Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ե՞ՐԲ ՀԱՍԱՐ 75-ԻՆ

18/04/2014
- 18 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Ես չեմ ուզում ձեզ հարցնել, թե երբ ետ եք նայում ձեր կյանքի անցած ուղուն, ի՞նչ կամ ո՞ւմ եք տեսնում, բայց ուզում եմ, որ այդ հարցը դուք ինձ տաք, եւ ես ասեմ.

– Արման Նավասարդյանին:

Աբովյան փողոց, Աբովյան դպրոց, ծակ գնդակով ֆուտբոլ, կինո «Մոսկվա»-ի հրապարակ, անշուշտՙ կռիվներ եւ մի հանդարտ տղա` օրինակելի հոկտեմբերիկ, ապաՙ պիոներ: Ավելի ուշ` նեղ տաբատով, կիսաստիլյագ, նույնիսկ ծխել (վա՜յ, մաման չիմանա), հետոՙ համալսարանի գերազանցիկ, այն էլ ֆրանսերենով, արդեն միշտ փողկապով ու արդուկված:

Եվ այսպիսով, մի օր էլ հեռուստաէկրանին է հայտնվում մի գրագետ խոսնակ:

– Արա, էս մեր Արմանն ա, բա էն աղջի՞կն ով ա, նա էլ Նառա Շլեպչյանն ա՞:

Երբ շա՜տ ու շա՜տ երիտասարդներ երազում էին ընկնել Մոսկվա` դիվանագիտական դպրոց, այնտեղ հայտնվեց Հայաստանի Մինիստրների սովետի արտաքին կապերի բաժնի խորհրդական Արման Նավասարդյանը, նույն բաժնի մեկ այլ երախտավոր Աշոտ Եղիազարյանի հետ, որն ավելի ուշ մեկնեց Բրազիլիա, որ հայտնի Հայաստանի անկախության մասին, ու քսան տարի էՙ հայտնում է:

Այս երկու դիվանագետներին սպասում էր նորաստեղծ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, որը, չնայած իր իրավական կարգավիճակին, ՍՍՀՄ դիվանագիտության մաս էր կազմում:

– Շնորհակալ եմ, տղա՛ս, շա՜տ շնորհակալ, մեկ ամսից ավելի է լուր չունեմ, անհանգիստ էի,- ամեն այցելության հուզմունքով ասում էր տիկին Աղավնին, որը համոզված էր, թե ես` նամակաբերս, իր որդու աշխատած երկրից եմ գալիս:

Գվինեա, Ալժիր, Սենեգալ, ահա՛ այն փոստը, որի մի մասն էր իմ ձեռքով հասնում տիկին Աղավնուն` բարեկիրթ ու բարեհամբույր, կիսանկուղում ապրող մայրիկին:

Աշխարհի կեսը նվաճած երկրի դիվանագետին` Արման Նավասարդյանին, որը նաեւ մոսկովյան արտգործնախարարության աշխատանքի փորձ ուներ, նկատեցին անկախ Հայաստանում, եւ Արմանը ստանձնեց Հայաստանի արտգործնախարարության փոխնախարարի պաշտոնը, ապա Ավստրիայում, Հունգարիայումՙ անկախ Հայաստանի դեսպան, միեւնույն ժամանակ ԵԱՀԿ-ում ու ՄԱԿ-ումՙ ներկայացուցիչ:

Ահա թե ինչ եմ գրել 10 տարի առաջ իմ օրագրում Լիբանանում Հայաստանի դեսպան Արման Նավասարդյանի մասին. «Արման Նավասարդյանը, որն իմ մանկության ընկերն է, ու մենք ողջ կյանքում զուգահեռներ ենք ունեցել, չեմ հիշում` որերորդ երկրում դեսպան լինելուց հետո համաձայնվեց դեսպան լինել նաեւ Լիբանանում, հավանաբարՙ մի նոր զուգահեռ ունենալու համար»:

Իր մասին գուցե մի օր կգրեմ, սակայն մինչ իրեն հասնելը, մի դրվագ հիշեմ նրա քարտուղարուհու հետ կապված:

Բեյրութից գրված երկտողում «զուգահեռս» խնդրում էր ընդունել ու հոգ տանել դեսպանատան քարտուղարուհուն ու նրա մորը, որոնք մեկ շաբաթով լինելու էին Երեւանում: Է՜, այդպիսի՞ հյուրեր ենք ընդունել. մեքենա կա՛, ուղեկցող կա՛, երկիրն էլ, փառք Աստծո, ազա՜տ, անկա՜խ…

Մայր ու աղջիկ շատ համակրելի, համեստ, բարեկիրթ, ժպտերես ու բարեհամբույր մարդիկ էին…

Նրանք ուղեկցողից հրաժարվեցին, ասացին, թե կուզեն հայրենիքը անձամբ ճանչնալ, ուղղակի շփվիլ մարդոց հետ, մանրամասն ու ճիշտ հասկնալ հայրենաբնակ իրենց քույրերն ու եղբայրները:

Մեկ օր անց նրանք, հիացած իրենց տեսածով ու լսածով, ավելի քան գոհ, կասեիՙ երջանիկ, «հաշվետվություն» տվեցինՙ ասելով, որ լավ են զգում, ու հեռացան:

Այս սցենարը կրկնվեց 3-4 օր, իսկ օր մը, նրանք կանգնեցին դռների մեջ, սգավորի տեսքով.

– Է՜, խեր, աղջիկներ, նեղացրե՞լ են ձեզ, վա՞տ եք զգում, ի՞նչ է պատահել:

– Ամեն բան լավ է, սակայն այս առտու գեշ լուր մը առինք` մեզի ըսին, թե «Արարատը Հայաստանի մեջ չէ»:

Բարեկա՛մս, «ո՞ւմ տարածքում է սարը» հարցը լսել չեմ ուզում, իսկ պատասխանելուՙ բերանս չի բացվում… դո՛ւ գտիր այդ հարցի պատասխանը, չէ՞ որ դու այն դիվանագետն ես, որ համարձակություն ու ազնվություն ունես քո հարցազրույցներում ասելուՙ չգիտեմ: Կգտնվի արդյոք մեկը, որը հրապարակավ հայտարարի, թե ինքն ինչ-որ բան չգիտե, քո այդ կեցվածքը հիրավի դիվանագետին է վայել:

Ուզում եմ ավարտել ասելիքս, սակայն չի ավարտվում, ինչպե՞ս ավարտվի, երբ պետք է հիշել Նավասարդյանի «Դիվանագիտություն» բացառիկ աշխատությունը, որի մասին քանի որ գրել եմՙ պատշաճ չի լինի կրկնել, բայց որ այն դասագրքի հավակնող գործ է` դա փաստ է:

«Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» մատենաշարի «Հերմեսից մինչեւ մեր օրերը» առաջին գրքի շարունակությանն են սպասում շատերը, հատկապես տարբեր համալսարանների քո ուսանողները, որոնք, վստահ եմ, արդեն շնորհավորել են քեզ 75-ամյակի առիթով, իսկ ես, ինչպես միշտ, ետեւից եմ քայլում, որ ամուր պահեմ բարեկամներիս թիկունքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԷՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ

Հաջորդ գրառումը

ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական