Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱՉՔԱՐՙ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎՈՆ V ԹԱԳԱՎՈՐԻՆ

19/12/2014
- 19 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Ֆրանսիայի Հայ վետերանների եւ դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիայի, ինչպես նաեւ Լուսինյան քաղաքի վարչական մարմինների եւ Արարատ ասոցիացիայի կազմակերպությամբ դեկտեմբերի 13-ին Լուսինյան քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացման արարողությունՙ նվիրված Հայոց վերջին թագավոր Լեւոն V-ին, Մեծ եղեռնի զոհերին եւ Ֆրանսիայի համար զոհված հայ մարտիկների հիշատակին: Խաչքարի բացումը կատարել է այդ առթիվ հատուկ Ֆրանսիա հրավիրված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ի ներկայության Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեճյանի, Նորվան եպիսկոպոս Զաքարյանի, վերապատվելի Ռենե Լեւոնյանի, Գի դը Լուսինյանի, Լեւոն Սայանի, Խորհրդարանական Ժան Միշել Կլեմենի, շրջանային խորհրդի նախագահ Ժան Ֆրանսուա Մաքերի եւ Լուսինյանի քաղաքապետ Ռենե Ժիբոյի:

Անկախ լրագրող Ժան Էսքիյանի փոխանցմամբ, մոտ 250 հոգի է ներկա գտնվել հանդիսությանը, որից հետո տեղի է ունեցել կոնֆերանս հայտնի պատմաբան Քլոդ Մութաֆյանի ղեկավարությամբ, այցելություն թանգարան եւ եկեղեցական հատուկ արարողություն նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին: Նույն օրը երեկոյան «Նաիրի» համույթի աղջիկները հեզաճկուն պարային ներկայացումով հիացրել են ներկաներին: Քաղաքային Լուսինյան գրադարանը այս առթիվ ընթերցողներին է ներկայացրել Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված գրքերի մի ամբողջ շարք:

«Կիպրոսի, Երուսաղեմի եւ Հայաստանի թագավոր» Լեւոն V Լուսինյանը իշխել է Կիլիկիայում ընդամենը մեկ տարիՙ 1374-1375 թվականը: Մարմինը հանգչում է Ֆրանսիայի Սենտ-Դենիզ վանքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍՎԱԾՆ ՈՒ ՉԱՍՎԱԾԸ

Հաջորդ գրառումը

ԲԵՅՐՈՒԹՅԱՆ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԲԵՅՐՈՒԹՅԱՆ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական