Մայիսի 25-ին Ազգային ժողովը շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով Հակակոռուպցիոն պալատի դատավորի ընտրության հարցը։
Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է դատավորներ Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի եւ Կարեն Թումանյանի թեկնածությունները։
Թեկնածուներին, քանի որ ԲԴԽ ղեկավարը գործուղման մեջ է, ներկայացրել է նախագահի պարտականությունները կատարող Վիգեն Քոչարյանը։