Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էմմա Մելիքյան. «Ես վայելում էի Հայաստանում աշխատելուս ամեն օրը…»

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւան-Ալիկանտե, Իսպանիա – Էմմա Մելիքյանը տարբեր պարային ոճերի պարուհի է, պարադիր եւ պարուսույց: Ծնվել է 1984 թվականին, Երեւանում. հայրը ջութակահար է, մայրը՝ հոգեբան: Տասնմեկ տարեկանից կատարում է ջազային եւ մոդեռն պարեր: Սովորել է Մադրիդի Խուան Կառլոս եւ Կոմպլուտենսի համալսարաններում, կատարելագործվել Լոնդոնի պարուսույցների թագավորական միությունում եւ Նյու Յորքի Բրոդվեյի պարային կենտրոնում: 2006 թվականին եղել է «Տեատրո Մադրիդ» պարային թատրոնի «Desordances 2» ներկայացման գլխավոր դերակատարներից: 2000-2011 թվականներին հիփ-հոփ է դասավանդել Մադրիդի «Էլ Օռնո» եւ «Բեատրիսե Լուենդո» պարային դպրոցներում, բեմադրել եւ պարել Դանի Պանուլլոյի պարի թատրոնում, ինչպես նաեւ պարային ներկայացումներ է բեմադրել փոփ երգչուհի Մարիա Սանչեսի միջազգային հյուրախաղերի համար: 2009-2010 թվականներին Էմմա Մելիքյանն աշխատել է Մադրիդի «Եհուդի Մենուհին» հիմնադրամում՝ որպես պարաթերապիայի մասնագետ, իսկ 2013 թվականից՝ պարադիր եւ պարուսույց Մադրիդի «Քերո սեռ արտիստա» (Ուզում եմ արվեստագետ լինել) արվեստի դպրոցում եւ WOSAP պարային դպրոցում:

Լուսանկարը՝ Սերխիո Միգելեսի

–Է՛մմա, դու պարում եւ ուսուցանում ես ջազ, հիփ հոփ, սթրիթ եւ այլ պարեր: Ապրելով ամենահարուստ պարային մշակույթներից մեկն ունեցող երկրում` երբեւէ հետաքրքրվե՞լ ես իսպանական պարերով:

-Իհարկե, ինձ շատ են հետաքրքրել իսպանական պարերը. թեեւ երբեք պրոֆեսիոնալ կերպով չեմ սովորել, բայց չեմ էլ հրաժարվել: Դեռ փոքրուց միշտ կենտրոնացել եմ իմ պարի ոճերը բարելավելու վրա, բայց ֆլամենկո պարի ուժն ու բնույթն իսկապես հուզում են ինձ, այնպես որ ո՞վ գիտի, միգուցե մոտ ապագայում կսովորեմ ավելի պրոֆեսիոնալ ձեւով:

-2007 թվականին դու արժանացել ես լավագույն պարուհու մրցանակին իսպանացի հայտնի հիփ հոփ արտիստ Մալա Ռոդրիգեսի «Տոկա տոկա» տեսահոլովակում կատարածդ պարի համար: Այն նաեւ ճանաչվել է տարվա լավագույն տեսահոլովակը: Պատմի՛ր խնդրեմ այս համագործակցության մասին:

-Այն շատ հետաքրքրական, մեծ փորձառություն էր ինձ համար: Մալան այդ ժամանակաշրջանի թրենդային արտիստներից էր, ուստի բախտավորություն էր նրա հետ աշխատելը: Տեսահոլովակի նկարահանումը թե՛ զվարճալի էր, թե՛ դժվար. մենք պարում էինք շատ բարձրակրունկ կոշիկներով, որոնք մեր ոտքերին կապում էին կպչուն ժապավենով, այնպես որ չէինք կարողանում դրանք հանել ամբողջ երկարատեւ նկարահանման ընթացքում: Ես նաեւ մասնակցեցի Մալայի մի քանի համերգային հյուրախաղերին, այնպես որ ողջ փորձառությունս բավական առաջ մղվեց:

–Ինչպե՞ս կբնութագրես որպես պարուհի Իսպանիայում ապրելը:

–Կարծում եմ, առհասարակ, որպես պարող ապրելը վերելքների ու վայրէջքների ճանապարհ է: Պարուսույց լինելը որոշակի հավասարակշռություն է բերում իմ մասնագիտությանը:

–Ունե՞ս ուսանողներ, որոնցով հպարտացել ես:

-Իհարկե, եւ խոսքը նրանց մասնագիտական գործունեության մասին չէ, այլ նրանց աճի՝ որպես պարողներ եւ անձինք: Ես սովորեցնում եմ ոչ միայն պարել, այլեւ աշխատում եմ նրանց վստահության, մտավոր ուժի, հավասարակշռության, ինքնագնահատականի եւ վախերի հաղթահարման վրա: Ավելի լավ մարդ դառնալն ավելի լավ պարող լինելու մի մասն է, եւ ես դրանով շատ եմ հպարտանում որպես ուսուցիչ:

–Է՛մմա, ինը տարեկանից ապրում ես Իսպանիայում: Ինչպե՞ս ես կարողանում այդ երկրում պահել քո հայկական ինքնությունը. գրում ու կարդում ես հայերեն…

-Այո՛, ես մեծացել եմ Իսպանիայում, բայց՝ շատ հայեցի ընտանիքում, ուստի իմ ինքնությունը պահելն ընտրություն չէր: Ճիշտ է, երբ դեռահաս էի, ավելի շատ էի «խառնվում» իսպանական մշակույթին, քան հիմա, քանի որ մեծանալու հետ՝ իմ արմատների զգացողությունը շատ ավելի ուժեղացավ: Կարդալն ու գրելը մի ողջ մարտահրավեր էր, որովհետեւ պետք է սովորեի եւ ամեն օր պարապեի՝ սովորածս պահպանելու համար, բայց դա անում եմ սիրով եւ հաճույքով՝ մարտահրավեր նետելով ինձ, եւ միշտ անհամբեր սպասում եմ Հայաստան վերադառնալու պահին: Ես նաեւ շատ ուժեղ եմ իմ արմատներն ու ինքնությունը պահպանելու հարցում, որպեսզի կարողանամ սովորեցնել իմ աղջկան, թե ո՛վ է նա:

–Խնդրեմ պատմի՛ր նաեւ Հայաստանի պարողների հետ համագործակցությանդ մասին:

-Հիմա չկա համագործակցություն, բայց ես մի քանի տարի ապրեցի Հայաստանում եւ աշխատեցի բազմաթիվ հայ պարողների հետ, ինչն իմ կյանքի լավագույն փորձառություններից էր:

Հայաստանում կան այնքա՜ն տաղանդներ, այնքա՜ն մեծ կիրք, եւ ես վայելում էի հայրենիքում աշխատելուս ամեն օրը՝ շրջապատված պարողներով, անելով այն, ինչ սիրում ենք: Անկասկած, անհամբեր սպասում եմ որոշ ապագա համագործակցությունների, որոնք առայժմ չեմ կարող բացահայտել, բայց հուսով եմ՝ շուտով կլինի:

–Իսկ ինչո՞վ ես զբաղվում այս պահին:

-Ներկայումս Ալիկանտեում սովորեցնում եմ կրունկներով պար, մի ոճ՝ հիմնված ջազային տեխնիկայի վրա, սեքսուալ եւ կանացի թեքումով: Այդ պարի իմ ոճը շատ անհատական ու ոճային է, եւ շատ աղջիկներ ու կանայք ցանկանում են սովորել այս պարը: Վարում եմ խմբակային եւ անհատական պարապմունքներ, ինչպես նաեւ մասնագիտական պատրաստում եմ վարում պարողների համար: Բացի այդ, աշխատում եմ որպես պարուսույց տեղական եւ միջազգային երգիչների համար՝ կատարելով հիմնականում ռիթմ եւ աֆրո ֆյուժն:

-Իսկ հայկակա՞ն պարեր: -Իրականում երբեք չեմ փորձել, սովորել եմ որոշ շարժումներ եւ ակնհայտորեն ոգեշնչվում եմ հայկական պարով, բայց երբեք հնարավորություն չեմ ունեցել սովորել… Առայժմ…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Էմմա Մելիքյանի լուսանկարը՝ Աննա Թյուրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լեոնիդ Ֆիլատով. «Չեն հարձակվել ձեր դեմ, հարձակվել եք դո՜ւք…»

Հաջորդ գրառումը

Մարո Գորկու տոսկանյան բազմերանգ «երազանքի տան» ներսում

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Հաջորդ գրառումը

Մարո Գորկու տոսկանյան բազմերանգ «երազանքի տան» ներսում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական