Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ ՀԱՐԿԵՐԸ

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Տնտեսագետները պնդում են, որ յուրաքանչյուր նորմալ երկրի կառավարության ամենագլխավոր գործառույթը հարկերի հավաքումն էՙ «ինչքան շատ, այնքան լավ» սկզբունքով: Ու քանի որ ոչ մի երկրում ոչ ոք չի սիրում հարկ վճարել, հարկային օրենքները պետք է լինեն պարզ, պատճառաբանված, մատչելի ու հեշտ:

Մատչելի ու հեշտ ասացի եւ հիշեցի վերջերս ինձ հետ պատահած մի դեպք:

Իմ հայկական բնավորությանը հավատարիմՙ ավտոմեքենայիս տեխզննման ու գույքահարկի վճարումները թողել էի վերջին օրվան: Սրատես ավտոտեսուչներն արդեն մեկ անգամ կանգնեցրել էին մեքենաս եւ նախազգուշացրելՙ ժամկետն ավարտվում է, շո՛ւտ արա:

Գնացի թաղապետարան, իմ բնակության վայրի թաղապետարան: Նայեցին թղթերս ու ասացին, որ պետք է գնամ մյուս թաղամասի թաղապետարան, որտեղ գրանցված է եղել ավտոմեքենան: Գնացի: Հերթ էր: Երկար հերթ. շուրջ 20-25 հոգի: Կանգնել էին ապակեպատ մի խցիկի դիմաց, մեկ եւ միակ պատուհանիկի առջեւ: Ջղային էին բոլորը: Ըստ երեւույթին երկար էին սպասում: Ստիպվածՙ պոչ բռնեցի նաեւ ես: Նկատեցիՙ հերթակիցներիցս ոմանց ձեռքին ինչ-որ բլանկ կար: Հարցրիՙ որտեղի՞ց են վերցրել, ասացինՙ հենց այս մեկ եւ միակ պատուհանից: Բա հիմա՞ ինչու են կանգնել: Բացատրեցինՙ այս մեկ եւ միակ պատուհանիկից բլանկը վերցնելուց հետո, պետք է գնալ ա՜յ այն միջանցքի վերջում գտնվող գրասենյակ, որտեղ լրացնում-կնքում են (իրենք բնականաբար ասացին «պեչատում են») այն, որից հետո նորից պետք է գալ այստեղ եւ այս մեկ ու միակ պատուհանից կատարել գույքահարկի մուծումը:

Չհասցրի զարմանքս արտահայտել, երբ հերթին մոտեցավ սեւ տաբատի ու սեւ բլուզի մեջ ճարպերը հազիվ հավաքած միջահասակ մի տիկինՙ աչքերն ու հոնքերը լավ սեւացրած, շրթներն ու թշերը լափ-լավ կարմրացրած: Ձեռքին թղթեր կային: Ծեքծեքուն ժպիտով դիմեց խոժոռադեմ հերթ կանգնողներիս.

– Շեֆի համար ա…

– Ի՞նչ անենք,- ֆշշացրեց մեր մեջի ամենաջղայինը:

– Քուր ջան,- ատամների արանքից մռլտաց մեկ ուրիշը,- ստեղ շեֆերին չեն սիրում, մտի՛ հերթի մեջ…

Չնկատեցիՙ ինչ արեց կինը: Հասել էի արդեն մեկ եւ միակ պատուհանիկի դիմաց: Երիտասարդ աշխատակիցը վերցրեց մեքենայիս տեխանձնագիրը, համակարգչի մեջ գտավ տվյալները, բլանկի վրա մի բան գրեց ու տվեց ինձ: Արդեն գիտեի անելիքս. գնացի ա՜յ այն միջանցքի ծայրին գտնվող սենյակ, կանգնեցի դռան առջեւ իրենց հերթին սպասող արդեն ծանոթ ճակատագրակիցներիս մոտ: Բարեբախտաբար ներսից մի երիտասարդ հավանաբար ճանաչելով ինձՙ ներս հրավիրեց: Մի քիչ անհարմար զգալովՙ մտա ներս: Համակարգչի առջեւ նստած աղջիկը բլանկի վրա ինչ-որ թվեր գրեց ու երկարեց ինձ:

Վազեցի հետՙ ի շրջանս իմ: Մեկ եւ միակ պատուհանիկի առջեւ նորից հերթ, նորից բողոքի արտահայտություններ, որոնց արանքից ինձ համար առանձնացրեցի մեկը. «Լավ աՙ Սիսիանում չեմ ապրում. պտի մինչեւ ստեղ գայիՙ մուծվելու»…

Ինչեւէ: Մեկ եւ միակ պատուհանիկի աշխատակիցը վերցրեց ձեռքիս բլանկն ու փողերը, ստորագրեց, կնքեց մի թուղթ ու տվեց ինձ:

Պարզվեցՙ սրանով չէր ավարտվել ոդիսականը: Տղաներից մեկը բացատրեց, որ «պեչատված» բլանկը պետք է տանեմ մոտակա բանկերից մեկըՙ տեխզննման գումարը վճարելու եւ մեքենայի դիմապակուն կպցնելու կտրոն ստանալու:

Գնացի: Բանկում մի բարետես աղջիկ ասաց, որ կարող է մուծումն ստանալ, բայց կտրոն չի կարող տալ, չի մնացել: Մտա դիմացի բանկը: Գանձեցին գումարը, տվեցին կտրոնը:

Մնաց գլխավորՙ բո՛ւն գործը. տեխզննումը: Այստեղ ոչ մի հերթ էլ չկար: Ձանձրույթից հոգնած աշխատողը նայեց կտրոնին, պոկեց իրեն վերապահված մասը, վերցրեց առաջարկածս հազար դրամը եւ ծույլ-ծույլ հարցրեց. «Ուզո՞ւմ ես տորմուզներդ ստուգեմ»: Ոչ, ասացի, չեմ ուզում, արգելակներս ստուգված են արդեն, մանավանդ այսօր: «Ուրեմն, ասաց, կպցրո՛ւ կտրոնը»…

Ի դեպ, Հայաստանում քանի՞ ավտոմեքենա կա:

Նախորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ` ՄԵՐ, ՄԵՆՔ` ՊՈՒՏԻՆԻ ԿՈՂՔԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ` ՄԵՐ, ՄԵՆՔ` ՊՈՒՏԻՆԻ ԿՈՂՔԻՆ

Լրահոս

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026

Հայաստան-Իսրայել դիվանագիտական հարաբերությունները 2030-ին ընդառաջ կակտիվանան Հուլիսի 17-ին Քնեսեթն ավարտեց նստաշրջանը, ամառային արձակուրդ մեկնեց՝ առկախելով կառավարության՝ հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության...

Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից

22/07/2026

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Քաղբանտարկյալ, իմ ընկեր Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից «Սիրելի հայրենակիցներ, Շուրջ յոթ ամիս է անազատության...

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական