Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հասկանում ենք, որ տեղաշարժի սահմանափակումները Լաչինի միջանցքի երկայնքով լուրջ պատուհաս են տեղացի բնակչության համար. յոթ երեխաների մայր Ուրսուլա ֆոն դեր Լայեն

10/04/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 1-ին Արցախի կանայք հայ մայրեր «Mothers for their children’s rights» ցուցապաստառներով ու կոչերով դիմեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ խնդրելով իրենց նամակը հանձնել Եվրահանձնաժողովի նախագահ, յոթ երեխաների մայր Ուրսուլա ֆոն դեր Լայենին:

Նամակով արցախցի մայրերը հիշեցնում էին, որ Արցախը 2022-ի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ է, ցրտաշունչ ձմռանը Արցախի 120 000 բնակչի, այդ թվում՝ 30 000 երեխաների կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքները ոտնահարվում են:

Aravot.am-ը փետրվարի 6-ին տեղեկատվության գրավոր հարցում էր արել ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Վիկտորինին. «Արցախցի մայրերը խնդրում էին Ձեզ եւ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենին կանգնեցնել այս տեռորը, թույլ չտալ Ադրբեջանին գերի պահել 30 հազար հայ երեխաներին ու չդառնալ Ադրբեջանի հանցակիցը: Մայրերը հավատացած էին, որ Դուք վեր կդնեք հումանիստական բարձր արժեքները պահի քաղաքական շահերից, գործի կդնեք Ձեր ազդեցությունը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ: Խնդրում ենք տեղեկացնել՝ Դուք ծանոթացե՞լ եք այդ նամակի բովանդակությանը, այն փոխանցվե՞լ է տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ ի՞նչ տեսակետ ունեք Դուք այդ նամակ-խնդրանքի մասին»:

Եվ ահա այսօր մեր տեղեկատվության հարցմանն ի պատասխան՝ ԵՄ պատվիրակությունից Aravot.am-ին փոխանցեցին Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի պատասխանը, որտեղ նա շնորհակալություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի կանանց՝ նամակի համար ու փոխանցում հետեւյալ ուղերձները. «Շնորհակալ եմ Ձեր բաց նամակի համար, որը ստացել եմ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջոցով։ Եվրոպական միությունը խիստ մտահոգված է՝ հետեւելով Լաչինի միջանցքի շուրջ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից ի վեր տեղի ունեցող տարբեր զարգացումներին։ Հասկանում ենք, որ տեղաշարժի սահմանափակումները Լաչինի միջանցքի երկայնքով լուրջ պատուհաս են տեղացի բնակչության համար եւ ստեղծում են մարդասիրական բնույթի մտահոգություններ։

Հավատացած եղեք, որ Եվրոպական միությունը շարունակում է իրավիճակի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի մոբիլիզացումը եւ բազմաթիվ կոչեր է հասցեագրել Ադրբեջանին եւ մյուս ներգրավված կողմերին՝ ձեռնարկելու իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու միջանցքի երկայնքով ազատ եւ անկաշկանդ տեղաշարժը, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։

Այդ նպատակով Եվրոպական միությունը կանոնավոր կերպով տարբեր մակարդակներում ներգրավված է Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ։ Եվրոպական միությունն ավելի է խորացրել Հայաստանի հետ իր ներգրավվածությունը վերջերս մեկնարկված լիարժեք ԸԱՊՔ քաղաքացիական առաքելության (Հայաստանում ԵՄ առաքելության) ծավալման միջոցով, որը լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին մեր շարունակական աջակցության հստակ վկայությունն է, ինչպես նաեւ հանձնառությունը՝ երկու կողմերի հետ սերտ աշխատելու՝ ի նպաստ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման վերջնանպատակի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել

Հաջորդ գրառումը

Սրբապատկերի աչքերից արնանման արցունք է հոսել

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Սրբապատկերի աչքերից արնանման արցունք է հոսել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական