Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան France Inter ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների։
Նա հավելել է, որ պետք է տարբերակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Արցախում տիրող իրավիճակը:
Կոլոննան նշել է, որ մայիսին նախատեսված են Եվրամիության միջնորդությամբ քննարկումներ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավանական է համարել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: