրցակցություն կա, որն անխուսափելիորեն բերում է որակի բարձրացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը եւ սակագների նվազմանը: Սա ոչ ոք չի կարող հերքել, հետեւաբար` ինչո՞ւ ներդնել համակարգ, որի գլխավոր առաքելությունը, ըստ էության, մեկը մյուսից «հաճախորդ փախցնելն» է: Արդյո՞ք համարների տեղափոխելիության համակարգը չի բերի անառողջ մրցակցության, ընկերությունների կողմից դեմպինգային գների կիրառման եւ այլ անազնիվ միջոցների` հանուն հաճախորդներին իրենց կողմը գրավելուն:

Մեր այս հարցին Սամվել Արաբաջյանը պատասխանել է, որ եղել են երկրներ, որտեղ նման խնդիրներ են առաջացել, որոնց արդյունքում նվազել է մրցակցությունը, ներդրումները, նոր տեխնոլոգիաների կիրառումը ու օպերատորների եկամուտները: Սակայն հանձնաժողովի անդամը հավաստիացրեց, որ իրենք, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, խիստ են լինելու եւ թույլ չեն տալու, որ նման բացասական երեւույթներ լինեն: Այդուհանդերձ, կան իրողություններ, որոնք թույլ չեն տալիս փարատել մտահոգությունները: Որո՞նք են այդ իրողությունները:

Հայկական շուկան չափազանց փոքր է, իսկ մրցակցությունն այս ոլորտում` սուր: Եթե սրան էլ ավելանա մրցակցությունը հաճախորդ փախցնելու ուղղությամբ, կարող է գա մի պահ, երբ նկատվեն հենց այն երեւույթները, որոնց մասին նշում էր հենց Սամվել Արաբաջյանը: Անգամ եթե դրանք կանխարգելվեն, հավանական է, որ ընկերություններից որեւէ մեկը այս համակարգի ներդրման արդյունքում չկարողանա ապահովել բիզնեսի վերարտադրության համար անհրաժեշտ շահութաբերության մակարդակ` դրանից բխող հետեւանքներով: Ի վերջո, հնարավոր չէ անընդհատ իջեցնել սակագները, անգամ առանց դեմպինգայինի հասցնելու: Բիզնեսը պետք է ունենա որոշակի շահութաբերության մակարդակ, այլապես կարելի էր բանկերում տարեկան 13-14 տոկոսով ավանդ ներդնել եւ զերծ մնալ բիզնես ռիսկերից: Այս ամենը նկատի ունենալով, կարելի է եզրակացնել, որ համարների տեղափոխելիության համակարգի ներդրումը ոչ միայն անիմաստ է, այլեւ կարող է բացասական հետեւանքներ ունենա:

Հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները ողջունում են, բայց…

Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, այնուամենայնիվ, ողջունում եմ այս համակարգի ներդրումը եւ նոր առաջարկներ ներկայացնելով հույսեր փայփայում, որ կկարողանան նոր հաճախորդներ ներգրավել իրենց ցանցերում: Թեեւ նկատելի են ողջույնի տարբեր շեշտադրումներ` պարզապես դրական արտահայտվելուց մինչեւ ընդգծված ոգեւորվածություն: Ի պատասխան մեր խնդրանքին ներկայացնելու իրենց վերաբերմունքը MNP -ի ներդրման վերաբերյալ, նրանցից հետեւյալ պատասխանները ստացանք:

«Արմենտել» ընկերությունը պայմանների փոփոխությունը հեռահաղորդակցության ոլորտում նոր երեւույթ չի համարում եւ գտնում է, որ դրանից չպետք է խուսափել: «MNP ծառայությունը նույնպես լավ հնարավորություն է ձեռք բերել նոր հաճախորդներ, գրավել նոր շուկա եւ հանդես գալ ավելի գրավիչ առաջարկներով»: Ընկերությունը նաեւ տեղեկացնում է, որ բավականին լուրջ ներդրումներ է կատարել այս բնագավառում եւ շարունակելու է զարգացնել այս համակարգը` բաժանորդներին առաջարկելով «ամենապարզ եւ հարմար ծառայություններ»:

«Օրանժ Արմենիա» -ից մեր հարցին պատասխանելով նշեցին, որ ընկերությունը բազմիցս ողջունելի է համարել համարների տեղափոխելիության համակարգի ներդրումը, որը «լիովին ազատություն է ընձեռնում բաժանորդին եւ բխում է նրա շահերից»: «Օրանժը» դրական իրադարձություն է համարում համակարգի ներդրումը` շատ կարեւորելով այն: Ըստ ընկերության հանրային կապերի պատասխանատուից ստացված պատասխանի, MNP-ն խթան կհանդիսանա հեռահաղորդակցության ոլորտում առողջ մրցակցութան համար: Ավելացնենք, որ «Օրանժը» այս համակարգի ներդրման հետ կապված ծառայություններ առաջարկեց` այն զուգորդելով օդապարիկներով Երեւանի երկնքում թռչելու ակցիայով:

«ՎիվաՍել-ՄՏՍ» -ն ակնկալում է, որ համարների տեղափոխելիությունը նոր թափ կհաղորդի հեռահաղորդակցության ոլորտում առկա մրցակցությանը: «Թեեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միշտ էլ պատրաստ է եղել մրցակցությանը` հայաստանյան շուկային առաջարկելով հեռահաղորդակցության ոլորտի գերժամանակակից լուծումներ: Մեր դռները բաց են բոլոր այն հնարավոր բաժանորդների առջեւ, ովքեր ցանկություն ունեն միանալ մեզ եւ օգտվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայություններից: Սպասարկման կենտրոնների լիովին վերապատրաստված մեր մասնագետները սիրով կտեղեկացնեն ծառայության մասին, կաջակցեն եւ կմատուցեն որակյալ սպասարկում», ասվում է հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության մեզ տրամադրած պատասխանում:

Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում այս հարցի առնչությամբ արտահայտվեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ընդ որում, նա հիշեցրեց, որ «կային սուբյեկտներ, որոնք դեմ էին», որպեսզի հեռախոսահամարների տեղափոխելիությունը լինի ազատ` քաղաքացու ցանկությամբ: Ինչը վկայում է այն մասին, որ այնուամենայնիվ ոլորտի ընկերությունները ծափերով եւ ծաղկեփնջերով չեն ընդունել այս որոշումը եւ մեր մատնանշած մտահոգությունները նրանք կամ նրանցից ոմանք ունեցել են եւ ունեն: «Մենք այս հարցում եղանք վճռական եւ ունենք դրական արդյունք` քաղաքացիներին մատուցում ենք որակյալ ծառայություն: Եթե քաղաքացին մի հեռախոսային ընկերությունից անցնում է մյուսին, ստիպված չի լինում գնալ տարբեր օղակներից թույլտվություն ստանալու», ասաց վարչապետը, նշելով, որ պետք է տրամադրել անհրաժեշտ տեղակատվությունը, որպեսզի այս ծառայություններից օգտվողների քանակն ավելանա: Այստեղ թերեւս արժե նշել, որ վատ չէր լինի, որպեսզի կառավարությունն այդ վճռականությունն ունենար առավել կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը առաջ տանելու հարցում` ամբոխային քարոզչություն ծավալող ընդդիմախոսներին հաճոյախոսություններ անելու փոխարեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԻՆԱԿԱՆ ԱՆԵԾՔ

Հաջորդ գրառումը

ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸՙ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ԳՈՐԾՈՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸՙ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ԳՈՐԾՈՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական