Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր որդիների համար գերագույն արժեքը Պետությունը, Հայրենիքը, Ընտանիքն էր

08/05/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մենք կորցրել ենք մեր ամենաթանկին՝ որդիներին, հիմա չենք ուզում ևս մի թանկ արժեք կորցնել՝ Հայրենիքը։

Համախմբվենք։

 Ոտքի ելեք, կանգնեք մեր կողքին, միասին Հայրենիքն ազատագրենք օրվա իշխանություններից»,- կոչ է անում «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը։

«Որդիների կանչ» հկ-ը  կոչով դիմում է  բոլորին.

Հարգելի հայրենակիցներ, հայրենիքի օրհասական վիճակով իսկապես մտահոգ քույրեր և եղբայրներ, 2020 թվականի Արցախյան 44 -օրյա պատերազմից հետո սկիզբ առած գործընթացները, ցավոք, մեզ թույլ չեն տալիս լուռ սգալ մեր որդիների կորուստը, քանզի պետականության շարունակական գահավիժումը, քաղաքական և իրավական փակուղին, անպատժելիության և երկակի ստանդարտների մթնոլորտը շարունակում են իրենց «հաղթարշավը»։

Այս իրավիճակում մենք հայրենիքին ամենաթանկը՝ մեր որդիներին նվիրած ծնողներս, բախվելով իրավական պատնեշների, քաղաքական անելանելիության, բարոյական վարքականոնների փլուզմանը և պայքարելով այդ ամենի դեմ իրավական մեթոդներով, հանգել ենք այն գիտակցման, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միասնական քաղաքական ու քաղաքացիական պայքարի միջոցով։

Ուստի մենք՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որոշում ենք ընդունել սկսել քաղաքական պայքար՝ դիրքավորվելով որպես այդ պայքարի առաջամարտիկ (շարժիչ ուժ) և հետապնդելով բացառապես անանձնական նպատակ՝ համախմբել Հայաստանի բոլոր կարող ուժերին, ում համար թանկ է պետականությունը և հայրենի հողը, որը բառիս բուն և փոխաբերական իմաստով ներծծված է մեր որդիների արյամբ։

 Այս խորհրդանշական և նախկինում հաղթական օրը մենք հայտարարում ենք, որ սկսում ենք քաղաքական պայքար հանուն մեկ նպատակի՝ կասեցնել պետականության գահավիժումը և Հայաստանը դարձնել զարգացած ու անվտանգ պետություն։ Համադրելով անվիճելի իրողությունները, ինչպես նաև մեր անձնական պայքարի դառը փորձը՝ մենք արձանագրում ենք, որ այդ նպատակին հասնելու արդյունավետ և իրատեսական բոլոր ծրագրերի գլխավոր նախապայմանը ներկայիս իշխանության հեռացումն է։ Ուստի մեր առաջիկա քայլերն են լինելու՝

 – Հասնել կառավարության հրաժարականին,

 – Ձևավորել ազգային կառավարություն,

– Հայաստանի ու Սփյուռքի առկա ռեսուրսների և իրական շահակիցների՝ մեր դարավոր բարեկամ հարևանների ու դաշնակիցների հետ միասին կառուցել անվտանգային նոր ճարտարապետություն՝ այդպիսով ապահովելով մեր պետության շարունակական զարգացումը և հասարակական խաղաղ գործունեությունը,

– Կասեցնել համատարած բարոյալքումն ու արժեզրկումը, իսկ հերոսաբար նահատակված զինծառայողների ծնողների հանդեպ ամրագրել հասարակական ընդգծված հարգանքի և պետական երախտագիտության ինստիտուտը. սա դիտարկում ենք որպես մեր պետության և հասարակության գաղափարական, քաղաքացիական, բարոյական ամենակարևոր արժեհամակարգի հիմնասյուն:

 Այս քայլերին հասնելու համար մենք ավելի քան վճռական ենք՝ համոզված, որ ներկայումս հենց այդ վճռականության շնորհիվ է հնարավոր հասնել բեկման ու փոփոխությունների։ Մենք բարձր ենք գնահատում բոլոր ընդիմադիր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կատարած այն ահռելի աշխատանքը, որը արվել է անցած հինգ տարիների ընթացքում: Միաժամանակ փաստում ենք, որ այդ պայքարին ինչ -որ բան պակասում էր, միգուցե՝ վճռականությունը: Այդ իսկ պատճառով դիմում ենք բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին միանալ մեր սկսած պայքարին։  Միասի՛ն կասեցնենք պետականության անկումն ու ապահովենք Հայաստանի իրական ինքնիշխանությունն ու հաջորդական զարգացումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե չլիներ Ռուսաստանը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հաջորդ գրառումը

Ամեն մեկս մեր տանն Արցախից բերած հող ունենք, ամեն օր հոտ ենք քաշում, որովհետև այդ հողը ներծծված է մեր որդիների արյամբ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026
Տեսադարան

Ազատություն Սամվել Կարապետյանին. դատարանի դիմաց իրավիճակը լարվեց

17/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ամեն մեկս մեր տանն Արցախից բերած հող ունենք, ամեն օր հոտ ենք քաշում, որովհետև այդ հողը ներծծված է մեր որդիների արյամբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական