Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈԼՈՐԸ` ԳՈՒՄԱՐԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆ

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Եվրոմիության նոր մոտեցում, կամ հարեւանների հարեւանին հաշվի առնելու ցանկությունը

Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը երկկողմ իրողություններով ավելի շուտ ձախողումների շարք էր, քան ձեռքբերումների: Եվրոմիության ինչպես հարավային, այնպես էլ արեւելյան 18 հարեւանների թվում բարդություններն ու խնդիրները ավելի շատացել, քան պակասել են, մինչդեռ Հարեւանության ծրագրի հիմնական իրական նպատակներից մեկն անշուշտ հարեւան երկրներում առավել կայուն ու ժողովրդավար իրավիճակի հաստատումն էր, որպեսզի կայուն մնան հենց ԵՄ սահմանները:

Եվրոպական Միությունում, երեւի վերջապես վերլուծելով միջերկրածովյան հեղափոխությունների, ուկրաինական պատերազմի ու Արեւելյան գործընկերության երկրներից 6-ից 3-ի ոչ հեռանկարային վիճակը, հանգել են եզրակացության, որ պետք է վերանայել 2003ին մշակված Հարեւանության ծրագիրը: Եվրոպական հարեւանության քաղաքականության, այդ թվում` Արեւելյան գործընկերության հետագա ուղղվածությունն ու անելիքները կհստակեցվեն այս տարի մինչեւ հունիսի վերջ, որից հետո Եվրոպական Միությունը հանդես կգա Հարեւանության հարցերի հետագա նորացված ծրագրի ներկայացմամբ:

Եվրոպական հանձնաժողովը` ԵՄ արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ միասին մարտի սկզբից արդեն մեկնարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության ապագայի առնչությամբ քննարկումներն ու խորհրդակցությունները, որոնք առայժմ անցնում են ԵՄ անդամ պետությունների միջեւ: Դրան կհաջորդեն խորհրդակցություններ Հարեւանության երկրների հետ:

Այս ամենը հիմնավորվում է այն մոտեցմամբ, որ թեեւ Հարեւանության ծրագիրը վերջին անգամ վերանայվել է 2011թ.-ին` «արաբական գարնան» բերած փոփոխությունների ֆոնին, դրանից հետո տեղի ունեցած զարգացումները էական պահանջ են ձեւավորել «հիմնովին վերանայելու ինչպես այն հիմքերը, որոնց վրա հենվում է Հարեւանության քաղաքականությունը, այնպես էլ օգտագործվող գործիքների կիրառությունն ու մասշտաբները»:

Հետաքրքրական է, որ ԵՄ-ը այսուհետեւ նախատեսում է Հարեւանության իր քաղաքականությունը դարձնել ավելի ճկուն: Արդեն իսկ Եվրոխորհրդարանում տեղի են ունեցել առաջին քննարկումներն այս ուղղությամբ, ընդ որում` բացառիկ շեշտադրությամբ առ այն, որ Եվրոմիությունում կփորձեն այսուհետեւ ԵՄ հարեւանների հետ մերձեցման ծրագրերում ներգրավված երկրների հետ աշխատելիս հաշվի առնել այն պետությունների ռեակցիան, որոնք չեն մասնակցում տվյալ ծրագրին:

Այսպիսի մոտեցման ձեւավորմանն առաջին հերթին մեծապես նպաստել է Ռուսաստանի ազդեցությունն ու գործունեությունը, մասնավորապես Ուկրաինայի առնչությամբ: Բացի այդ, ԵՄ կողմից հստակորեն ընդգծվում է, որ եվրոպական ուղղվածության մեջ հարեւանների դիրքորոշումների փոփոխությունները պետք է հաշվի առնել, ինչը միշտ չէ, որ արվել է նախկինում: Մասնավորապես, պետք է հաշվի առնեն նախ հենց Հարեւանության ծրագրում ընդգրկված երկրների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունըՙ մերձենալու Եվրոմիությանը, որը մասամբ ներգրավվել է ԵՄ մոտեցումներում նախկին փոփոխություններում, երբ Հարեւանության ծրագրում սկսեցին խոսել «Ավելին` ավելիի դիմաց» քաղաքականության ներդրման մասին: Այդպիսով յուրաքանչյուր հարեւան կարող էր ստանալ ավելին, եթե իրագործեր ավելին:

ԵՄ-ը այժմ կփորձի նաեւ հասկանալ ու հաշվի առնել քաղաքական ու տնտեսական այն իրողություններն ու տարբերությունները, որոնք առկա են Հարեւանության ծրագրում ընդգրկված երկրներում: Եվ քանի որ Ռուսաստանի` տարբեր հարցերում դիրքորոշման հետ ԵՄ-ը չի կարող հաշվի չնստել, ուստի կփորձեն տեղեկանալ եւ ուսումնասիրել ԵՄ հարեւանների հարեւանի դիրքորոշումը:

Այսպիսի ձեւակերպումներից հետո հայտարարությունները, թե Հարեւանության ծրագիրը ձախողված չէր, այնքան էլ տեղին չեն, հատկապես երբ իրավիճակի փոփոխության համար մեջ է բերվում հարեւանների հարեւանի` Ռուսաստանի հետ զրույցն ու համագործակցություն վարելու անհրաժեշտության պահը ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի պարագայում վերջինիս դերակատարության համատեքստում: ԵՄ տարբեր հանձնակատարների կողմից այն փաստն ընդունելը, որ Հարեւանության ծրագրում քաղաքական բաղադրիչը խնդիրներ առաջ բերեց, ավելի շուտ ձախողման ոլորտն է մատնանշում, որին էլ պատրաստվում են ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Քաղաքական բաղադրիչը պատրաստվում են ավելի խորացնել` տնտեսական համագործակցության հիմնական շեշտադրումներին հավասարազոր այն դեպքում, եթե նման ցանկություն ու պատրաստակամություն կա նաեւ հարեւան երկրի կողմից: Բոլոր հարեւան երկրներին հնարավոր է, որ առաջարկվի առանձին` քաղաքական եւ տնտեսական ոլորտներում համագործակցության ձեւաչափեր, այն դեպքում, երբ մինչեւ վերջերս դրանք համարվում էին անքակտելի` ի դեմս Ասոցիացման համաձայնագրի:

Եթե հաշվի առնենք, որ Ասոցիացման համաձայնագիրը, որ առաջարկվում էր Հայաստանի հետ բանակցություններում, քաղաքական մասով առանձնակի խորը չէր, իսկ տնտեսականով պետք է անցում ապահովեր ավելի սերտ ու գործակցային հարաբերությունների, ապա դեռեւս հստակ չէ, թե ինչ մեխանիզմներով ու ձեւաչափերով է ԵՄ-ը աշխատելու Հայաստանի հետ` հաշվի առնելով տնտեսական համագործակցության սահմանափակությունը:

Սա կարող է որոշակիորեն լրացվել ԵՄ որդեգրելիք մոտեցման նոր առանձնահատկություններից մեկի` ավելի նեղ համագործակցության անցնելու հաշվին, միեւնույն ժամանակ` փորձելով անցնել գործակցային հարաբերությունների:

Այսինքն` այսպիսով Հայաստանի ցանկությունը` ունենալու քաղաքական համագործակցություն տնտեսականի ավելի սահմանափակ մասշտաբների ու ընդգրկման պայմանով, կարող է դառնալ իրականություն: Այդ մասին եւս քանիցս արդեն հայտարարվել է, որ ԵՄ-ն ու Հայաստանը նոր փաստաթղթերի շուրջ բանակցությունների փուլում են, սակայն դեռեւս արդյունք չի գրանցվել: Եվ այն, որ նախկինում ԵՄ կողմից անհնարին էր համարվում Ասոցիացման համաձայնագրի տարբեր բաղադրիչների` քաղաքական ու տնտեսական մասերի առանձին ստորագրումն ու իրագործումը, վերանայվելու արդյունքում ավելի շուտ կդառնա հնարավոր:

Հարեւանության ծրագրի առնչությամբ Ռուսաստանի վերաբերմունքը բնավ էլ բարենպաստներից չէր: Այսպիսի փոփոխությունների դեպքում, երբ ԵՄ-ը կփորձի իր քաղաքականությունը դարձնել առավել ճկուն եւ իրողությունները հաշվի առնող, դժվար է կանխատեսել, թե ինչ արձագանք կգա Ռուսաստանից: Վերջինի պարագայում հատկապես հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների խորացումը միշտ էլ դիտարկվում է առնվազն խանդով, որոշների դեպքում` նաեւ զենքով: Իսկ դա չի կարող երաշխավորել, որ մասնակի համագործակցության կամ հարաբերությունների սերտացման պայմաններում անգամ Ռուսաստանն առաջ չի քաշի նոր խոչընդոտներ:

Արեւելյան գործընկերության երկրների հետ մի կողմից, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի հետ հարաբերությունները` մյուս կողմից, հստակորեն ցույց տվեցին, որ Եվրոմիությունը ցայսօր ոչ այնքան գրագետ ու ճիշտ գնահատական է տվել իրադրությանը, քանի որ ի հակադրություն հայտարարված նպատակների ու հեռանկարների` ԵՄ հարեւանության ծրագրի մասնակից երկրների մեծ մասում ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակության փոփոխությունները բացասական ուղղությամբ են գնացել:

Հարեւանության քաղաքականության ծրագրի վերանայումը իրապես կարող է փոփոխել ԵՄ դիրքերը այդ տարածաշրջաններում, եթե ԵՄ քաղաքականությունը հարեւանների հետ չավարտվի վերանայմամբ, այլ իսկապես մնա ճկուն: ԵՄ-ը հաճախ է ուշացած արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում ինչպես ԵՄ ներսում, այնպես էլ այդ սահմաններից դուրս:Ավելին, եթե չփոփոխվի մոտեցումը, թե ԵՄ-ը բարիք է ուզում հարեւաններինՙ ոչինչ դրանից չունենալով, քաղաքականության վերանայումը ոչ մի արդյունքի չի բերի:

Այս առումով հատկանշական է, որ ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը քաղաքականության վերանայման հայտարարության ժամանակ հատկապես ընդգծել է. «ԵՄ շահերից է բխում իր սահմաններին խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում զարգացնելը»: Նրա խոսքերով, վերանայումը կօգնի Եվրոմիությանը ավելի արդյունավետ աշխատանքով հասնել այդ նպատակին: «Ես ցանկանում եմ ավելի հավասարազոր գործընկերություն տեսնել, այնպիսին, որ արդյունք կտա», անուղղակիորեն ընդունելով նախկին հարաբերությունների անհավասար վիճակը` Հարեւանության քաղաքականության վերանայումը այսպիսի մեկնաբանությամբ է մատուցել Յոհաննես Հանը:

Նախորդ գրառումը

ԶԱՐԳԱՑԱԾ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԲԱ ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱ ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական