Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԴ ՆԱԽԱԳԱՀ, ԱՅԼԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱ՞Ն

18/04/2014
- 18 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կամ ինչո՞ւ պետք է հաշվի առնել «ոչ միայն իրավական դիրքորոշումները»

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ենթադրում է, որ փոփոխություններ պետք է արվեն ՀՀ մոտ 50 օրենքներում եւ 80 իրավական պահանջներում: Ընդունված է, որ ՍԴ-ի որոշումը չի մեկնաբանվում, բայց նրա նախագահի որոշ մտքեր, արտահայտած Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, առնվազն արտառոց են:

Բանն այն է, որ ՍԴ-ն իր որոշմամբ անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի իրավական թերություններին եւ ընդունել համապատասխան որոշումը: Սակայն այդ որոշման որոշ հատվածներում, որոնք կրկնվում են նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցազրույցում, ոչ թե իրավական գնահատականներ են տրվում, այլ տնտեսական գնահատականներ, որոնք, ի տարբերություն ՍԴ որոշման, բարեբախտաբար, թույլատրվում է մեկնաբանել:

Գագիկ Հարությունյանը կուտակային համակարգի վերաբերյալ հետեւյալն է ասում. «Խումբը պետք է հաշվի առնի ոչ միայն մեր իրավական դիրքորոշումները, այլ նշումները, որ կատարել ենք տարբեր երկրների փորձի վերաբերյալ եւ նորից վերուսումնասիրություն կատարի»: Սա պարզապես անհեթեթություն է: Այսինքն, Սահմանադրական դատարանը նաեւ տնտեսական հետազորությունների կենտրո՞ն է կամ գուցե տնտեսական քաղաքականություն մշակող եւ իրականացնող գերատեսչությո՞ւն, քանի որ եզրակացնում է, որ «պետք է հաշվի առնել ոչ միայն իրավական դիրքորոշումները» :

«Ես չեմ ընդունում այն բացատրությունը, որ կարեւորել ենք այս երկիրը, որովհետեւ եղել ենք այդ երկրում: Եղել են երկրներ, որոնց համարժեք ուշադրություն չի դարձվել: Իմ տպավորությունն այնպիսին էր, որ ուսումնասիրողները եղել են տարբեր ոլորտի մասնագետներ, քան իրավաբաններ», շարունակում է ՍԴ նախագահը:

Բնական է, որ «կարեւորել ենք այս երկիրը, որովհետեւ եղել ենք այդ երկրում» բացատրություն չի, բայց ո՞վ եւ ե՞րբ է նման կերպ բացատրել այս կամ այն երկրի փորձի կարեւորումը: Առնվազն հրապարակային որեւէ ելույթում կամ մամուլի ասուլիսի ժամանակ նման բան չի ասվել:

Հաջորդը` թե ո՞ր երկրների փորձն է ուսումնասիրվել, որը` ոչ, դա թերեւս ուսումնասիրողները կարող են ասել: Սակայն եթե այդ համակարգը ներդրվել է 50-ից ավելի երկրներում, ինչը փաստում է հենց ՍԴ-ն, ապա դա չի նշանակում, որ ներդրվել է կուտակային համակարգի 50-ից ավելի մոդել եւ դրանք բոլորն էլ պետք է մեկ-մեկ ուսումնասիրել: Բնական է, որ խոսքը մեկ մոդելի մասին է` իր առանձնահատկություններով: Հետեւաբար, ինչի՞ համար է ասվում, թե այս կամ այն երկրներին համարժեք ուշադրություն չի դարձվել: Ի վերջո, եթե այդ երկրներին «համարժեք ուշադրություն» դարձված լիներ, ապա նույն կերպ կարելի էր ասել, որ այլ երկրներին ուշադրություն չի դարձվել:

Ուսումնասիրողների` «տարբեր ոլորտի» մասնագետներ, բայց ոչ իրավաբաններ լինելու մասին: Կասկած չի հարուցում, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը պետք է համապատասխանի երկրում գործող իրավական նորմերին: Սակայն ո՞վ ասաց, որ կենսաթոշակային համակարգի մշակողները պետք է լինեն առաջին հերթին իրավաբաններ, այլ ոչ թե «տարբեր ոլորտի» մասնագետներ, մասնավորապես` տնտեսագետներ: Եթե այդպես է, ապա գուցե ՍԴ նախագահը օրինակներ բերեր, թե իր մատնանշած ավելի քան 50 երկրներից ո՞ր մեկում են այդ համակարգը մշակել իրավաբանները: Մնում է միայն ենթադրություններ անել, թե ի՞նչն է Գագիկ Հարությունյանին պարտադրում նման մտքեր արտահայտել:

«Մեր ուսումնասիրություններով հաջողության են հասել այն երկրները, որոնք բաշխողական համակարգը, պարտադիր կուտակային համակարգը եւ կամավոր համակարգը խելամիտ ձեւով ներդաշնակել են: Պարտադիր կուտակային համակարգն իր բնույթով եւ իրացման ձեւերով տարբեր է», շարունակում է ՍԴ նախագահը:

Դարձյալ տնտեսական մեկնաբանություններ, որոնք ոչ մի առնչություն չունեն ՍԴ-ի նախագահի պաշտոնի կամ ՍԴ իրավասությունների հետ: Կարելի է իհարկե վիճել, թե ո՞ր երկրում ո՞ր ձեւն է իրեն արդարացրել, որտեղ` ոչ, ո՞րն է ավելի արդյունավետ եղել եւ ինչո՞ւ: Սակայն ի՞նչ կապ ունի այս ամենը ՍԴ-ի հետ: Թերեւս միայն այն, որ ՍԴ նախագահը խորհրդային տարիներին ավարտել է ժողտնտեսության ինստիտուտը: Այդ դեպքում ավելի լավ կլիներ, որ նա հանդես գար ոչ թե որպես ՍԴ նախագահ, այլ անկախ տնտեսական փորձագետ: Մյուս կողմից էլ, հետաքրքրական է, թե ե՞րբ հասցրեցին ՍԴ նախագահն ու անդամները ուսումնասիրել ավելի քան 50 երկրների փորձը, այն դեպքում, երբ կենսաթոշակային համակարգի մշակմամբ զբաղվող կառույցներն ու մասնագետները մի քանի տարի միջազգային փորձ էին ուսումնասիրում, եւ այդքանից հետո էլ, Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ, դեռ «եղել են երկրներ, որոնց համարժեք ուշադրություն չի դարձվել»:

«Խնդիրն այն է, որ այն ձեւով, որ ձեւով Հայաստանում է ներդրվել, դա չի կարող գործել: Աշխատավարձերից պարտադիր վճարների կատարման կարգով պարտադիր կուտակային համակարգ Հայաստանում սեպտեմբերի 30-ից հետո գոյություն ունենալ չի կարող», հայտարարում է Գագիկ Հարությունյանը եւ շարունակում` խնդիրը ոչ թե այս կամ այն ձեւակերպումը փոխելուն է վերաբերվում, այլ համակարգային նոր լուծումներ գտնելուն, իսկ դա լրջագույն խնդիր է եւ մեկ օրում հնարավոր չէ:

Եթե պարտադիր կուտակային համակարգում աշխատավարձերից պարտադիր վճարումներ չեն լինելու, ապա ինչպե՞ս է այն լինելու պարտադիր: Այս հարցին տնտեսագիտական ուղղվածության հավակնող կառույցի նախագահը կարծես թե ոչ մի խորհուրդ չի տալիս: Գագիկ Հարությունյանը միայն ակնարկում է գործատուի մասնակցությունը այս համակարգում` առանց, սակայն, հստակեցնելու, թե դա նշանակո՞ւմ է, որ պարտադիր վճարները աշխատողների փոխարեն գործատուները պետք է կատարեն: Նման դեպքերում ՍԴ նախագահի արտահայտությունները որպես կանոն դառնում են անորոշ:

Տարօրինակն այն է, որ ՍԴ նախագահն, այնուամենայնիվ, փաստում է, որ եթե այդ համակարգը չլինի, «մենք կհասնենք մի վիճակի, երբ 1 աշխատողը պետք է 3 թոշակառու պահի, իսկ դա անելանելի վիճակ կլինի սերունդների համար»: Անկեղծ ասած, մեր երկրի, բնակչության եւ տնտեսության համար հույժ կարեւորություն ունեցող պարտադիր կուտակային համակարգը մի հարվածով տապալողի այս խոսքերը, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱԿ-ՈՒՄ ԴԵՍՊԱ՞Ն

Հաջորդ գրառումը

ՏԽՈՒՐ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՏԽՈՒՐ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական