Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՎԱՀԱՆ, ՈՐԸ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՍՊԱՆ-ԷԼԵԿՏՐՈՆՆԵՐԻՑ

Արմենպրես

Երկիր մոլորակի մակերեւույթից մոտավորապես 11,5 հազար կիլոմետր բարձրության վրա գոյություն ունեցող անտեսանելի վահանը կանգնեցնում Է Վան Ալենի գոտուց գերարագ Էլեկտրոնների հոսքը, որոնք հայտնի են «մարդասպան-Էլեկտրոններ» անվանումով: Այս հայտնագործությունը կատարել են Կոլորադոյի համալսարանի գիտնականները, որոնք աշխատում են մթնոլորտի եւ տիեզերքի ֆիզիկայի Բոուլդերի լաբորատորիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ըՙ հղում անելով Nature-ին:

Առեղծվածային արգելքը, որը խանգարում Է վնասաբեր մասնիկների ներթափանցմանը մթնոլորտ, հիշեցնում Է «Աստեղային ճանապարհի» տեխնոլոգիաները, նշում են ամերիկյան լրատվամիջոցները:

1958 թվականին հայտնաբերվել են Վան Ալենի ճառագայթումային գոտիները: Դրանք բարձր Էներգիայի մասնիկների երկու օղակներ են, որոնք Երկիրը գոտեւորում են նրա մակերեւույթից շուրջ 40 հազար կիլոմետր հեռավորության վրա: Ներքին գոտին լի Է բարձր Էներգիայի պրոտոններով, իսկ արտաքինըՙ Էլեկտրոններով:

Վան Ալենի գոտու բարձր Էներգիայով օժտված Էլեկտրոնները կարող են վնաս հասցնել ուղեծրային արբանյակների համակարգերին եւ նույնիսկ, ինչպես կարծում են հետազոտողները, վնասել տիզերագնացների առողջությանը, հաղորդ