Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը սիրով տեղեկացնում է, որ Սուդանում գտնվող ՀՀ յոթ քաղաքացիները այժմ գտնվում են Կահիրեում և կժամանեն Հայաստան։
Հիշեցնենք՝ Սուդանում լարված իրավիճակ է։ Փոխհրաձգությունների հետևանքով կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում:
Հարյուրավոր ամերիկացիներ վերջին մի քանի օրվա ընթացքում լքել են Սուդանը՝ ցամաքով, ծովով կամ օդով՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը: