Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Կրեմլի ղեկավարը տեղեկացրել է, որ նախատեսված է միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստը, որին ընդառաջ հարկավոր է մի շարք հարցեր քննարկել:
Պուտինն ընդգծել է, որ Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են, մասնավորապես՝ տնտեսության, միջազգային ասպարեզում գործակցության և երկու երկրի անվտանգության ապահովման ոլորտներում։
Լուկաշենկոն նշել է, որ Մոսկվան և Մինսկը երկու տարի առաջ միութենական 28 ծրագիր են նախանշել, դրանց գրեթե 80 տոկոսն արդեն կյանքի է կոչվել: Նա հավելել է՝ երկու երկրները միասին կդիմանան Արևմուտքի ճնշմանը և չեն փլուզվի: