Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ուկրաինան մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստացել է, որ դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ չնայած Ռուսաստանի «վտանգավոր և անխոհեմ միջուկային հռետորաբանությանը»։

«Կիևը կարող է հաղթել պատերազմում, և մի օր դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմ հիմնական ուշադրությունը բևեռված է   Ուկրաինայի՝ որպես Եվրոպայում ինքնիշխան և անկախ պետություն մնալու վրա։

«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ցանկացած  տիպի անդամակցության  առաջին քայլն Ուկրաինայի հաղթանակն ապահովելն է. հենց այդ պատճառով են ԱՄՆ-ն ու նրա գործընկերներն  աննախադեպ աջակցություն  ցուցաբերում Ուկրաինային»,- ասել է Ստոլտենբերգը։