Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նարեկացու արվեստն ու խռովքը «Մատյանի» անգլերեն նոր թարգմանության մեջ

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Հայկական միջնադարյան գրականության երկու հեղինակավոր գիտնականներ` բանասեր, աստվածաբանական գիտությունների վաստակավոր պրոֆեսոր, դոկտ. Աբրահամ Տերյանն ու UCLA-ում հայկական ուսումնասիրությունների Նարեկացու անվան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, դոկտ. Փիթեր Քաուին վերջերս, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Լոս Անջելեսի Արարատ-Էսքիճյան թանգարանում համատեղ քննարկել են Սբ. Գրիգոր Նարեկացու գլուխգործոցը հանդիսացող «Մատյան Ողբերգության» պոեմի դոկտ. Տերյանի անգլերեն լեզվով կատարած նոր թարգմանությունը «Ի խորոց սրտի» (From the Depths of the Heart) վերնագրով, որը հարուստ է տեքստերի քննական նոր մեկնաբանություններով եւ ծանոթագրություններով: Դոկտ. Աբրահամ Տերյանը ծնվել է 1942 թվին մի ընտանիքում, որի նախնիները սերնդե սերունդ դերձակներ են եղել եւ կրոնական հանդերձանքներ պատրաստել Սբ. Հակոբյանց միաբանության անդամների համար: Մեծացել է Երուսաղեմի հայկական թաղամասում, Սբ. Հակոբ եկեղեցու անմիջական հարեւանությամբ: Վաղ հասակից հաղորդակից է եղել ծիսական արարողությունների հրաշափառ մեղեդիների հետ եւ հետագայում նվիրվել աստվածաբանական եւ վաղ քրիստոնեական գրականության տեքստերի ուսումնասիրությանն ու դրանց թարգմանությանը: Ամերիկյան մի շարք գիտական ընկերությունների անդամ է: Դասավանդել է հեղինակավոր ամերիկյան համալսարաններում: Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են Փիլոն Ալեքսանդրացու ժառանգությանը: 2016-ին հրապարակել է «The Festal Works of St. Gregory of Narek» (Սբ. Գրիգոր Նարեկացու տաղերը), որտեղ ամփոփված են մեծ մտածողի նվազ հայտնի գործերը, մասնավորապես տոնական, ուրախ երգերն ու պոեմները, որոնք հնչել են եկեղեցական հանդիսավոր տոնակատարումների ժամանակ: Դոկտ. Քաուիի հետ ծանոթությունն սկսել է, երբ վերջինս ուսանել է Երուսաղեմի հրեական համալսարանում:

Քննարկման ժամանակ դոկտ. Տերյանը նշել է, որ կնախընտրեր «Մատյան Ողբերգության» փոխարեն (Book of Lamentations) օգտագործել «Ապաշխարանքի աղոթքներ» (Penitential Prayers) խորագիրը: Բայց ի վերջո կանգ է առել «Մատյանի» 95 գլուխներից յուրաքանչյուրի բնաբանը դարձած «Ի խորոց սրտի» վերնագրի վրա:

Պատասխանելով դոկտ. Քաուիի հարցին, թե արդյոք «Մատյանը» որեւէ կապ կարող է ունենալ «Սբ. Օգոստինոսի (Ավրելիոս) խոստվանությունները» մարդկային հոգու խնդիրներին նվիրված հայտնի ինքնակենսագրության հետ, Տերյանը ընդգծել է, որ թեեւ «Մատյանը» երեւակայական ամենայն մեղքերի համար թողություն խնդրող աղոթքների հավաքածու է, պետք չէ մտածել, որ դրանք ինքնակենսագրական բնույթ ունեն եւ վերաբերում են իրեն` Նարեկացուն: Դրանք Աստծո հետ, Հիսուս Քրիստոսի հետ անմիջական կապ հաստատելու ապաշխարական համընդհանուր նշանակություն ունեն եւ դրանով են համարվում առավել համամարդկային: Նաեւ հավելել է, որ Թոմաս Սամուելյանի «Մատյանի» նախորդ թարգմանությունը շատ լավ էր հեղինակի բառերը դյուրըմբռնելի դարձնելու առումով, բայց գիտական, ճշգրիտ թարգմանության կարիքը զգալի էր:
Դոկտ. Տերյանի անգլերեն «From the Depth of the Heart: Annotated Translation of the Prayers of St. Gregory of Narek» թարգմանությունը կարելի է գտնել «Ամազոնում»:

Պատրաստեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Ցուցահանդես՝«Երկատում»

Հաջորդ գրառումը

Էվա Բլենեշի. Վերականգնելով հայ-հունգարական առնչությունները

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Էվա Բլենեշի. Վերականգնելով հայ-հունգարական առնչությունները

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական