«Ազատություն Գրիգորի Խաչատուրովին». պահանջում են կալանավորված գեներալի հանրային պաշտպանության նախաձեռնության անդամները։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր դռնփակ նիստ է տեղի ունեցել։ Իսկ դրսում հավաքվել են Գրիգորի Խաչատուրովի աջակիցները։ Նրանք համակարծիք են՝ գեներալին իշխանությունները կալանավորել են հանիրավի, որովհետև նա չի ենթարկվել, չի հնազանդվել Հայրենիքի տարածքները թշնամուն զիջելու որոշումներին։
«Գործը կարել են»,- ասում են հանրային պաշտպանության նախաձեռնության ներկայացուցիչները, Խաչատուրովին կալանավորելու իրական պատճառը նրա ընդվզող տեսակն է։ Գեներալը կպայքարեր, թույլ չէր տա, որպեսզի Ալիևի պահանջները Հայաստանում անվեպահորեն իրականացնեն։
Սա քաղաքական խնդիր չէ, բարոյական խնդիր է։ Ամեն ինչ ձախողածները մնացել են իշխանության. նկատում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Մանրամասաները՝ տեսանյութում.