Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նմանատիպ սցենար է ծավալվում Կովկասում, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում. Freedom House-ի նոր զեկույցը

24/05/2023
- Հասարակություն

«Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում է, որը սակավ ուշադրության է արժանանում», պնդում է Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իր տարեկան՝ Nations in Transit 2023 զեկույցում. հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ռուսական ներխուժումն Ուկրաինա ողջ աշխարհի համար ահազանգ էր էքզիստենցիալ սպառնալիքների մասին, երբ բռնապետությունը հակադրվում է ժողովրդավարական ուղի բռնած հարևան երկրին. նշված է Freedom House-ի «Ազգերն անցումային շրջանում. Պատերազմը խորացնում է տարածաշրջանային պառակտումը» զեկույցում:

Հրապարակումը, սակայն, շարունակում է՝ «նմանատիպ սցենար է ծավալվում Կովկասում, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում»:

Իրավապաշտպան կազմակերպության համաձայն՝ 2020 թվականին Ադրբեջանի զինուժը հետ գրավեց Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ՝ երկրի մի հատված, որը տեղի հայկական ուժերի վերահսկողության ներքո է, քանի որ նրանք պարտության էին մատնել ադրբեջանական զորքերին 1994 թվականին: 2020 թվականի հաղթանակից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակեց ռազմական ճանապարհով կյանքի կոչել իր տարածքային նկրտումները։ 2022 թվականին այն լայնածավալ ներխուժում իրականացրեց Հայաստանի Հանրապետություն, իսկ 2023 թվականի սկզբի ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին՝ «բնապահպանական բողոքի ակցիաների» պատրվակով արգելափակելով կարևոր ուղին»։


Զեկույցը զուգահեռներ է տանում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի միջև՝ եզրակացնելով. «2014 և 2022 թվականներին Մոսկվայի կողմից ուկրաինական տարածքի բռնագրավումը հանգեցրեց տեղի բնակչության իրավունքների և ֆիզիկական անվտանգության ապահովման կորստին։ Կան բազմաթիվ ցուցիչներ, որ Բաքվի վերահսկողության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի որոշ հատվածների նկատմամբ նույն կերպ կվերացնի տեղի բնակչության ազատությունն ու անվտանգության ապահովումը»:

Իր զեկույցում Freedom House-ը կոչ է անում ժողովրդավարական պետություններին չանտեսել այս վտանգը։ «Նրանք պետք է ձեռնարկեն հնարավոր ամեն քայլ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և ապահովելու բոլոր նրանց պաշտպանությունը, ովքեր ապրում են Ադրբեջանի տիրապետության ներքո կամ փախչում վերջինիս օկուպացիայից»,- նշված է զեկույցում:

Հրապարակումը շարունակում է, թե չնայած «Հայաստանը դեռ չի դիմել ԵՄ թեկնածության համար, սակայն 2022 թվականին շարունակել է հաջողություններ գրանցել ժողովրդավարական [բարեփոխումների] ուղղությամբ՝ դառնալով Nations in Transit 2023 զեկույցում հիշատակված միակ երկիրը, որն ունի բարելավված մեկից ավելի ցուցանիշ»:

Ըստ զեկույցի, Հայաստանն առաջադիմել է ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների ուղղությամբ՝ «հատկապես, երբ նրանց առարկությունները համոզեցին կառավարությանը հետ կանգնել 2021 թվականի վիճահարույց օրենսդրությունից, որը քրեականացնում էր վիրավորանքը»:

Այնուամենայնիվ, Freedom House-ը գտնում է, որ Հայաստանում պահպանվում է իրավիճակի վատթարացման հավանականությունը, ինչի մասին վկայում են անցած օգոստոսին ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների ձերբակալությունները։ «Կախվածություն ունենալով ավտորիտար Ռուսասատանից և թշնամական ու նույնքան ավտորիտար հարևան Ադրբեջանից պաշտպանվելու համար՝ Հայաստանի ժողովրդավարական նախագիծը բախվում է հզոր հակազդման»,- նշված է զեկույցում:

Ըստ հրապարակման՝ «Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը վերջին տարիներին անշեղորեն կատարելագործել են իրենց ժողովրդավարական ինստիտուտները՝ առաջ շարժվելով քաղաքացիական ակտիվության և ընտրությունների ուղով: Նույնիսկ երբ ավտորիտար [ռեժիմների] ագրեսիան ու հնչեցրած բողոքը սպառնում էին նրանց անվտանգությանը, ժողովուրդը ու նրա կողմից ազատ կերպով ընտրված առաջնորդները պայքարում էին [իրենց երկրների] կառավարումը բարելավելու համար՝ սերտ համագործակցելով տեղի ՀԿ-ների և մասնագետների հետ»,- նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Զեկույցում Հայաստանն իր 3.11 ցուցանիշով «Անցումային շրջանի կառավարություն կամ հիբրիդային ռեժիմ» (Transitional Government or Hybrid Regime) խմբում է, ուր հետխորհրդային երկրներից ընդգրկված են նաև Ոկրաինան, Մոլդովան և Վրաստանը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից՝ Հունգարիան, Բոսնիա-Հերցեգովինան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Կոսովոն և Ալբանիան: Հետխորհրդային բոլոր երկրներից կազմված Եվրասիական խմբում (բացառությամբ այլևս ԵՄ անդամ մերձբալթյան հանրապետությունների)` իր միավորներով Հայաստանը զիջում է միայն Ուկրաինային (3.36) ու Մոլդովային (3.14), սակայն առաջ է Վրաստանից (3.04):

Ժողովրդավարության զարգացման վատագույն արդյունքները պատկանում են «Համախմբված ավտորիտար ռեժիմներ» (Consolidated Authoritarian Regime) խմբում գտնվող երկրներին։ Այստեղ՝ վատթարացող ցանկը հետևյալ տեսքն ունի՝ Ղրղզստան (1.68 միավոր), Ղազախստան (1.32), Ուզբեկստան (1.21), Ռուսաստան (1.11), Բելառուս (1.11), Ադրբեջան (1.07), Տաջիկստան (1.04) և

Թուրքմենստան (1.00): Բացառությամբ Ադրբեջանի ու Թուրքմենստանի՝ այս խմբի մյուս երկրներն անցած տարի շարունակել են իրենց նահանջը ժողովրդավարության զարգացման առումով:

Freedom House-ը ընդգծում է, թե Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ադրբեջանական ներթափանցումը Հայաստան և բռնաճնշումները Կենտրոնական Ասիայում՝ ցույց են տալիս ավտորիտար ռեժիմների ներկայացրած մահացու սպառնալիքները:

Նախորդ գրառումը

Արտաշատի մանկապարտեզում թունավորման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է․ ՍԱՏՄ

Հաջորդ գրառումը

Գուրգեն Արսենյանը խոստովանեց. այն, ինչ գրել ենք մեր նախընտրական ծրագրում, դրանք մեր ցանկություններ են այդ պահին, մենք դա ցանկանում էինք, փափագում էինք, երազում էինք

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026
Հասարակություն

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հաջորդ գրառումը

Գուրգեն Արսենյանը խոստովանեց. այն, ինչ գրել ենք մեր նախընտրական ծրագրում, դրանք մեր ցանկություններ են այդ պահին, մենք դա ցանկանում էինք, փափագում էինք, երազում էինք

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական