Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՆԻՎ ԵՈՐՔԻ ՄԷՋ

26/09/2014
- 26 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԹՂԹԱԿԻՑ

Միացեալ Նահանգներու Արեւելեան ափի մէջ միակ համայնքը Նիւ Եորքը եղաւ, որ տօնախմբեց մեր հայրենիքի անկախութեան 23րդ տարեդարձը, սեպտեմբեր 21, 2014, կէսօրէ ետք, Նիւ Եորքի առաջնորդանիստ Ս. Վարդան տաճարի «Հայկ եւ Ալիս Գավուքճեան» հանդիսասրահին մէջ, որ լեցուած էր հայրենակարօտ հայրենակիցներով: Հանդիսութիւնը կազմակերպուած էր Նոյեան Տապան ընկերակցութեան կողմէ, մասնակցութեամբ` Ռամկավար Ազատական կուսակցութեան, Վարդանանց Ասպետներու եղբայրակցութեան, Ամերիկայի Հայկական համագումարին (Արմինիըն Էսեմբլի) եւ Թէքէեան մշակութային միութեան:

Առաւօտեան Մայր տաճարի մէջ յընթացս Սուրբ պատարագի գոհաբանուեցաւ Հայաստանի անկախութիւնը Մեծն Բրիտանիոյ նախկին առաջնորդ Եղիշէ արք. Գիզիրեանի նախագահութեամբ: Օրուան պատարագիչն էր լուսարարապետ Մամիկոն վրդ. Գիլեճեանը:

Յաւարտ Սուրբ պատարագի տեղի ունեցաւ Հայաստանի 3-րդ Հանրապետութեան 23րդ տարեդարձը, ներկայութեամբ ՄԱԿ-ի մօտ ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զօհրապ Մնացականեանի: Թեմի առաջնորդը` Խաժակ արք. Պարսամեան, կը բացակայէր այդ օր, ներկայ գտնուելով Ս. Էջմիածնի մէջ Հոգեւոր խորհուրդի եւ եկեղեցական այլ ժողովներու:

Հայրենակիցներ` ընդհանրապէս նախկին Խ. Միութեան հանրապետութիւններէն գաղթած Մեծագոյն Նիւ Եորքի ու մասնաւորապէս` Բրուքլին համախմբուած հայեր ներկայ գտնուեցան այս տօնակատարութեան, որուն բացումը կատարուեցաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի Հանրապետութեան օրհներգներով` կատարողութեամբ Վաղարշակ Օհանեանի, դաշնամուրի ընկերակցութեամբ դոկտ. Լոյտ Արիոլայի: Թէքէեան մշակութային միութեան Մեծն. Նիւ Եորքի ատենապետ Յակոբ Վարդիվառեան յոտնկայս բաժակ առաջարկեց խմել մեր հայրենիքի անվտանգութեան եւ յաւերժութեան:

Օրուան հանդիսավարն էր Տիգրան Սահակեան, որ ամենայն բծախնդրութեամբ ընթացք տուաւ յայտագրին:

Օրուան գլխաւոր բանախօսն էր յարգելի դեսպանը` պրն Զ. Մնացականեան: Ան վերջերս նշանակուեցաւ այս կարեւոր դեսպանական պաշտօնին: Ան յիշեց այն օրը, երբ ՄԱԿի կեդրոնատեղիին առջեւ բարձրացաւ հայոց եռագոյնը, հպարտութեան ալիք մը սփռելով համայն հայութեան համար: Ան բարձր գնահատեց մեր ազգային բանակի դերը: Հայրենիք-սփիւռք կապերու սերտացման մասին արատայայտուեցաւ: Ան ըսաւ, թէ արդէն մեր անկախութիւնը դարձած է պատմութիւն նոր սերունդին համար: Եւ հայութիւնը ապահով կը քալէ դէպի առաջ, դէպի նոր նուաճումներ: Շնորհաւորեց ազգային մեր տարեդարձըՙ մաղթելով ամէն բարիք մեր հայրենիքին եւ ժողովուրդին:

Երկրորդ բանախօսն էր Հարաւային Նիւ Հէյվընի Գընեթիքըթ համալսարանի նախագահ դոկտ. Մէյրի Փափազեանը, որ խօսք առաւ յանուն Վարդանանց Ասպետներու: Ինքՙ երրորդ սերունդի ամերիկահայ, ծնողքը սսեցի, արտայայտուեցաւ իր հարազատներուն հոգեկան մշտական կապերուն Հայաստանի հետ: Հայաստանը այդ սերունդին համար յանապազօրեայ աղօթք է եղած: Երազ ու մնայուն գուրգուրանք:

Երրորդ բանախօսն էր ՌԱԿ-ի ղեկավարներէն եւ ԹՄՄի Մեծն. Նիւ Եորքի ատենապետ Յակոբ Վարդիվառեան, որ շնորհաւորեց ՀՀ տարեդարձը եւ անդրադարձաւ այսօրուան քաղաքական իրադարձութիւններուն. «Զգուշաւոր լաւատեսութեամբ կը դիմաւորենք գալիք օրերը: Տագնապած աշխարհ մը կայ այսօր մեր հայրենիքին շուրջ: Նոր օրերու ցուրտ պատերազմի մը նախօրէին կը գտնուին բոլոր մեծ ու փոքր պետութիւնները: Պէտք չէ կրկնել, բացարձակապէս, անցեալի այն սխալները, որ գործեցին մեզմէ ոմանք, դժբախտաբար: Պէտք չէ զոհը դառնանք այս կամ այն վարդապետութեան կամ քաղաքական արկածախնդրութեան: Կարիքը ունինք համախմբումի, մեր ժողովուրդի քաղաքական բոլոր հոսանքներուն համերաշխ գործակցութեամբ, որպէսզի մեր անկախութիւնը չվտանգուի»:

Ան վստահութիւն յայտնեց հայրենի կառավարութեան ու ազգային բանակին: Վարդիվառեան ըսաւ. «Մեր թիկունքը ամուր է ազատագրուած Արցախով եւ մեր բարեկամութիւնը վերանորոգուած է մեր մնայուն մեծ բարեկամով` Ռուսաստանով»:

Յանուն Ամերիկայի Հայկական համագումարին խօսք ասաւ տնօրէն Բրայըն Արտունի, որ յատկապէս եկած էր մայրաքաղաք Ուաշինգթընէն:

Դասական երաժշտութեան բարձրորակ ելոյթ ունեցաւ Մարիա Սահակեան: «Անդրանիկ» պարախումբը գեղարուեստական ղեկավարութեամբ Գագիկ Կարապետեանի ներկայացուց հայկական երկու պար: Հուսկ շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Արտեոմ Սարգսեան` յանուն Նոյեան Տապան ընկերակցութեան:

Փակման խօսքը կատարեց Եղիշէ արք. Գիզիրեան, որ վեր առաւ հայրենասիրութեան եւ ազգասիրութեան վեհ նպատակները: Աղօթեց մեր հայրենիքին ու ժողովուրդին ապահովութեան եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանութեան համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ. ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՐԵՎՈՐՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

Հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը նահատակվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, կսրբադասվի։ Այս մասին...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական