Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Orange-Ը ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Orange-ի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ ապրիլին իրականացվելու են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ` հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Միջոցառումների շարքը մեկնարկել է «Դեպի Կանն» վիդեոմրցույթով, որն Orange-ի կողմից կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ: Այն այս տարի կկրի «100 տարվա վերածնունդ» խորագիրը` մրցույթի մասնակիցներին հնարավորություն ընձեռելով 1 րոպեի ընթացքում ներկայացնել իրենց ընտանիքի, ինչպես նաեւ հայ ժողովրդի վերածննդի պատմությունը: Տեսանյութում պետք է արտացոլվի վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի ունեցած ձեռքբերումները: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու միայն մեկ տեսանյութ: Ձեւաչափն ազատ է, այն կարելի է նկարահանել ինչպես տեսախցիկով, այնպես էլ բջջային հեռախոսով, դրսում կամ ներսում, մեկ կամ մի քանի հոգու մասնակցությամբ: Տեսանյութում չպետք է լինեն բռնության եւ արյունոտ տեսարաններ:

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Օրանժ Արմենիա բրենդի եւ հաղորդակցման գծով տնօրեն Արամ Մկրտչյանը հաղորդեց, որ սկսած մարտի 2-ից մինչեւ ապրիլի 28-ը միայն Orange-ի բաժանորդները կարող են Orange-ի ֆեյսբուքի էջում վերբեռնել իրենց կողմից ստեղծված վիդիոնյութը, որից հետո տեղի կունենա քվեարկություն եւ ամենաշատ քվեներ ստացած 15 մասնակիցների տեսանյութերը կքննի Orange-ի ժյուրին: Հաղթող տեսանյութի հեղինակի անունը հայտնի կդառնա մայիսի 4-ին, որն էլ հնարավորություն կունենա դառնալու Կաննի 60-րդ միջազգային փառատոնի պատվավոր հյուրը:

«100 տարի առաջ կատարված ողբերգությունը չկարողացավ կոտրել հայ ժողովրդի վերընթաց ուղին եւ նրա ապրելու կամքն ու ցանկությունը եւ այս տարիների ընթացքում հայ ժողովուրդը մեծ բարձունքների է հասել` ձեւավորելով մշակութային արժեքներ, վերստեղծելով պետականություն: Դա է պատճառը, որ «Դեպի Կանն» մրցույթն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100 ամյակին»,- նշեց Արամ Մկրտչյանը:

Հաջորդ նախագիծը, որին Orange հիմնադրամը կաջակցի, դա Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշորագույն երաժշտական նախագիծն է, որը կազմակերպում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին, Փարիզի հեղինակավոր «Շատլե» համերգասրահում, որին կմասնակցեն աշխարհի լավագույն նվագախմբերում հանդես եկող 50 հայ երաժիշտներից բաղկացած եւ հատուկ այս միջոցառման համար ստեղծված «Armenian World Orchestra» նվագախումբը, ինչպես նաեւ հռչակավոր «Գյուլբենկյան» երգչախումբը` Հասմիկ Պապյանի, Նորա Գուբիշի, Լիպարիտ Ավետիսյանի, Տիգրան Մարտիրոսյանի եւ այլոց մասնակցությամբ: Երգչախմբի ղեկավարն է աշխարհահռչակ դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը», Միշել Պետրոսյանի «Երկնքի եզրին» ստեղծագործությունը, Կոմիտասի «Կռունկը», «Ախ մարալ ջանը», Մոցարտի «Ռեքվիեմը»:

Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելբետերը նշեց, որ Orange-ը Հայաստանի քաղաքացի է, որն ունի ֆրանսիական արմատներ, այդ իսկ պատճառով էլ որոշել են իրենց մասնակցությունն ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներում. «Մենք մեր պարտքն ենք համարում աջակցել այս կարեւոր նախաձեռնություններին` թույլ տալով մեր բաժանորդներին արտահայտել իրենց զորակցությունը եւ անմասն չմնալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող միջոցառումներից, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»:

Ի դեպ, համերգային ծրագիրը հնարավորություն կունենանք դիտելու եվրոպական երկրներում եւ Ռուսաստանում, իսկ ապրիլի 24-ին նաեւ Հայաստանում «Արմենիա» հեռուստաընկերության եթերում` միավորելով այս երկրներում բնակվող բազմամիլիոն հայերին եւ երաժշտասերներին:

Իսկ ովքեր ցանկանում են համերգին հետեւել ուղիղ եթերով, ապա առցանց` www.orangearmenia.am կայքի միջոցով ապրիլի 21-ին, Երեւանի ժամանակով 22:00-ին կարող են միանալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՐԿԵՐԸ ՄԱՐԵԼ ԽՈՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՐԿԵՐԸ ՄԱՐԵԼ ԽՈՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք. Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

22/10/2025

Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը գրում է. «Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում և եկեղեցական կյանքում, պատմական, կանոնական ու դավանական...

ԿարդալDetails

Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են. ԿԳՄՍ նախարար

22/10/2025

Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ սադրանքը կարող է հանգեցնել ներհանրային բախման․ հայտարարություն

22/10/2025

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական