Թուրքիայում սկսել են ռուսների բնակության թույատվությունները մերժել։
Մերժումներ են գրանցվում երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անթալիայում, Բոդրումում և այլն։
Տեղական ինքնակառավարման մարմինները կացության թույլտվությունը երկարացնելու համար պահանջում են քաղվածքներ թուրքական բանկերից՝ ամսական հաշիվների կտրոններ։ Երեք հոգանոց ընտանիքի դեպքում այն պետք է կազմի ամսական մոտ 2000 դոլար: