Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՐԳԱՐԺԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու

Պաոլո Կոսսիի,

Ժ.Բ. Ջիանի եւ Ժան Վարուժանի հեղինակած

«ՆԵՄԵՍԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ, պատկերապատումներով գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա ս.թ. փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին

Թեքեյան Կենտրոնի մեծ սրահում

/Երեւան, Խանջյան 50/

Սույն պատկերապատումների հիմքում ընկած է հայ ժողովրդի մեծագույն զավակ Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը:

Գրքի վերջում զետեղված մի շարք արխիվային փաստաթղթերն ու քարտեզներն ավելի են բարձրացնում այս հրատարակության արժեքը:

Կարեւոր է նաեւ այն, որ թուրք բարբարոսների իրականացրած հայերի ցեղասպանությանը անդրադարձել է պատկերապատումների բնագավառում իտալացի հանրահայտ նկարիչ Պաոլո Կոսսին:

Գիրքն արդեն լույս է տեսել ֆրանսերեն, անգլերեն, հայերեն եւ ռուսերեն: