Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պուգաչովան վերջապես վաճառեց իր դղյակը

 ՌԴ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան վերջապես վաճառել է Գրյազ գյուղում գտնվող իր հսկայական առանձնատունը։ Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովի խոսքով՝ գնորդը գործարար է, անունը գաղտնի է պահվում։

Երգչուհին  անցյալ տարվանից փորձում է ազատվել իր ամրոցից։ Դվորցովը НТВ հեռուստաալիքի «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդաշարի եթերում ասել է, որ այս գործարքը շարունակվում է աշնանից։

Մինչ այս, առանձնատունը փորձում էին գնել այլ գործարարներ, սակայն Պուգաչովայի հետ չէին կարողանում գին պայմանավորվել։

Դեռ հոկտեմբերին Պուգաչովան իր դղյակի գինը 1 միլիարդ ռուբլի էր սահմանել։

«Մենք բանակցում էինք մաբղոջ աշնանը, մինչև տեսադաշտում  հայտնվեց առեղծվածային միլիոնատեր, որը համաձայնեց անմիջապես տրամադրել ամբողջ գումարը», – պատմել  էպրոդյուսերը: