Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաշվի առնելով ադրբեջանաիսրայելական գործընկերության վտանգը՝ շատ լուրջ կարիք կա սինխրոնիզացնելու հայ-իրանական դիրքորոշումները և հետագա գործողությունները. քաղաքագետ

07/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ապրիլի 9-ի այցը Թեհրան բավականին տրամաբանական է, քանի որ մեր տարածաշրջանն այսօր գտնվում է  բավականին պայթյունավտանգ իրավիճակում, և այս հարցում շատ մեծ դեր է խաղում Իսրայելը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Իրանի դեմ Բաքվի և Թել Ավիվի միջև ռազմաքաղաքական կոալիցիայի ձևավորման հանգամանքին։

«Իսրայելի պլաններն ուղղված են Իրանի դեմ։ Այստեղ նաև մեծ դերակատարում ունի Ադրբեջանը, որը «շեստյորկայի» դեր է կատարում։ Սա Իսրայելի կողմից դիտվում է որպես նախընտրելի ուղղություն Իրանի դեմ դիվերսիաներ, ահաբեկչություններ և հարձակումներ գործելու համար»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի կողմից իրանցի չորս դիվանագետների պերսոնա նոն գրատա հայտարարելու և երկրից արտաքսելու փաստին՝ Դավիթ Ստեփանյանը նկատեց՝  Ադրբեջանն այս կերպ գնում է բացահայտ առճակատման։

«Միջազգային պրակտիկայում, ընդհանուր առմամբ, այդպես է. երբ որևէ երկիր արտաքսում է որևէ այլ երկրի դիվանագետների, դա առաջին քայլն է դեպի հարաբերությունների վատացում՝ դիվանագիտական մակարդակով։ Սա բավականին լուրջ է, և այս գործընթացի վրա պետք է ուշադրություն դարձնել։

Հաշվի առնելով, որ Հայաստանը և Իրանը, գոնե այս փուլում, միմյանց դաշնակիցներ են հանդիսանում, կարծում եմ՝ շատ լուրջ կարիք կա սինխրոնիզացնելու մեր դիրքորոշումները և հետագա գործողությունները»,- ասաց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Թեհրան հնեց դրան է միտված։

Դավիթ Ստեփանյանը հույս հայտնեց, որ հայ և իրանցի պաշտոնյաների հանդիպման ընթացքում ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ՝ դիմակայելու ադրբեջանաիսրայելական տանդեմին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին աշխատանքային այցով կգտնվի Թեհրանում:

 Արմեն Գրիգորյանը հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ մարտի 29-ի Թել Ավիվ այցելության ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը  ադրբեջանցի իր գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի այցը Թել Ավիվ պատմական  է անվանել և  նշել, որ Իսրայելին ու Ադրբեջանին ուղղված սպառնալիքները, ինչպես նաև իրանական սպառնալիքների մասին երկու երկրների պատկերացումներն  ընդհանուր են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսացրույց են ունեցել

Հաջորդ գրառումը

Անկարան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի կնքումը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Անկարան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի կնքումը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական