Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիշատակը՝ արդար եւ ազնիվ վաստակ

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոչ թե գրական աշխատանքի գործակցի պարտքի զգացումով եւ կամ թե աշխատակից-թղթակիցի պարտավորությամբ, այլ հարազատության եւ բարեկամության ազնիվ մղումով սրտանց ուզում եմ հրաժեշտի ջերմ խոսքեր ասել Երվանդ Ազատյանին: Լինում են դեպքեր, երբ մարդ իրեն պարտադրված է զգում. Երվանդ Ազատյանի պարագան բոլորովին այլ է:

Երվանդ Ազատյանը ընտիր մտավորական էր, բազմակողմանի զարգացած անձնավորություն: Շատ լավ գիտեր արվեստ եւ հասկանում էր արվեստը պրոֆեսիոնալի պես: Գիտեր թատրոն, նկարչություն, արձանագործություն, երաժշտություն… Գրականության մասին չեմ ասում: Դա ինքնին հասկանալի է: Արվեստի ու մշակույթի փայլուն իր իմացությամբ նա բացառիկ անհատականություն էր մեր մտավորականության մեջ: Շատ հաճելի էր նրա հետ զրուցել արվեստի ու գրականության նյութերի շուրջ, լսել իր հետաքրքրական վերլուծությունները, դիտումներն ու դատումները:

Երվանդ Ազատյանը խորապես կապված էր Հայաստանին, շատ էր ուրախանում ամեն անգամ Հայաստան գալու համար, անկարելի էր պատկերացնել Երվանդ Ազատյանին առանց Հայաստանի, առանց Երեւանի: Նրան հետաքրքրում էր Հայաստանի կյանքի ամեն մի իրողություն, Հայաստանի գրականության եւ արվեստի կյանքի ամեն մի մանրամասնը, մեծ ուշադրությամբ հետեւում էր ամեն մի բանի: Այս առումով էլ նա բացառիկ էր սփյուռքի մեր մտավորականության մեջ:

Իր անձնավորության, իր նկարագրի, մարդկային իր խառնվածքի մեջ մի առանձնահատուկ բան կար. մի ձգողական ուժ, որ ավելի շատ նկարագրի հմայք էր: Եվ դա տրամադրում էր նրան մոտիկից ճանաչողներին կապվել իրեն խորին հարգանքի ու ջերմ բարեկամության զգացումներով:

Երվանդ Ազատյանը քաղաքական-հասարակական ծանրակշիռ գործիչ էր, հմուտ վերլուծաբան, քաղաքական իրադրությունների եւ իրադարձությունների մեջ ճիշտ կողմնորոշվելու յուրօրինակ կարողություն ունեցող քաղաքագետ: Զարմանալի է, որ իր շատ կանխատեսումները իրականություն էին դառնում: Հազարավոր, այո՛, հազարավոր քաղաքական հոդվածների հեղինակը, որ հրաշալի գիտեր միջազգային քաղաքական իրադրությունն ու իրադարձությունները, խորապես կապված էր Հայաստանի քաղաքական կյանքին:
Երվանդ Ազատյանը երեւույթ էր ու անհատականություն եւ մշտապես լի էր եռանդով, գրելու, աշխատելու մղումով: Ոչ ինքն էր զգում իր տարիքը, ոչ մենք էինք զգում իր տարիքը: Թվում էր՝ Ազատյանը մշտապես լինելու է Թեքեյան Մշակութային միության հետ եւ մեզ՝ իր բարեկամների հետ: Իր հեռացումը եղավ անսպասելի ու անակնկալ: Ու թեեւ առաջացած տարիք ուներ, մեզ՝ իր բարեկամների համար իր մեկնումը, Երվանդ Ազատյանի մեկնումը, թող թույլ տրվի ասել, վաղաժամ էր ու անժամանակ:

Երվանդ Ազատյանը շատ բան է արել հայ գրականության, հայ մշակույթի համար: Արժե, որ այս մասին մանրամասնորեն գրվի, մանրամասնորեն ասվի մարդկանց: Հիմա նա գնաց միանալու իր պաշտելի մարդկանց՝ Երվանդ Օտյանին, Վահան Թեքեյանին, Միքայել Ս. Կյուրճեանին եւ մեր մյուս երախտավորներին:

Խորին հարգանքով ու խոնարհումով «բարի ճանապարհ» ասենք վաստակաշատ մարդուն ու ընտիր մտավորականին, իր արդար ու ազնիվ վաստակը իր մեծագույն հիշատակն է…

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-իրանական «Թռչող տերեւների երգը» ֆիլմը բրազիլական փառատոնում

Հաջորդ գրառումը

Միջոցառում գիտատեխնիկական գրադարանում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Միջոցառում գիտատեխնիկական գրադարանում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական