Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՖԵՐՆ-ՎՈԼԻՆԿԻՆ-1:0

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում ավարտվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես եկավ հայտարարությամբ: Ու չնայած հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները եւ տեսագրություն ներկայացնելու հնարավորություն ունեցող կայքերը հրապարակեցին Հեֆերնի հայտարարությունը` վիդեո տարբերակով, բայց այն ըստ էության կարեւոր էր ոչ այնքան բովանդակային մասով: Հազիվ թե անգամ գտնվեն մի քանի հոգի, ովքեր ուշադիր լսել են դեսպանի հայտարարությունը:

Դեսպան Հեֆերնն իր հայտարարությունը տեսագրել էր` հայերենով, այսինքն ԱՄՆ դեսպանը հայաստանցիներին դիմեց մեր իսկ մայրենի լեզվով:

Ինչո՞ւ: Անշուշտ ԱՄՆ դեսպանատանը, անձամբ դեսպան Հեֆերնը հրաշալի հասկանում են, որ Հայաստանում նախ` քիչ չեն անգլերենին տիրապետողները, ապա եւ հնարավոր էր դեսպանի հայտարարությունը թարգմանել հայերեն, հետեւաբար այն, անգամ անգլերենով հասկանալի կդառնար բոլոր հայաստանցիներին, ճիշտ այնպես, ինչպես նախագահ Օբամայի ամեն տարի ամպրիլքսանչորսին արտասանած` «Մեծ եղեռն»-ը: Սակայն Հեֆերնը հայերեն խոսեց իրադարձությունների հետեւյալ համապատկերում:

Բանն այն է, որ Երեւանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, չնայած արդեն մի քանի տարի է պաշտոնավարում է Հայաստանում, երբեւէ որեւէ հայերեն հայտարարությամբ հանդես չի եկել: Ավելին, Վոլինկինի գրեթե յուրաքանչյուր հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծվում է ընդվզման որոշակի ալիք` կապված պետականության, անկախության պահպանման անհրաժեշտության հետ, որը կամ անմիջապես, կամ աստիճանաբար մարում է: Ավելին, ռուսական դեսպանատան աշխատակիցները, Երեւան ժամանած ռուս պաշտոնյաները, կամ լրագրողները, որոնցից ոմանք որեւէ պաշտոնյայից ավելի պաշտոնյա են, խոսում են բացառապես ռուսերեն: Սա դեռ բավական չէ, Հայաստանում նրանց հյուրընկալած պաշտոնյաները եւս` հյուրերի թանկագին խաթեր համար, եւս խոսում են ռուսերեն:

Ուրեմն հենց այս համապատկերում ԱՄՆ դեսպանն իր հայտարարությունն արեց հայերեն: Կարծիք կա, որ այդպիսով դեսպան Հեֆերնը ցույց տվեց, որ ինքը չի խառնում դիվանագիտությունը ենթադրենք` «տապոռության» հետ, բայց սա միայն կարծիք է:

Փաստն այն է, որ անգամ հայերեն խոսող Հեֆերնը դիվանագետ է եւ դիվանագիտություն է անում, եւ մեկ ուրիշ փաստն այն է, որ նրա դիվանագիտություն անելը մեզ համար ավելի հաճելի է, քան Իվան Վոլինկինի դիվանագիտությունը, չնայած հենց Վոլինկինի երկրի հետ ենք մենք ռազմավարական իրավահավասար գործընկերներ, ինչը ենթադրում է այդ թվում` միմյանց լեզուների նկատմամբ փոխադարձ հարգանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵԿԻՆՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Հաջորդ գրառումը

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ՞ ԱՐԴՅՈՔ 2-ՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ՞ ԱՐԴՅՈՔ 2-ՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական