Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ժուռնալիստների միության կոչը

01/10/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ժուռնալիստների միության կոչով դիմել է աշխարհում գործող բոլոր լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին   Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Արցախում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողների։  

 Այսպիսով՝

   1․ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժը հրետակոծել է Le Monde պարբերականի լրագրողներին ու նրանց ուղեկցող անձնակազմին, ինչի արդյունքում ծանր վիրավորում են ստացել Ֆրանսիայի քաղաքացիներ՝ ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, իսկ խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է: Տեղի ունեցածին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը։

  2․ Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև հայաստանյան «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի նկարահանող խումբը:  Վիրավորում է ստացել օպերատորը:

  3․ Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև հայկական 24News․am առցանց հեռուստաընկերության լրագրողը։

  4․ Նույն օրը հրետակոծության տակ է հայտնվել նաև ռուսաստանյան Дождь հեռուստաընկերության փոխխմբագիրը։  

 5․ Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել հայաստանյան «ՍիվիլՆեթ» հանդեսի հինգ հոգանոց նկարահանող խումբը։

   6․ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան:   Ադրբեջանի հարձակումից տուժած լրագրողներին ցուցաբերվում է բժշկական օգնություն, ընդհուպ՝ մինչև բարդ վիրահատական միջամտություններ։   Հոկտեմբերի 1-ի հարձակումները նախորդ օրերին տեղի ունեցած հարձակումների շարունակությունն են, օրինակ՝   1․ Սեպտեմբերի 28-ին անօդաչու թռչող սարքը թիրախավորել էր հայկական «Շանթ» հ/ը և Tert.am  լրատվական կայքերի նկարահանող խմբերը՝ լրագրողներ ու օպերատորներ:   Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են ոչ միայն Արցախի խաղաղ բնակիչներին, այլ նաև պատերազմական գոտում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին։ Ընդ որում, դա կատարվում է նպատակուղղված․ բոլոր լրագրողները գործում են PRESS տարբերանշաններով, ինչը, սակայն, չի խանգարում հրետակոծել նրանց։ Դա հիմնավոր կասկած է առաջացնում, որ Ադրբեջանը լրագրողներին թիրախավորում է կանխամտածված՝ թերևս, այդ կերպ նպատակ ունենալով կանխել պատերազմի մասին իրական տեղեկատվության հաղորդումը միջազգային հանրությանը։ Իր այս քայլով Ադրբեջանը խախտում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ ու համաձայնագրեր, ինչը պետք է արժանանա համապատասխան կառույցների համարժեք գնահատականին։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում աշխարհում գործող բոլոր լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ համարժեք գնահատական ներկայացնել լրագրողներին թիրախավորելու Ադրբեջանի դատապարտելի գործողությունների առնչությամբ՝ պահանջելով ապահովել պատերազմական գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ չեզոքություն պահպանելու միջազգային նորմը։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը երախտագիտություն է հայտնում իրենց կյանքը վտանգի ենթարկող բոլոր լրագրողներին, նրանց աջակցող տեխնիկական անձնակազմերի ներկայացուցիչներին՝ մեզ համար այս ճակատագրական պահին իրենց մասնագիտական պարտքը կատարելու ու աշխարհին մեզ պարտադրված պատերազմի մասին հավաստի ու անաչառ տեղեկություններ հաղորդելու համար։ Ցավակցում ենք Le Monde պարբերականի լրագրողների խմբին ուղեցող երիտասարդի ընտանիքին և բոլոր հարազատներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորված ու տուժած մեր բոլոր գործընկերներին։  


ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց ԱԱԾ-ն տեղեկացնում է

Հաջորդ գրառումը

Հայաստանը հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական