Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ քաղաքացու ընտրությունը չհարգող Կանադայի քաղաքացին ի՞նչ իրավունք ունի, կներեք՝ ո՞վ է ինքը, որ իմ ընտրած ԱԺ նախագահին որակումներ տա. Գևորգ Պապոյան

03/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

-Պարոն Պապոյան, երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. խորհրդարանի նախագահը թիկնապահներին կարգադրել է բռնել իրեն «դավաճան» անվանած քաղաքացուն, ինչից հետո մոտեցել է վերջինիս, հայհոյանք հնչեցրել և թքել է նրա վրա։ Ձեր կարծիքով Ալեն Սիմոնյանը նման բան անելու իրավունք ունե՞ր։

-Ես կարծում եմ՝ ուրիշ տեսանկյունից պետք է նայել. ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչու Հայաստանի Հանրապետությանը հարկ չվճարած, ՀՀ քաղաքացիների ընտրությունը չհարգող, ՀՀ բանակում չծառայած կամ դրան համարժեք ծառայություն չմատուցած և Հայաստանի Հանրապետությունում երեխաներ չմեծացնող Կանադայի քաղաքացին ի՞նչ իրավունք ունի, կներեք՝ ո՞վ է ինքը, որ պետք է իմ ընտրած ԱԺ նախագահին որակումներ տա։

Ես կարծում եմ՝ սա ուղղակիորեն այլ երկրի քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացիների որոշումը ծաղրելու, չհարգելու մի պրոցես է և ես Դաշնակցությանը՝ հատկապես սփյուռքի այն հատվածին, որը ՀՀ համար միայն կենացներ է խմում, բայց ոչ մի էական ծառայություն չի մատուցել, կարող են գնալ և ՀՀ քաղաքացիների ընտրությունը ծաղրել։ Սա, կարծում եմ, ավելի պետք է մտահոգեր Ձեզ, քան թե այն, ինչ որ Դուք ներկայացրեցիք, և ընդհանրապես ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տպագրվող, ՀՀ շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետությունում հարկեր վճարող, ՀՀ ծառայություններ մատուցող օրաթերթի, շաբաթաթերթի լրագրողին պետք է, օրինակ, ավելի շատ հետաքրքրի, թե ինչու է Կանադայի քաղաքացին Կասկադում հայրենիք փրկում և ինչու է Կանադայի քաղաքացին Կասկադում հայհոյում ՀՀ ազգային ժողովի նախագահին, և արդյոք, օրինակ, նույն Կանադայի քաղաքացին երբևէ կարող է հայհոյել իր երկրի վարչապետին։

Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ նա երբեք չի արել և չէր էլ կարող անել, և այդ երկրի օրենսդրությունը թույլ չի տալիս նրան այդպիսի բաներ անել, որովհետև նաև նույն շաբաթաթերթի լրագրողներն ու հանրությունը  թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը ժողովրդի ընտրած իշխանության հանդեպ հայհոյանքներով կամ ինչ-որ պիտակավորումներով հանդես գա։

Հետևաբար ես կարծում եմ, որ տեղի է ունեցել սադրանք, տեղի է ունեցել լկտիություն Կանադայի այդ քաղաքացու կողմից, և իրավապահները, ինձ թվում է, պետք է որոշակի հետևություններ անեն, և պատշաճ վերաբերմունք տրվի դրան։

Կրկնում եմ՝ ԱՄՆ-ի քաղաքացին Ամերիկայում չի կարող հայհոյել իր նախագահին, Կանադայի քաղաքացին Կանադայում չի կարող հայհոյել իր վարչապետին։ Ուղղակի իր հետ իրավական առումով, մեղմ ասած, շատ դաժան բաներ տեղի կունենան։

Այլ երկրների քաղաքացիները, լավ կլիներ, Հայաստանի Հանրապետությունում հարգեն ՀՀ օրենքները, և ես Ձեզ կոչ եմ անում ՀՀ օրենքներն ու ՀՀ քաղաքացու ընտրությունն առաջին հերթին հարգել, քան թե Կանադայի որևէ քաղաքացու՝ Հայաստանում սադրանքներ, լկտիություն և խուլիգանություն անելու իրավունքը փորձել որևէ կերպ, թեկուզ թաքնված, արդարացնել։

-Պարոն Պապոյան, ես Ձեզ շատ համբերատար լսեցի, չընդհատեցի։ Դուք, խնդրում եմ, որակումներ չտաք իմ աշխատանքին։ Ես ընդամենը զանգահարել եմ Ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցչի՝ փաստի վերաբերյալ Ձեր տեսակետը լսելու։ Խնդրում եմ՝ մի ասեք, թե ինչպես պետք է հարցս ձևակերպեմ՝ առավել ևս, ես որևէ մեկին պաշտպանելու միտում չունեմ։

Երկրորդ, չե՞ք կարծում, որ Ալեն Սիմոնյանն իրեն «դավաճան» անվանած մարդուն առավելագույնը կարող էր ասել՝ «Դավաճանը դու ես»։ Հասկանում եմ, որ այդ մարդը Կանադայի քաղաքացի է, բայց ճի՞շտ էր, որ ԱԺ նախագահն այդքան հեռու գնար։

-Ինչո՞ւ է այդ քաղաքացին Ալեն Սիմոնյանին ասում դավաճան՝ չգիտեմ, որովհետև Հայաստանում 2021 թվականին տեղի են ունեցել ընտրություններ, և ժողովուրդը ՔՊ-ին, Ալեն Սիմոնյանին տվել է հավանություն։ Դա նշանակում է, որ Կանադայի քաղաքացին կարող է ՀՀ քաղաքացու ընտրությունը ծաղրել։ Սա անթույլատրելի է իմ համար, որովհետև, կրկնում եմ, իրենց երկրներում իրենք խելոք-պուպուշ քաղաքացիենր են, որոնց մտքով անգամ չի անցնում իրենց ղեկավարներին հայհոյել։

Եվ թող ՀՀ ժողովրդավարությունը, Հայաստանի Հանրապետությունում խոսքի բացարձակ ազատությունը չշփոթեն անպատժելիության, լպիրշության և ամենաթողության հետ։

-Պարոն Պապոյան, ես ուզում էի ընդամենը հարցնել՝ եթե մեկը Ձեզ վիրավորում է, Դուք առնվազն չե՞ք կարող և չպե՞տք է տվյալ անձին հետ վերադարձնեք այդ որակումը և ոչ թե թքեք նրա երեսին։

-Երբ որ այդ քաղաքացին պարբերաբար նման լկտի սադրանքների է դիմել և օգտվել է այն հանգամանքից, որ ինքն օտարերկրյա քաղաքացի է, մտածել է, որ միգուցե կարող է իրեն լկտիություն թույլ տալ։ Կարծում եմ՝ սա կազմակերպված սադրանք է, և այդ սադրանքների հիմքերն ամենևին, իմ կարծիքով, Հայաստանում չեն գտնվում։

Այո՛, կան ուժեր, որոնք ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի են աշխատում, և մենք մեր ժողովրդի հետ միասնական ճակատով գնալու ենք՝ ի շահ ՀՀ անկախության, սուվերենիտետի պաշտպանության և թույլ չենք տալու օտարածին ուժերի՝ Հայաստանում սեփական օրակարգի թելադրման փոքրիկ հնարավորությունն անգամ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկու ոսկի՝ Տալլինից

Հաջորդ գրառումը

Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվողը ձերբակալվել է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվողը ձերբակալվել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական