«Մարդը, եթե ունի մի փոքր բարոյականություն, այն հարցերը, որոնք իրեն չեն վերաբերում, քիթը չպետք է խոթի դրանց մեջ»,-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյան Խաչատրյանը՝ մեկնաբանելով Աննա Հակոբյանի հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք է եղել։
Նա հավաստիացրել է, որ ինքը ականատես է եղել դասալքության դեպքերի, բայց տեղյակ չէ՝ դրանցով զբաղվողներ եղե՞լ են։ Նա ասել է, որ պատերազմի ժամանակ զանգվածային դասալքության դեպքեր եղել են, որոնց պատճառը պետության վարած քաղաքականությունն է։