Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՆԱ. ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԿԻՊՐՈՍԻՆ … ՀԵՏՈ ԷԼ ԼԻԲԱՆԱՆԻՆ

26/09/2014
- 26 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 24.09.14, Գրաց, Ավստրիա

Հայաստանի առեւտրային ցանցում վերջին տարիներին ավանդույթ դարձած գների հերթական բարձրացումը հիմնականում բացատրվում է համաշխարհային շուկայում համանման գործընթացներով: Առեւտրի մեր կազմակերպիչներն ու պատասխանատուները ցավոք չեն նկատում ու մտաբերում, որ իրենց կողմից հիշատակվող արտերկրում ժամանակավորապես թե մշտապես լինող ու ապրող մեր հարյուր հազարավոր հարազատներն ու բարեկամները դեպքից դեպք Հայաստան այցելելովՙ տարօրինակից մինչեւ զարմանքի զգացում են ապրում: Հենց թեկուզ գյուղարտադրանքի գների առումով:

Վերջին տարիներին հաճախ է նշվում, որ գյուղոլորտին ցուցաբերվող կառավարական ծրագրերի հետեւողական իրագործման արդյունքում զգալիորեն ավելացել է ՀՀ-ում կաթի արտադրությունը, այն տարեկան հասնում է 650 հազար տոննայի: Բայց երբ նայում ենք կառավարության հաստատած ռազմավարական ծրագրերը, նկատում ենք, որ հիշյալ արտադրանքի դիմաց 2015 թվականի համար նախանշված է 900 հազար տոննա ցուցանիշ: Ուրեմն ո՞ւր մնաց զգալիորեն ավելացումը, երբ պարզից էլ պարզ է, որ այս տարեվերջին անգամ 700 հազար տոննա ցուցանիշ չի արձանագրվի: Եվ խնդրեմ. չոր կաթի, կամ ինչպես մեր մարդիկ են ասում, կաթի փոշու որոշակի քանակների ներմուծում, կաթնամթերքի գների բարձրացում:

Այս վիճակը առավել մատչելի ներկայացնելու նպատակով օգտվենք Ավստրիայի առեւտրային ցանցի Penny սուպերմարկետների ցանցի գովազդային թերթիկի լուսանկարից: Պատկերված մեկ տասնյակից ավելի 1 լիտր պարունակության կաթի որեւէ տուփից կարելի է 2-ը վերցնելՙ վճարելով մեկի գինըՙ 99 ցենտ: Քանակի ու տեսակի առումով որեւէ սահմանափակում չկա, ակցիայի ժամկետ էլ նշված է ամբողջ 3 օր: ՀՀ արժույթով 1 լիտրի գինը ստացվում է մոտ 260 դրամ, երբ հայաստանյան առեւտրային ցանցում այն մոտ է նշվածի կրկնակիին:

Նրանց, ովքեր կփորձեն հիշել, թե նման զեղչերը տարվա ընթացքում հազիվ մի քանի օր են լինում, իսկ իրենք Հայաստանում կաթը փաստորեն դեռ էժան էն վաճառում, հետեւյալ բացատրությունը ներկայացնենք: Ինչպես Ավստրիայում, այնպես էլ Եվրոպայի շատ այլ երկրներում արտադրության ու առեւտրային հարկերը ՀՀ-ի համեմատ եռակի բարձր են: Ավստրիայում, օրինակ, երկրի 365 միլիարդ դոլար ՀՆԱ-ից հավաքագրվում է 210 միլիարդ դոլարի բյուջե, 60 տոկոսից բարձր ցուցանիշ, երբ մեր համանման արդյունքը 20 տոկոսի էլ չի հասնում: Արդյունքում Ավստրիայում մեկ բնակչի հաշվով բյուջեից տարեկան ծախսը կազմում է 26000 դոլար, ՀՀ-ումՙ 1000 դոլար: Խղճուկ այս գումարով ինչպես դպրոց ու բուժհաստատություն վերանորոգեն ու անձնակազմ պահեն, մշակույթ ու հարակից ոլորտներ խրախուսեն, փողոցներն ու պատմական հուշարձանները կարգի բերեն… Չէ, չի ստացվի, եթե անգամ կախարդական փայտիկ գտնվի ու բյուջեն ներկայիս ՀՆԱ-ի 60 տոկոսը կազմի: Լավագույն դեպքում ներկայիս 1000 դոլարը կկրկնապատկվի, որով նույնպես հայաստանցիների հոգսերը չեն լուծվի: Այլ բան է պետք, ասենք երկրի գյուղաբնակին անմիջական աջակցություն ու օգնություն, նրան էլ շատերի պես փոքր ու միջին գործարարության միջավայր տեղափոխում, պարզ հումքարտադրողից պարզ արտադրատեսակներ արտադրողի կարգավիճակի ապահովում, որպիսի գործընթացների արդյունքում է, որ մեր աղքատիկ 10 միլիարդանոց ՀՆԱ-ն կաճի ու թերեւս մոտենա, ասենք, մեր մեկ երրորդ տարածքն ու բնակչությունն ունեցող Կիպրոսի 24 միլիարդ դոլար ՀՆԱ-ին ու 11 միլիարդ դոլար բյուջեին, մտքում ունենալով փոքրիկ Լիբանանի 65 միլիարդ դոլար ՀՆԱ-ն ու 15 միլիարդ դոլար բյուջեն:

Այսուհանդերձ վերադառնանք կաթի 600900 հազար տոննա տարեկան արտադրությանը: Այստեղ ՀՀ 340 հազար գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն այնքան աննշան է, որ այն կարելի է մասնակցություն չհամարել: Այլապես հայ գուղաբնակն այսչափ անզոր վիճակում չէր հայտնվի, մասսայաբար արտագաղթի տրամադրության չէր տրվի:

Այսպես էլ ապրում ենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՌԻ-ՄԱՐՏԱԿԵՐՏ. ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի...

ԿարդալDetails

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025

Արցախում հուշարձանների ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է. հայտարարություն

11/05/2025

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական