Ֆլամենկոյի ֆրանսիացի արքա Մանիտա դե Պլատան (Manitas de Plata) հինգշաբթի մահկանացուն է կնքել Մոնպելիեումՙ 93 տարեկան հասակում, հաղորդում են ֆրասիական լրատվամիջոցները։ Նա Պակո դե Լուսիայի հետ համարվում էր ֆլամենկոյի վարպետ մեկնաբաններից։ Ռիկարդո Բալիարդոն, որ 1950- ականներին արդեն հայտնի դարձած երաժիշտ էր, եւ որին պատվել էին «Արծաթաձեռն»ՙ Մանիտա դե Պլատա անունով, հայտնի ընկերների շրջանակ ուներՙ Պաբլո Պիկասո, Սալվադոր Դալի…Նա ավելի քան 80 ձայնասկավառակների հեղինակ է, աշխարհում վաճառվել է նրա 93 միլիոն ալբոմ։