Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԵՆՔԸ

05/12/2014
- 05 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկվա

Ինչպես կրճատել երկրագնդի բնակչության քանակը

[201403905.jpg]

Քաղաքականությունից հեռու մարդուն Համաշխարհային կառավարություն, գլոբալիստական ուժեր, մասոնական օթյակներ եւ նմանատիպ հասկացությունները կարող են նույնիսկ վերացական թվալ: Մինչդեռ մտացածին ոչինչ չկա. Համայն աշխարհի կառավարմանը ձգտող այս կազմակերպությունները գոյություն ունեն այս կամ այն ձեւով եւ նույնքան իրական են իրենց նպատակին հասնելու նրանց պլանները, դրանց իրագործման ուղիները եւ այլն:

Որոշ կրճատումներով ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ռուսաստանցի քաղաքագետ Շամիլ Սուլթանովի բավականին ուշագրավ հոդվածը այն մասին, թե հիշյալ ուժերը ինչպիսի մասշտաբային նենգ մեթոդներով են գործում տվյալ դեպքում մոլորակի 7 միլիարդից ավելի բնակչությունը 5 միլիարդով կրճատելու ուղղությամբ: Համենայն դեպս ձեզ պարզ կդառնա, թե ինչու է Եվրոմիությունը վերածվում Եվրոսոդոմի:


Ինչ¬որ տեղՙ արեւմտյան հզորագույն վերնախավերի գաղտնի ընդերքում քողարկված է «Երկրագնդի բնակչության թվաքանակի կառավարման» դոկտրինան: Ահա նրա էությունը:

Մեր մոլորակի վրա մարդկանց քանակը գերազանցել է 7,5 միլիարդը: Եվ դա շատ-շատ է, քանի որ Երկրի կենսոլորտը հարմարեցված չէ մարդկային էակների նման ծավալի համար: Կենսոլորտի կրիտիկական աղտոտման գործընթացը հատկապես արագացել է վերջին երեք տասնամյակների ընթացքում եւ իր անդարձությամբ սահմանագծին է հասել 2010-2011 թվականներին: Եվ այդ պահից համամոլորակային դեգրադացիան ձեռք է բերել անշրջելի, մաթեմատիկորեն ապացուցված բնույթ:

Դրան գումարածՙ ավելի ու ավելի սպառնացող գլոբալ կլիմայական փոփոխությունների հարաճուն հոսքը:

Գումարած չվերականգնվող բնական հանածոների աճող դեֆիցիտը: Գումարած…

Արեւմտյան ստրատեգները համոզված են, որ երկրագնդի բնակչության լավագույն քանակը մեր դարի վերջին չպիտի գերազանցի 2 միլիարդից:

Ծրագրված է այդ գլոբալ խնդրի երկու եղանակ:

Առաջին. «Գլոբալ մեծ պատերազմ»: «Մեգապատերազմում» էական են ոչ միայն եւ ոչ այնքան ամիջական պատերազմական կորուստները որպես այդպիսիք, որքան դրան հաջորդած համաճարակները, հիվանդությունները, սովը, կենսամակարդակի կտրուկ անկումը, ամենօրյա հարաճուն մահացությունը եւ այլն:

Ամենասուր խնդիրը, սակայն, այն է, որ ներկա գերբարդ պատերազմները խիստ դժվար է վերահսկել: Ահա եւ համապարփակ սուր հակասություններով լի արդի աշխարհում «Մեծ պատերազմը» դյուրությամբ կարող է վերածվել ջերմամիջուկային ապոկալիպսիսի: Բնական է, որ «կենսատերերի» համար այդ տարբերակը ցանկալի չէ:

Բնակչության կրճատման երկրորդ եղանակը լայնամասշտաբ երկարաժամկետ նախագծերի հետեւողական իրացումն է ծնելիությամբ առավելագույն նվազեցման միտումովՙ հատկապես որկրամոլ միջին խավի շրջանում: Բնական մահացությունն էլ թույլ կտա հարյուրամյակի վերջին մարդկության քանակությունը «մարդասիրաբար» կրճատել մինչեւ պահանջվող երկու «ոսկե միլիարդը»:

Բնականաբար, «Մեծ պատերազմին» էլ են պատրաստվում, սակայն հատուկ ուշադրության առարկա է երկրորդ ստրատեգիական ուղղությունը: Ահա սոսկ մի քանի առավել հատկանշական նախագծերը:

Մահ ավանդական ընտանիքին: Ժամանակակից արեւմտյան հասարակությունում ավանդական երկսեռ ընտանիքն իր փոխադարձ տնտեսական, սոցիալական ու մշակութային պարտավորությունների բազմադարյան համակարգով եւ տղամարդու ու կնոջ փոխադարձ պատասխանատվությամբ էական արգելք է վեցերորդ տեխնոլոգիական կենսաձեւի նվաճողականության համար: Ընտանեկան «կապանքները» լուրջ արգելք են անդեմ դրածոյական անհատի կատարելագործման եւ, հետեւաբար, նոր քաղաքակրթության ձեւավորման համար:

Այստեղից էլ հնացած ընտանիքի մոդելի մահացման, խեղդիչ ամուսնությունիցՙ որպես անհատական ազատության սահմանափակիչի, հրաժարվելու անհրաժշտության աննախադեպ գաղափարախոսությունն ու քարոզչությունը, սեռական վարքի այլընտրական մոդելների ակտիվ տարածումը: Անդեմ անհատների ազատ կենակցման հիմնադրույթը ուղղված է ընտանիքիՙ որպես հիմքային սոցիալական հաստատության, արժեքների վերջնական վիժեցմանը եւ, ամենագլխավորը, «ապագայի ստեղծարար անհատի» ազատագրմանը որեւէ պատասխանատվությունից երեխաների նկատմամբ:

Այս նախագիծն իրականացվում է արագացված տեմպերով եւ ըստ ամենայնի արդյունավետորեն: Վերհիշենք, թե Արեւմուտքի օրինակով համաճարակի պես ինչքան անսպասելիորեն ու արագ 90-ական թվականներին Ռուսաստանում սկսեց զանգվածաբար տարածվել «քաղաքացիական ամուսնությունների» պրակտիկան:

«Մահ ավանդական ընտանիքին» նախագիծը նաեւ քայլ է վճռական հարված հասցնելու կանանց հիմնական կարգավիճակին: Մայրության դերը փաստորեն արդեն վաղուց հեղինակազրկվում է Արեւմուտքի զանգվածային մշակույթում: Կանանց շուկայական ազատագրումը (էմանսիպացիա) նախ եւ առաջ ենթադրում է նրա «ազատագրումը» իր կենսաբանական եզակիությունից: Կինը որպես կախյալ անհատ չպիտի զգա այնպիսի սահմանափակիչի պահանջ, ինչպիսին ամուսնությունն է։ Նա պետք է իրագործի անհատական ինքնակերտումը ու հետ կանգնի մանկածնությունիցՙ որպես ինքնազատագրման առավել լուրջ արգելքներից մեկի:

Կնոջ դեմ պայքարը Արեւմուտքում անողոք բնույթ է ձեռք բերում նաեւ այն պատճառով, որ վեցերորդ տեխնոլոգիական կենսաձեւի շատ գաղափարախոսներ համոզված միասեռականներ են, որոնք ի սկզբանե թշնամաբար են տրամադրված կանանց նկատմամբ:

Ավանդական ընտանիքի աստիճանական հոգեվարքը արտահայտվում է ոչ միայն ժամանակավոր կամ քաղաքացիական ամուսնությունների վերաբերյալ վիճակագրության, ամուսնական տարիքի էական բարձրացման (երբ առողջ երեխա երկնելու կանացի օրգանիզմի ընդունակությունը կտրուկ ընկնում է), զարգացած երկրներում ամուսնալուծությունների ավելացման մեջ: Հատկանշական են նաեւ կանանց կողմից ոգելից խմիչքների չարաշահումը, նրանց շրջանում թմրամիջոցների, հոգեկան հիվանդությունների ու ինքնասպանությունների լայն տարածումը: Որոշ գնահատականներով, դասական ընտանիքի վերջնական վախճանը կարձանագրվի արդեն XXI դարի կեսին:

«Կեցցե՛ միասեռական սերը» նախագիծը: Ավանդական ընտանիքի հետեւողական հեղինակազրկման հետ մեկտեղ հասարակության մեջ լայնամասշտաբ տարածվում է վարքի «երկնագույն» եւ «վարդագույն» մոդելների գաղափարը:

Վերջին 10-15 տարվա ընթացքում Արեւմուտքում լայն թափ է ստացել միասեռական ամուսնությունների պաշտոնական իրավական ձեւակերպումը: Այն բանից հետո, երբ արեւմտյան երկրներում հաջողվեց հասարակական գիտակցության մեջ դրական վերաբերմունք ձեւավորել «միասեռական սիրո» նկատմամբ, աստիճանաբար սկսվեց ավանդական երկսեռ ամուսնությունների եւ «երկնագույն-վարդագույն» ամուսնությունների իրավահավասար կարգավիճակի օրենսդրական ամրապնդումը: Սկզբում սկսեցին ակտիվորեն արմատավորել նման ամուսնությունները ճանաչված իմիջային դեմքերի շրջանում: Նպատակաուղղվածությունն էր կենտրոնանալ զանգվածային հասարակության վարքային մոդելի խրախուսման վրաՙ օրինակ վերցրու՛ քո կուռքից:

Կեցցե՛ միասեռական սերը նախագիծը եզրափակիչ փուլին կմոտենա 20–ական թվականների կեսին, երբ միասեռական ամուսնությունների կարգավիճակն ու արժեքը էապես կգերազանցեն ավանդական ամուսնությունների իմաստավորությանը: Աստիճանաբար համապարփակ լրատվական-քարոզչական արշավ կծավալվի ավանդական ամուսնությունները սկզբում ծաղրի ենթարկելու, իսկ այնուհետեւ թունավորելու որպես հնացած, ստրկական, զավեշտական, նեխող, այլանդակ երեւույթի եւ այլն:

Ինտերնետն ու հեռուստատեսությունը որպես միջին սեռի ծնողներ: Բնակչության քանակի կրճատման արագացման հսկա ձեռնարկման մեջ ավելի ու ավելի կարեւոր դեր են խաղում Ինտերնետն ու հեռուստատեսությունը:

Նախ, խոսքը վերաբերում է համապատասխան գլոբալ լրատվական ծրագրերի, այնպիսի սեւ ու գորշ քարոզչության ակտիվ իրականացմանը, որոնց նպատակն է վարկաբեկել տղամարդու եւ կնոջ ավանդական փոխհարաբերությունները, առաջին պլան մղել միասեռական սիրո եւ միասեռական ընտանիքի «հմայքը»:

Երկրորդ, գործի են դրվում զանգվածային լրատվական վարժանքի ու քարոզչական զոմբիացման այն տեխնոլոգիաներն ու մեթոդները, որոնք տղամարդուն ու կնոջը վերածում են ստանդարտ միջին մի «սեռի»:

Գիտակցության ծրագրավորման ուղղակի եւ կողմնակի մեթոդները զանգվածաբար ու անվերահսկելիորեն իրականացվում են հատկապես համաշխարհային լրատվացանցում: Արդեն անառարկելի փաստ է, որ հոգեբանական ու հոգեկան ախտաբանական շեղումների աճ է նկատվում այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր ավելի քան հինգ ժամ օգտվում են Ինտերնետից: Որոշակի ժամանակահատվածում Ինտերնետի եւ հեռուստատեսության համակարգային ազդեցությունը իրական տղամարդկանց ու կանանց վերածում է ստանդարտավորված հերմաֆրոդիտիՙ արուէգի:

Վիրտուալ տարածության առանձնահատուկ գրավչությունը տեսանելի սահմանափակումների բացակայությունն է: Իրական կյանքում սոցիալ – տնտեսական եւ սոցիալ-մշակութային սահմանափակումների բարդ համակարգը ձեւավորում է մարդկային պատասխանատվության զգացում: Իսկ համացանցում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սերը տղամարդու եւ կնոջ միջեւ, ընտանիքը, երեխաները եւ այլն, որոնք պայմանավորում են հենց այդ սոցիալական լուրջ պատասխանատվությունը, ներկայացվում են որպես անհարկի բեռ: Ենթադրվում է, որ վեցերորդ տեխնոլոգիական կենսաձեւի գալիք ժամանակաշրջանում անհատական հաջողության նշանակալիությունը անհամեմատ բարձր կլինի մյուս սոցիալական ու բարոյական արժեքներից:

Համացանցից օգտվող միլիոնավոր մարդկանց զանգվածային նմատակամետ այլասերման վառ օրինակ են օնլայն ինտերնետային խաղերը: Դրանք ոչ միայն խոչընդոտում են «գիտակցման» արմատավորմանը որպես սեփական անհատականության ձեւավորման առանցքային նախադրյալ, եւ ոչ միայն նպաստում են զանգվածային սոցիալական բթացմանը, այլեւ առավելագույնս սպառում են հարյուր միլիոնավոր մարդկանց կենսաբանական էներգիային: Այլ խոսքով ասած, նման զոմբիացումը ոչ միայն պարզունակ է դարձնում մարդու հիմնական սոցիալական գործառույթները, այլեւ ճակատագրական առումով բացասաբար է անդրադառնում նրա կենսաբանական հնարավորությունների վրա:

Փաստորեն նա, ով համացանցից օգտվում է օրական երեք ժամից ավելի, աստիճանաբար, բայց անշեղորեն վերածվում է նույնիսկ բարձրագույն կաթնասունների մակարդակից էլ ցածր կենսաօրգանիզմի:

Վերջին կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ պաթոլոգիական կախվածությունը վիրտուալ տարածությունից հանգեցնում է ծերունական զառամության արագացմանը ու բթացմանը: Նման ախտանիշները, ներառյալ Ալցհեյմերի նշանները, սկսում են երեւալ արդեն 50 տարեկանից հետո այն դեպքում, երբ սովորաբար նման երեւույթները իրենց զգացնել են տալիս յոթանասունամյաների մոտ:

Վեցերորդ տեխնոլոգիական կենսաձեւի «յուրահատուկ զենքը» :

Հազիվ թե իմաստ ունի անտեսել ժամանակ առ ժամանակ երեւացող հաղորդումները «ռասայական» եւ «էթնիկական» զենքի մշակումների ու կիրառման մասին: Երբ կարդում ես հենց որոշակի ազգերի շրջանում տարածվող համաճարակների մասին, կամ որ մի քանի աֆրիկյան երկրներում ՁԻԱՀ –ը համակել է բնակչության 40 -50 տոկոսը, լավ մտքեր չեն առաջանում:

Սննդամթերք լուսավոր ապագայի համար նախագիծը: Գլոբալ բնակչության կրճատման ամենաարդյունավետ ուղին թերեւս նպատակասլաց ազդեցությունն է մարդկանց կողմից օգտագործվող սննդամթերքների վրա: Այստեղից էլ ծայրահեղ ցինիկ կարգախոսըՙ «Քանի որ չի կարելի գիտափորձ անցկացնել մարդու հետ, հարկ կլինի դա անել ամբողջ մարդկության հետ»: Առավել հայտնի «գիտափորձը» իրականացվում է երկու ուղղությամբՙ գենամոդիֆիկացված սննդամթերքների (ԳՄՍ) լայնամասշտաբ օգտագործումը եւ սննդային հավելումների զանգվածային կիրառումը:

Հենց սկզբից պետք է խորապես հասկանալ. ժամանակակից գիտությունը չի տնօրինում ոչ համապատասխան հետեւությունների, ոչ ներգործության միջոցների, ոչ կանխատեսման մոդելների, որպեսզի պատասխանի հետեւյալ հարցինՙ ԳՄՍ-մթերքների զանգվածային օգտագործումը որոշ ժամանակ հետո կհանգեցնի՞ մարդկանց կենսաբանական աղետալի մուտացիայի:

Պարզ մի օրինակ. մոդիֆիկացված սոյայով սնված կրծողների արդեն երրորդ սերունդը անընդունակ է դառնում ինքնավերարտադրման:

Գենաինժեներիայի արտադրանք են նաեւ բազում սննդային հավելումները, որոնց քանակն անցնում է վեց հազարից: Սրանք ամենահասարակ եւ ամենաէժան միջոցներն են սննդամթերքին հաղորդելու գրավիչ առեւտրատեսք, ուժեղացնելու համային զգացումները, երկարաձգելու պահպանման ժամկետները եւ այլն: Ու այս բոլոր «կատարելագործված» սննդամթերքները նպաստում են աղեստամոքսային, ուռուցքաբանական, ալերգիկ եւ շատ այլ հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը, անպտղության աճին եւ այլն:

Որեւէ մեկը կարող է ընդվզելՙ ինչու այսքա՜ն կոնսպիրոլոգիաՙ գաղտնագործունեություն կամ դավադրատեսություն: Բայց այս ողջ բացասականը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտալի ավելի ու ավելի խճողվող ու ավելի ու ավելի անվերահսկելի դարձող քաղաքականության օբյեկտիվ հետեւանք, գլոբալ անպատասխանատվության ու լպիրշության աճ:

Այդ դեպքում ինքներդ ընտրեք. այս ամենը կա՛մ համաշխարհային գաղտնի դավադրություն է, կա՛մ էլ մարդկությանը գրեթե ինքնասպանության հասցրած արեւմտյան քաղաքակրթության հրեշավոր շահախնդրություն:

Խմբ. կողմից.- Բառացիորեն օրերս միասեռական ամուսնությունն օրինականացրեց նաեւ Ֆինլանդիան: Մեր ընթերցողներին մնում է միայն փնտրել բազմաբարդ մի հարցի պատասխանըՙ ինչո՞ւ են գլոբալիստները իրենց մարդամերժ քաղաքականության իրագործումն սկսել քրիստոնեական աշխարհից:

Պատրաստեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Նկար 1. Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում կառուցված մի հուշարձան (1980թ.), որի վրա 8 լեզուներով գրված է, որ մոլորակի բնակչությունը չպետք է գերազանցի 500 միլիոնը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱՐԱՔԱՐԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ ՉԻ ԱՆՑԿԱՑՎԻ

Հաջորդ գրառումը

ԼԱՎԱՇՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԼԱՎԱՇՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորիգի կենտրոնը» Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի՝ հոկտեմբերի 8-ից ի 12-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ուսումնասիրություն է արել, ըստ...

ԿարդալDetails

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական