Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԲԱՅՑ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՆ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

20/02/2015
- 20 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Փետրվարի 8-11-ը «Գելապ» հաստատության անցկացրած հարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ում Ուկրաինայի դեպքերի պաշտոնական մեկնաբանությունն ազդել է հանրային կարծիքի վրա: Եթե 2014 թ. ամերիկացիները ոխերիմ թշնամի համարում էին ԿԺԴՀ-ին, ապա այժմ նրան փոխարինում է Ռուսաստանը:

Ներկայումս ամերիկացիների 18 տոկոսը ԱՄՆ-ի ոխերիմ թշնամի համարում է Ռուսաստանին, 15 տոկոսըՙ ԿԺԴՀ-ին, 12 տոկոսըՙ ՉԺՀ-ին, 9 տոկոսըՙ Իրանին:

2012 թ. եւ 2014 թ. անցկացված հարցումների համաձայն, Ռուսաստանի ցուցանիշները եղել էին համապատասխանաբար 2 եւ 9 տոկոս, ԿԺԴՀ-ինըՙ 10 եւ 16 տոկոս, ՉԺՀ-ինըՙ 23 եւ 20 տոկոս, Իրանինըՙ 32 եւ 16 տոկոս:

Եթե մեկ տարի առաջ ՌԴ ռազմական զորությունը ԱՄՆ-ի համար «օրհասական վտանգ» էր համարում ամերիկացիների 32 տոկոսը, ապա այժմ նույն կարծիքին է 49 տոկոսը: Ռուսաստանը վտանգավոր չհամարողների բաժինը համապատասխանաբար 17-ից իջել է 7 տոկոսի:

Չնայած այս ամենին, ամերիկացիներին իրենց համար գլխավոր սպառնալիքներ են համարում «Իսլամական պետությունը» եւ միջազգային ահաբեկչությունը (84-ական տոկոս), ինչպես նաեւ Իրանում միջուկային զենքի մշակումը (77 տոկոս) եւ ԿԺԴՀ ռազմական զորությունը (64 տոկոս):

Ռուսաստանի հանդեպ ամերիկացիների վերաբերմունքն այժմ վատթարագույնն է վերջին 26 տարում: Ռուսաստանին դրական գնահատական է տալիս հարցման մասնակիցների 24 տոկոսը, մինչդեռ 70 տոկոսը բացասաբար է վերաբերվում: Ընդամենը 3 տարի առաջ ամերիկացիների մեծ մասը դրականորեն էր վերաբերվում Ռուսաստանին:

Նախագահ Պուտինին դրական գնահատական է տալիս հարցման մասնակիցների 13 տոկոսը, բացասականՙ 72 տոկոսը:

«Գելապ» հաստատությունը վերոհիշյալ տվյալները համեմատել է ռուսաստանցիների շրջանում 2014 թ. ապրիլ-հունիսին անցկացված հետազոտության տվյալների հետ: Վերջիններիս համաձայն, հարցման մասնակիցների միայն 4 տոկոսն է հավանություն տվել ԱՄՆ ղեկավարության քաղաքականությանը, մինչդեռ 82 տոկոսը բացասաբար է արտահայտվել:

2015 թ. հունվարին Ռուսաստանում «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցման համաձայն, ռուսաստանցիների 2 տոկոսը ԱՄՆ-ին վերաբերվում է շատ լավ, 11 տոկոսըՙ հիմնականում լավ, 39 տոկոսըՙ շատ վատ եւ 42 տոկոսըՙ հիմնականում վատ:

Հարցման մասնակիցների 42 տոկոսը ռուս-ամերիկյան հարաբերությունները համարում է թշնամական, 37 տոկոսըՙ լարված, եւ միայն 4 տոկոսն է դրանք համարում բնականոն, բարիդրացիական կամ բարեկամական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԼԻԲԻԱՑԻ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄԱՍԱՄԲ ԿՎՃԱՐԵՆ ՌՈՒԲԼՈՎ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄԱՍԱՄԲ ԿՎՃԱՐԵՆ ՌՈՒԲԼՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական