Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ԳԱԼԻՍ Է ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԵՇՏ ՏԱՆ ՍՊՈՐՏԻՆ

16/05/2014
- 16 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էջը պատրաստեց ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ

«Մոտ երկու տարի հետո հրաժեշտ կտամ բռնցքամարտին»,- երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ընթացքում: Հայ բռնցքամարտիկն այս օրերին գտնվում է Հայաստանում եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր վերջին հաղթանակների եւ առաջիկա ծրագրերի մասին:

Արթուրը երիտասարդ տարիները նվիրել է սպորտին, հիմա ուզում է հանգստանալ ու կյանքը վայելել. «Կյանքում ավելի վատ բան չկա, քան երբ մարդ ծարավ եւ սոված է: Բայց պետք է քաշ գցես, անընդհատ պարապես, որը տեւում է շաբաթներ, ամիսներ, տարիներ… Դրա համար, երբ ժամանակը գալիս է, պետք է անցնես կյանքը վայելելուն»: Կարիերան ավարտելուց հետո էլ Արթուր Աբրահամը ցանկանում է լինել սպորտային ոլորտում, բայց մարզչի բարդ պարտականությունը ստանձնել մտադիր չէ: Ապագայի համար արդեն ստեղծել է իր աշխատանքը, բայց փակագծերը բացել չի ցանկանում: Միայն ասում է, որ օրը 24 ժամ էլ զբաղվի այդ գործով, էլի բավական չէ:

Մոտ երկու տարվա ընմիջումից հետո Արթուրը` Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտում հաղթանակի շնորհիվ վերադարձրեց աշխարհի չեմպիոնի իր գոտին. «Կյանքը կարող է շատ հաճելի լինել, բայց երբ քո քրտինքով վաստակած գոտին քեզ մոտ չէ` ոչնչից հաճույք չես ստանում: Թերեւս սա աենաբարդ մենամարտն էր»:

Աշխարհի չեմպիոնը մինչեւ Հայաստան վերադառնալը, Նիկոլա Սյեկլոչայի հետ մենամարտում պաշտպանեց տիտղոսը: Նույնիսկ մեկ ձեռքով, բայց հայկական դպրոցի հնարամտությամբ «Արթուր Արքան» հաղթեց Մոնտենեգրոն ներկայացնող մարզիկին. «Ձեռքիս ջիլերը կտրվել էին, եւ փոքրիկ ոսկորներ պոկվել: Սակայն այս մասին չհայտարարեցինք` հակառակորդը հոգեպես ավելի կուժեղանար»: Աջ ձեռքը հայ բռնցքամարտիկը վնասել էր դեռ Շտիգլիցի հետ մենամարտում: Գիպսը` միայն վերադառնալուց առաջ է հանել:

Արթուրը պատրաստ է մենամարտել այն բոլոր բռնցքամարտիկների հետ, ում պարտվել է: Մինչեւ տարեվերջ երկու մենամարտ կունենա, իսկ թե ովքեր կլինեն մրցակիցները, երբ եւ որտեղ կկայանան դրանք, կորոշեն պրոմոութերները: Արթուրը մեծ ցանկություն ունի ռինգ դուրս գալ նաեւ Երեւանում, սակայն առաջնային խնդիրը տիտղոսը պահպանելն է:

Ֆուտբոլը` Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկի հոբբին է: Երկրպագում է «Բարսելոնային», սիրում է նաեւ Դորտմունդի «Բորուսիային»: Հենրիխ Մխիթարյանի հետ լավ հարաբեություններ ունի: Միմյանց խաղերին ներկա գտնվելու դեռ շատ առիթներ կլինեն, որովհետեւ երկուսն էլ ցանկություն ունեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԲԱՆԱՆՑԸ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԵՐԸ…

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԵՐԸ...

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական