Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը վստահ է՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն անվտանգային շահերից է բխում

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդդիմությունը դա անհաշվարկ քայլ է որակում

Թուրքիայում տեղի ունեցած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովից հետո Անկարա մեկնած հայ պատվիրակները՝ իշխող ուժի ներկայացուցիչներ Գեւորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը, թուրքական տրամադրությունները նաեւ լրագրողներին են փոխանցում: Այցից հետո Գեւորգ Պապոյանը, օրինակ, լիահույս է՝ պաշտոնական Անկարան վերջապես կամք կդրսեւորի, եւ հայ-թուրքական սահմանը կբացվի վերջապես: Պատգամավորի համոզմամբ՝ սահմանի բացումը երկու երկրների տնտեսության հետ կապված հարց չէ միայն. «Դա նաեւ Հայաստանի անվտանգության հարցն է, ու ես ուզում եմ, որ բնակչության թվով, տարածքով, տնտեսական ու ռազմական հզորությամբ տասնապատիկ անգամներ ինձնից հզոր չլինի իմ թշնամին: Պետական ու քաղաքական գործիչներն այս հարցում պետք է զգացմունքները մի կողմ դնեն, քանզի կարեւորը պետության շարունակականությունն ու գոյությունն է: Ինձ համար նաեւ կարեւոր է այն, որ Թուրքիան Հայաստանին որպես թշնամի պետության չդիտարկի:Եվ եթե հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների լինի, դա թշնամական վերաբերմունքի բացակայություն կնշանակի»:

Փակ սահմանների ու դրանից ուղղակիորեն տուժող տնտեսության մասին խոսելիս պատգամավոր Պապոյանն այս օրերին Ուկրաինայի հետ հակամարտող Ռուսաստանի օրինակն է բերում՝ համեմատելով, որ եթե սահմաններ փակելն արդյունավետ ճանապարհ չլիներ, ապա Արեւմուտքը, ամենամսյա կտրվածքով նորանոր պատժամիջոցներ սահմանելով, Ռուսաստանին «նեղը չէր գցի»: Բացատրում է՝ Հայաստանը նման «նեղության»՝ փակ սահմանների, տեւական ժամանակ է՝ դիմադրում է, մինչդեռ զարգանում ու առաջընթաց գրանցում են այն երկրները, որ հարեւանների հետ սահմանների բաց ռեժիմով են հարաբերվում:

ՔՊ-ական մյուս պատգամավոր Բաբկեն Թունյանը, շարունակելով գործընկերոջ միտքը, ուշադրությունը հետեւյալ հանգամանքի վրա է հրավիրում՝ փակ սահմանով անգամ՝ թուրքական կապիտալը հայաստանյան շուկան կլանում է: Ավելին՝ թուրքական ապրանքները Հայաստան նույնիսկ միջազգային տարբեր բրենդների միջոցով են գալիս: Թունյանը այն համոզմանն է, որ սահմանը բացվելուն պես կշահեն թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան, փոխարենը երրորդ՝ «տրանզիտ» երկրները կտուժեն:

Թունյանը Պապոյանի մեկ այլ՝ հարաբերությունների կարգավորման հարցում էմոցիաներով չառաջնորդվելու միտքը եւս ընդունում է. «Դարավոր բարեկամություն», «դարավոր եղբայրություն», «նրանք մեզ սիրում են» թեզերը կեղծ են, իրական կատեգորիաները քո երկրի շահերն ու առաջնահերթություններն են: Ամեն երկիր իր շահերն ունի, ու եթե Հայաստանի շահերից բխում է, որ պետք է անգամ սատանայի հետ համագործակցենք, ուրեմն պետք է քննարկենք այդ համագործակցության հնարավորությունները»:

Իշխանական գործընկերների պնդումներին հակադրվելով՝ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցնում է՝ դեռ տարիուկես առաջ էկոնոմիկայի նախարարություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով ներկայացնել հաշվարկներն այն մասին, թե հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին ի՞նչ օգուտ է տալու: Նախարարությունից 2000 թ. ինչ-որ ուսումնասիրություն են ներկայացրել, որի նախաբանում հեղինակը նույնիսկ ընդգծած է եղել՝ սա համապարփակ վերլուծություն չէ: Այս մասով, փաստացի, ռեալ վերլուծություններ ու հաշվարկներ առ այս պահը չկան:

44-օրյա պատերազմի օրերին խորհրդարան եկած ու հաստատված նախաձեռնությունն է հիշեցնում Խաչատրյանը, երբ Հայաստանը շուրջ մեկ տարի արգելել էր թուրքական ապրանքների ներմուծումը մեր երկիր: Այդ ժամանակ, ի դեպ, էկոնոմիկայի նախարարը բազմաթիվ հիմնավորումներ էր ներկայացնում, թե իբրեւ հարեւան երկրից եկող մուտքերն արգելելով՝ տեղական արդյունաբերությունն ինչքան է զարգացել եւ այլն: Ըստ էկոնոմնախարարության՝ թուրքական ապրաքների վրա կիրառված էմբարգոյի բացասական միակ կողմն այն էր, որ դա գնաճի էր հանգեցրել:

Նախարարության այդ տվյալի մասով նույնպես ընդդիմադիր պատգամավորը հարցում էր արել, այս անգամ՝ Կենտրոնական բանկ: Այստեից էլ արձագանքել էին, որ արգելքը որեւէ գնաճի էլ չի հանգեցրել:

«Այս հարցերի մասով ՔՊ-ական Բաբկեն Թունյանը խոստացել էր քննարկում կազմակերպել: Ավելին՝ ասել էր, թե ուսումնասիրություն կա: Մի քանի ամիս է անցել, բայց որեւէ քննարկում չի կազմակերպվել: Քիչ թե շատ հարգված տնտեսագետը Թուրքիայի հետ սահմանը բացելու մասով դրական որեւէ բան չի ասել, զարմանում եմ՝ ինչպե՞ս են մերկապարանոց պնդումներ անում: Իսկ եթե ուզում եք ավելի լավ պատկերացնել՝ սահմանի բացումից հետո ի՞նչ տեղի կունենա, ապա հարցը գյուղացիներին ուղղեք, որ այսօր անգամ սեփական հողամասում մշակած կաղամբը վաճառել չեն կարողանում»,- ՔՊ-ականներին հակադարձում է Խաչատրյանը:

Դաշնակցական պատգամավորը վստահ է՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է նախեւառաջ քաղաքական դրդապատճառներից ելնելով ու մեր առաջ կոնկրետ պահանջներ դնելով: Իսկ պահանջները Հայոց ցեղասպանության ուրացման, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչման ու Հայաստանի տարածքով թուրքախոս ժողովուրդների միջեւ ցամաքային հաղորդակցություն տրամադրելու հետ են կապված:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական առաջին խաչքարերը Մեքսիկայում

Հաջորդ գրառումը

Եվ նորից մեր մասին. պատմում է Հակոբ Ասատրյանը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Եվ նորից մեր մասին. պատմում է Հակոբ Ասատրյանը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական