Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կան կարգավորման հիմքերը քայքայող տարբեր փորձեր, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ. Կրեմլը՝ Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

02/05/2023
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրեմլը կարծում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր զարգացումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։

Պեսկովի խոսքով՝ «առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը, համապատասխանաբար, առայսօր այդ եռակողմ փաստաթղթերը բացարձակապես այլընտրանք չունեն»։

Միաժամանակ, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, «ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս հիմքի վրա կարգավորմանը, կարելի է ողջունել»։

«Բայց մենք նաև գիտենք, որ կան կարգավորման հիմքերը քայքայող տարբեր փորձեր, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում խոսքը առաջինի մասին է»,- ասել է Պեսկովը։

Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը, նախօրեին Վաշինգտոնում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ: ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները մանրամասներ են հաղորդել բանակցություններից: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ, լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտնել ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները: Քննարկումները կողմերի միջև ընթացել են կառուցողական, հայտնել է պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն:

Պետքարտուղաության ներկայացուցչի խոսքերով՝ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավուքներին ու անվտանգությանը:

Լաչինի միջանցքի մասին խոսելիս՝ ամերիկյան կողմը վերահաստատեց, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է Լաչինի միջանցքով առևտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի:

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը նաև հույս է հայտնել, որ կողմերը այս շաբաթվա ընթացքում «անմիջական և անկեղծ» քննարկումներ կունենան՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար: Հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին և պատիվ ունենք հյուրընկալելու այստեղ կարևոր այս երկխոսությունը, որը կարող է շարունակվել, ընդգծել է փոխպետքարտուղարի տեղակալը՝ կարևորելով բանակցությունների շարունակական բնույթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Հաջորդ գրառումը

Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը հրթիռային հարձակման պատճառով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը հրթիռային հարձակման պատճառով

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական