Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՍԿԻՙ ԸՆԴԴԵՄ ԴՈԼԱՐԻ

16/01/2015
- 16 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

2014 թ. նոյեմբերի 7-ի համարում «Ազգը» գրել էր, որ ներկայումս շոշափելի դարձած ռուս-չինական մերձեցումը կարող է վերջ դնել աշխարհում դոլարի գերիշխանությանը: Ըստ երեւույթին, Ռուսաստանն ու Չինաստանը իրոք որոշել են «դոլարի մենատիրության» հակակշիռ ստեղծել: Գերմանական «Դի Վելթ» թերթի տնտեսական մեկնաբան Հոլգեր Ցշեպիցը նշում է, որ դրա վկայությունն է «1998-ից ի վեր ամենալուրջ ճգնաժամն ապրող ՌԴ տնտեսությանն օգնելու Չինաստանի պատրաստակամությունը, ինչպես նաեւ այն, որ Կրեմլը սկսել է աստիճանաբար հրաժարվել դոլարից եւ վերջին ութ ամիսներին նպատակամետ կերպով ոսկի գնել»: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Ռուսաստանի ոսկու պաշարը 2014 թ. նոյեմբերին ավելացել է 603 հազար ունցիայով (գրեթե 19 տոննա)ՙ հասնելով 1187,5 տոննայի: 2005 թվականից ի վեր երկրի ոսկու պաշարի ծավալը մոտավորապես եռապատկվել է:

Թանկարժեք մետաղի գնումները չեն կարող հարցերի տեղիք չտալ, քանի որ վերջին ամիսներին Ռուսաստանը իր պահուստային արտարժույթի նշանակալի մասը (գրեթե 100 մլրդ դոլար) ծախսել է ռուբլու փոխարժեքի կայունացման եւ մի շարք ընկերությունների փրկության նպատակներով, գրում է «Դի Վելթը»: Առաջատար վարկանիշային գործակալությունները, մասնավորապես S&P-ն, նույնիսկ սպառնում են Ռուսաստանի վարկային կարգավիճակը 2015 թ. իջեցնել «աղբային» մակարդակի, իսկ վերլուծաբանները կանխագուշակում են, թե ՌԴ տնտեսության ծավալները կկրճատվեն 2015 թ. 5,5 տոկոսով եւ 2016 թ.ՙ 3 տոկոսով:

Ռուսաստանը ոսկու գնման պաշտոնական պատճառ է անվանում Արեւմուտքի պատժամիջոցները: Ռոյթեր գործակալության տվյալներով, ՌԴ Կենտրոնական բանկը ձեռք է բերում հայրենական ոսկու հանքերի արտադրանքը, քանի որ վերջիններս չեն կարողանում գնորդներ գտնել արտասահմանում: Սակայն փորձագետները կասկածներ ունեն, որ ոսկու գնման իրական պատճառը Կրեմլի խոշոր ծրագիրն է եւ աշխարհաքաղաքական ռազմավարությունը: «Ենթադրվում է, որ Մոսկվան ուզում է առավել անկախ լինել դոլարից եւ ֆինանսական խուսավարումների հնարավորություն ունենալ ի դեպս Արեւմուտքի պատժամիջոցների խստացման», գրում է գերմանական թերթըՙ նշելով, որ ոսկին համայն աշխարհում ընդունված արժույթ է եւ գերիշխող դոլարի այլընտրանքն է: Այսպիսով, ոսկու պաշարի ավելացումը ԱՄՆ-ից անկախ հռչակվելու յուրօրինակ ձեւ է:

Տվյալ փաստարկմանը լիովին համընկնում է նաեւ այն, որ Թուրքիայի, Ղազախստանի եւ Ասիայում նոր զարգացող մի շարք այլ երկրների կենտրոնական բանկերը նույնպես վերջերս ավելացրել են սեփական ոսկու պաշարները: Ոսկու գնումները միանգամայն ներգծվում են ընդհանուր պատկերին. նոր զարգացող պետությունները հատկապես ջանում են ստեղծել Արեւմուտքի ֆինանսաարժութային համակարգի հակակշիռ: Օրինակ, 2014 թ. ամռանը աշխարհի բնակչության 40 տոկոսը եւ ՀՆԱ 1/5-ը ներկայացնող Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը հիմնեցին զարգացման միասնական բանկ եւ պահուստային հիմնադրամ, որոնք պետք է մրցակցեն Արժույթի համաշխարհային հիմնադրամի հետ:

Ճակատագրի հեգնանքով հենց Մոսկվան կարող է դառնալ նոր բանկի առաջին փոխառուն, քանի որ, ի տարբերություն 1998 թ. ճգնաժամի, քիչ հավանական է ԱՄՀ-ի օգնությունը, որտեղ ԱՄՆ-ը ունի վետոյի իրավունք: Իսկ վատթարագույն դեպքում Ռուսաստանը կարող է հետեւել Ուկրաինայի օրինակին, որը սնանկացման դեմ պայքարելիս վաճառեց իր ոսկու պաշարի մեծ մասը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՏԱՏԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՃԻՑ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԽՈՒՍԱՓԵԼ` ԻՆՉՊԵ՞Ս

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական