2013թ. նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ երեկ կառավարությունը փոփոխություններ կատարեց, ապա հավանություն տվեց: Հիշեցնենք, որ խոսքը ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության կողմից հիդրոհամալիրի ձեռք բերման եւ ներդրումային ծրագրի իրականացման պայմանագրի մասին է, որի որոշ կետերի շուրջ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ էր համարել շարունակել բանակցությունները: