Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Շլացնող լույս»` գերմաներեն նոր գիրք

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայոց ցեղասպանության մասին

«Ժխտում, ներում, ըմբռնում եւ ցավ` շլացնող բազմերանգություն ցեղասպանական արձակում» խորագրի ներքո Բեռլինի Ազատ Համալսարանի գիտաշխատող դոկտ. պրոֆ. Թեսսա Հոֆմանը, որ հասարակագիտական եւ մասնավորապես հայագիտական ուսումնասիրությունների ճանաչված մասնագետ է, «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում գրախոսել է փետրվարին Բրեմենում լույս տեսած գրող Մարկ Սինանի «Շլացնող Լույս» (Gleissen-des Licht) վեպը: Ներկայացնում ենք հոդվածի ամփոփ տարբերակը:

Ցեղասպանության մասին գրելը գրականության ամենամեծ մարտահրավերներից մեկն է, հատկապես եթե այն ներառում է ընտանեկան փորձառության դրվագներ: Շատ հաճախ հանցագործությունը փակել է զոհերի բերանները հանուն գոյատեւման, հատկապես երբ Ցեղասպանությունը գործած պետությունը կամ հասարակությունը ժխտում է կատարվածը եւ նույնիսկ երբեմն մեղադրում զոհին այդ հանցագործությունը կատարելու մեջ, ինչպես այսօր տեղի է ունենում Օսմանյան կայսրության գործած մոտ երեք միլիոն բնիկ քրիստոնյաների` հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության պարագայում:
Սակայն, հարատեւ այս լռությունն ու թուրքական պետության եւ թուրք հասարակության մեծամասնության կողմից ժխտումը զարկ է տվել գրական ուշագրավ մի երեւույթի` հետցեղասպանական հուշագրությունների շարքի լույս ընծայմանը` հայերեն, հունարեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուների կողքին նաեւ թուրքերեն լեզվով` ընթերցողներին հնարավորություն տալով ծանոթանալու Օսմանյան ժամանակաշրջանի պատմության ամենամութ ծալքերի հետ:

1980-ականներից սկսած Մ. Նահանգների հայկական եւ հունական խոշոր համայնքներում արձակ հուշագրությունների մի ամբողջ շարք առաջ եկավ, որը բազմազան լինելով նաեւ խիստ տպավորիչ է: Ամերիկահայ բանաստեղծ եւ գրականագետ Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» հուշագրության (1997) կամ Միշելին Մարկոմ Ահարոնյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի (2000) գերմաներեն թարգմանությունները ցույց են տալիս հետցեղասպանական այդ հունցքի տարողությունները` փաստագրականից մինչեւ հեքիաթանման վիպագրություն:
Միջազգային ճանաչման արժանացած հույն գրողներ Ջեֆրի Յուջենիդիսն (ծնված` 1960-ին, ներկայիս Բեռլինում բնակվող) ու Արիս Ֆիորետոսը (ծնված` 1960, ներկայիս Ստոկհոլմում բնակվող) նույնպես ամրագրել են իրենց նախնիների բնաջնջումը եւ տեղահանումը համապատասխանաբար «Միդլսեքս» (Middlesex, 2002) եւ «Վերջին հույնը» (The Last Greek, 2009) վեպերում:

Առաջին աշխարհամարտի օրերին երիտթուրքերի իրագործած ցեղասպանությունից չորս սերունդ անց այս թեման արծարծվեց նաեւ գերմաներեն լեզվով հրատարակված արձակ ստեղծագործությունների մեջ: Գրող եւ դերասանուհի Կատերինա Փոլադյանն ու լրագրողուհի Լաուրա Սվիրտնիան (ծնված 1987-ին) դուստրերն են Ցեղասպանությունից մազապուրծ հայ նախնիների: Նրանց համապատասխանաբար «Այստեղ առյուծներ կան» (Here Are Lions, 2019) եւ «Փողոցում մենք տարբեր անուն ունենք» (We Have a Different Name on the Street, 2022) վեպերը տարբեր ոճերի խառնուրդ են: Մի կողմից անռչվում են ընտանեկան կամ սերունդների պատմավեպի ոճի հետ, որը հնացած էր համարվում համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, բայց 1990-ականներից սկսած դարձյալ զարթոնք է ապրում, եւ մյուս կողմից՝ դիտարկվում են որպես ճամփորդական ուղեցույցներ:

Այս տարվա փետրվարին լույս տեսած Մարկ Սինանի «Շլացնող լույս» խորագրով առաջին վեպում ոճերի խառնիճաղանջ միասնությունը առավել հստակ է երեւում: Կենտրոնական դեմքը վեպում Կաանն է, որդին Մյունխենում հասակ առած եւ գերմանացի դարձած բնիկ թուրք մոր` Նուրի եւ գերմանացի հոր, որոնք մեծ դեր չեն խաղում սյուժեում: Կաանը թոռն է «Սեւ ծովի լեգենդար մագնատ» Հուսեյին Ումուդի եւ հայազգի Անիի, որին մայրը, ամուսնու եւ որդու հետ 1915-ին Բաթումի փախչելու ճանապարհին, լքում է Օրդու նահավանգստում: Հուսեյինը ձեռներեց «դեդեն» է (պապը, մեծ հայրը), որ 1915-ին որպես բանակի զինվորներին ծխախոտ եւ թեյ մատակարարող, լավ հարաբերություններ կարողանում է զարգացնել քեմալիստների հետ եւ ի վերջո տիրանում Անիի մոտ հարգված ամուսնու` Արթունի (գուցե Հարությո՞ւն, Հ.Ծ.) կալվածներին: Նա նաեւ ամուսնանում է Օրդու նավահանգստում լքված, Արթունի ժառանգորդուհու` Անիի հետ, որին մահմեդական մի ընտանիք էր որդեգրել: Նման երեւույթները բավական տարածված էին այդ ժամանակաշրջանում: Սինանը, սակայն, Ումուտի եւ Վահիդե (միայնակը) դարձած Անիի միասնությունը վերագրում է փոխադարձ սիրո առկայությանը, չնայած բռնաբարության հետեւանքով է, որ Վահիդեն հղիանում է եւ ծնունդ տալիս Նուրին (լույս)` Կաանի մորը: Բազմերանգ զարգացումները առաջ են գնում, Կաանը երաժշտագետ է դառնում, ուսանում է Մ. Նահանգներում, բայց որպես անհատ ագրեսիվ, ամբարտավան հատկություններ է ձեռք բերում եւ երբեմն հուսահատական մտքերով տարվում: Նրա «հոգեկան հիվանդ» լինելը առաջինը զգում է իր գերմանացի դասընկերուհին` Զիզին, որն ուղեկցում է Կաանին ներկա գտնվելու իր Վահիդե տատիկի թաղմանը Տրապիզոնում 1999 թվին: Տասը տարի առաջ Վահիդե/Անին Կաանին պատմած է եղել իր տառապանքների եւ անհետ կորած մայրիկի մասին:

Բայց մահմեդական շրջապատում մեծացած լինելով՝ նա, ինչպես բնակչության մեծամասնությունը Թուրքիայում, նախապաշարումներով էր սնված ընդդեմ քրիստոնյաների, եւ Կաանից պահանջում է վրեժխնդիր լինել: Վեպում հստակ չէ, թե ինչի համար: Կաանը համախոհ չէ, եւ հավատում է, որ երաժշտությունը պետք է միավորի մարդկանց, եւ ոչ թե թշնամացնի: Իր երգում նա ասում է. «Մենք եղբայրներ ենք, քո պապը իմ պապն է նաեւ: Իմ ներելը քո փրկությունն է, իսկ քո փրկությունը նաեւ իմ փրկությունն է»: 2007-ին սպանված հայ լրագրող Հրանդ Դինքի համոզմունքներն են այստեղ արտահայտված:

Իրականում հայ-թուրքական հարաբերությունները երբեք էլ եղբայրասպանության պատերազմ չեն եղել: Դրանք եղել են հնազանդեցման, նվաճումի եւ բնիկ քրիստոնյաների դեմ սոցիալական խտրականության դրսեւորումներ: Վեպի հակաթեզը հիմնված է փոխհատուցման եւ ներելու վրա, այդ առումով շինծու է եւ կեղծ, քանի որ աբսուրդ է չորս (կամ ավելի) սերունդ հետո խոսել փոխհատուցման մասին, եւ անհնարին է ներել, երբ Թուրքիան շարունակում է ժխտել եւ սպառնալ:

Սինանը ինքն էլ գիտակցում է դրության բարդությունը եւ Վահիդեի բերանով Կաանին դրդում է ներումից ու փոխհատուցումից բացի մի երրորդ ուղի գտնել, որը դաժանությունից հեռու լինի (էջ 186): …Բայց «պարանոյան շատ ավելի հզոր է», որ հաղթահարի վախը, նախապաշարմունքը եւ անվստահությունը: Սինանը նաեւ հուշում է, որ հայերը կարող են ներկայիս էլ զոհը դառնալ թուրքական ծայրահեղական կազմակերպությունների:

Սինանի վեպը ժամանակագրական որեւէ հստակ հաջորդականություն չունի, բայց ձգվում է մոտ հարյուր տարի` ժամանակի ու տեղանքի հաճախակի փոփոխություններով: Բավական արագ են փոխվում ոչ միայն պատմողական ոճերն ու ձեւերը (նկարագրություն, երկխոսություն, մենախոսություն, հեղինակային շեղումներ, եւայլն), այլեւ պատկերացումները, տեսակետներն ու գնահատականները, ինչն էլ բովանդակությանը հաղորդում է շշմեցնող երկիմաստություն:

Պատմությունը ահավոր ոճրագործությամբ է սկսվում, երբ 15-ամյա Հուսեյինին զինվորները վարձում են, որպեսզի 14 երեխաների թիավարի դեպի ծովի խորքերը եւ մեկը մյուսի ետեւից ջուրը գցի նրանց (էջ 26): Հուսեյինը այդպիսով դառնում է միաժամանակ ե՛ւ կարեկցանքից զուրկ մի վկա, ե՛ւ հետագայում Ցեղասպանությունից օգտվող մի անձնավորություն, երբ ամուսնանում է հայ ժառանգորդուհու հետ: Ինչպե՞ս է մարդ կարողանում ապրել նման ծանր բեռի տակ:
Մարկ Սինանը իր նախնիների ապրած տրավմայի հանգուցալուծումը տեսնում է երաժշտության մեջ, որտեղ բազմերանգությունն ու բազմաշերտվածությունը հնարավոր են: Նրա վեպը այդ բազմերանգությունը գրական նոր ձեւ ու ոճ դարձնելու հաջողված փորձ է, չնայած որոշ առումով թուլացնում է գեղարվեստական երկի կառուցվածքն ու բովանդակությունը:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Բատիկ աշխատանքների ցուցահանդես

Հաջորդ գրառումը

Թատրոնի շենքը նվագախմբին է անցել

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Թատրոնի շենքը նվագախմբին է անցել

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական